Թուրքական F-16 կործանիչները հսկայական սիրտ են նկարել Սիրիայի երկնքում
ՖՈՏՈՍիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչները հսկայական սիրտ են նկարել: Այս մասին հայտնում է Hürriyet-ը:
«Թուրքերն արդեն բացահայտ ծաղրում են բոլորին` առաջադրանքից վերադառնալիս Իդլիբի երկնքում սրտեր նկարելով: Նրանց ամենևին էլ չի անհանգստացնում Սիրիայի փակ երկինքը: «Ճանճն էլ չի անցնի այստեղով» սկզբունքն արդեն անցյալում է: Պետք է այլ բան մտածել»,- հայտարարել է սիրիացի բլոգեր Էլ-Մյուրիդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է, տեղում թեժ մարտեր են ընթանում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ գործողությունները ծավալվում են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ու դրա մերձակայքում: Սիրիական բանակն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում գործի է դրել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուժերը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեժ մարտերն ընթանում են ինչպես քաղաքի ծայրամասերում, այնպես էլ՝ խիտ բնակելