Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ար­տա­քին վտան­գը մշտա­կան է.բուկ­լետ բա­ժա­նե­լու փո­խա­րեն` ավե­լի հե­ռա­տես լի­նել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները փորձագետներին թույլ են տալիս տարածաշրջանային իրավիճակը սուր, հաճախ նաև անկանխատեսելի գնահատել։ Այս համատեքստում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ զրույցում դիտարկել ենք ռուս-թուրքական հարաբերությունները՝ խոսելով նաև վերոնշյալ իրավիճակի ազդեցության, Հայաստանի դիրքի ու անհրաժեշտ քաղաքականության մասին։

Դավիթ Ջամալ յանը «Փաստի» հետ զրույցում շեշտել է այն կարևոր կոնցեպտի մասին, որով պետք է առաջնորդվի Հայաստանը։ Մինչ այդ, խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից ու առկա իրավիճակի մասին, մեր զրուցակիցն ընդգծում է.

«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական դիրքերից վիթխարի հետքայլ արեց, և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներն անմիջապես օգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո իրավիճակը փոխվեց. Ռուսաստանը քայլ առ քայլ վերանվաճեց ու շարունակում է վերանվաճել իր կորցրած դիրքերը։ 

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, հենց այս համատեքստում պետք է դիտարկենք։ Եթե դիտարկենք պատմական իրողությունները, կնկատենք, որ ռուսական ընկալման մեջ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տեսանկյունից Սիրիան շատ կարևոր կենտրոն է։ 

Բացի այդ, այսօր գործող իշխանություններն են դաշնակից իրար՝ շահերի համընկնում գոյություն ունի։ Մյուս կողմից՝ գոյություն ունի Թուրքիան, որը նույնպես ունի աշխարհաքաղաքական նկրտումներ, որոնք Էրդողանի՝ իշխանության գալուց հետո ավելի բացահայտ են դարձել։ 

Էրդողանը Սիրիայի հյուսիսն ընկալում է որպես Թուրքիայի ազդեցության գոտի։ Հիմա Իդլիբի նահանգում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում, որովհետև այդ հատվածը Թուրքիան բացահայտ կերպով օկուպացրել է։ 

Եթե նախկինում Թուրքիան փորձում էր այդ տարածքը վերահսկել իր կողմից ուղղորդվող ոչ կանոնավոր, մահմեդական ծայրահեղական խմբավորումների միջոցով, ապա հիմա կանոնավոր զորամիավորումներ է տեղակայել ու նրանց միջոցով է պատերազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ։ 

Ռուսաստանի համար այս իրավիճակը ընդունելի չի կարող լինել, որովհետև ռուսական ընկալման մեջ Սիրիան Ռուսաստանի պետական անվտանգության հեռավոր, բայց, միևնույն ժամանակ, առաջին «պաշտպանական էշելոնն է»: Եվ հասկանալի է, որ այստեղ Մոսկվան նահանջելու տեղ չունի։ 

Այսօր, փաստորեն, Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի տարածքում ուղղակիորեն մարտեր են մղում միմյանց դեմ»։

Մեր զրուցակիցը համոզված է, որ ԱսադՊուտին տանդեմն այս հակամարտության մեջ հաղթող է լինելու. 

«Այս պահի դրությամբ թուրքական բանակը որոշակի առավելություն ունի։ Վստահ եմ, սակայն, որ այդ առավելությունը ժամանակավոր է։ 

Առաջիկայում ուժերի հարաբերակցությունը կփոխվի հօգուտ ռուս-սիրիական տանդեմի։ Աշխարհաքաղաքական սուր մրցակցության այս հերթական պարտիայում հաղթելու է Ռուսաստանը՝ Սիրիայի կառավարական ուժերին վաղ թե ուշ հաջողվելու է վերականգնել վերահսկողությունը նաև սեփական տարածքի հյուսիսում»։

Անդրադառնալով իրավիճակի ազդեցությանը՝ Դ. Ջամալ յանը շեշտեց, որ այս զարգացումները, բնականաբար, չեն կարող շրջանցել մեզ։

«Նախ՝ ֆիքսենք հետևյալը. Թուրքիան և Ռուսաստանը, որպես աշխարհաքաղաքական գործոններ, իրենց շահերն ունեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Եվ ամենուր Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական շահերը բախվում են։ Միաժամանակ, միջպետական հարաբերությունները բազմակողմանի են։ 

Օրինակ՝ եթե տնտեսական հարթության մեջ կա փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկար, Թուրքիան և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են, սակայն աշխարհաքաղաքական մրցակցությամբ պայմանավորված՝ միաժամանակ հակամարտում են, մասնավորապես՝ Սիրիայում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

 Իսկ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են ոչ միայն Սիրիայում, այլև Անդրկովկասում»,-ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներն ավելի ու ավելի հարաճուն են դառնում, ինչը տեսանելի է նաև Կրեմլի համար։

«Փաստ է նաև, որ Թուրքիան իր կողմից ստեղծված երկրորդ թուրքական պետության շահերի կրողն ու պաշտպանն է։ Տեղին է հատկապես ընդգծել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար եղել ու այսօր էլ ակտուալ է ոչ միայն Արցախի տարածքի օկուպացիայի, այլև Սյունիքի օկուպացիայով Նախիջևանի ու Ադրբեջանի միջև տարածական կապ ապահովելու հեռահար նպատակը։ 

Այս հեռանկարը կործանարար է ոչ միայն մեզ համար, այլև անընդունելի ու խիստ վտանգավոր է Ռուսաստանի և Իրանի համար։ Ինչ վերաբերում է ընթացիկ զարգացումներին, ապա մեծ է հավանականությունն առ այն, որ առաջիկայում Թուրքիան փորձի իրավիճակը սրել նաև Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան պետական սահմաններին՝ Ռուսաստանի համար «լրացուցիչ գլխացավանք ստեղծելու» նկատառումներից ելնելով»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրավիճակը չի կարող սրվել այնքան, որ խոսենք լայնածավալ ռազմագործողությունների մասին։

Դիտարկելով արդեն Հայաստանի կողմից վարվող անհրաժեշտ քաղաքականության բաղադրիչները՝ Դ. Ջամալ յանն առաջին հերթին առանձնացրեց զգոն լինելու կարևորությունը։ Երկրորդն, ըստ նրա, թուլանալու իրավունք չունենալն է։

«Երրորդ անհրաժեշտ պայմանը հետևյալն է. պետությունը պետք է լավ ղեկավարել։ Նման բարդ իրողությունների պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարման ղեկի մոտ աշխարհաքաղաքական անցուդարձի տրամաբանությունը հասկացող մարդիկ լինեին, որոնք ադրբեջանա-արցախյան հակամարտությունը, որը պայմանավորված է թուրք-ադրբեջանական ագրեսիվծավալապաշտական նկրտումներով, «միկրո», «մինի» հեղափոխություններով լուծելու պատրանքներ չունենային։ 

Այս առումով, չգիտեմ, մեր բախտը հիմա բերել է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ ավելի շատ չի բերել։ Այս պահին, այս բարդ իրողությունների պայմաններում մենք ունենք պոպուլիստական իշխանություն, փողոցում բուկլետ բաժանող վարչապետ։ 

Մեր Զինված ուժերի մարտունակության, հրամանատարական կազմի, հատկապես ռազմավարական օղակի հրամանատարական կազմի պրոֆեսիոնալիզմի առումով մտահոգություններ չունեմ։ Խնդիրը հետևյալն է՝ մեր քաղաքական բարձրագույն ղեկավարության միտքը, փորձը, մտածելակերպն ու արժեհամակարգն արդյո՞ք ադեկվատ են այն իրողություններին, որոնք ծավալվում են մեր երկրի սահմանների մոտ։ Այստեղ ես այդքան էլ լավատես չեմ։ 

Այնուամենայնիվ, հույս ունենամ, որ այս բարդ իրողությունները, այն զարգացումները, որոնք առկա են, ի վերջո, կստիպեն բուկլետ բաժանելուց ավելի հեռուն նայել, մի քիչ ավելի հեռատես լինել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Ամփոփելով՝ նա մատնանշեց այն կարևոր կոնցեպտը, որով պետք է առաջնորդվել։

«Մենք պետք է արտաքին վտանգը ծառայեցնենք մեր պետականությունն ամրապնդելու գործին, ինչը միանգամայն հնարավոր է։ Արտաքին վտանգի պայմաններում կենսունակ պետություն կառուցելը միանգամայն իրատեսական է։ 

Մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք իրականությունն առ այն, որ մենք թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում մշտապես խնդիրներ ենք ունենալու, և արտաքին վտանգը մշտական է։ 

Հենց այդ իրողությունների պայմաններում պետք է մեր պետությունը հզորացնեք։ Սա է այն կարևոր կոնցեպտը, որը պետք է վերցնել ու առաջ գնալ»,-եզրափակեց Դ. Ջամալյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել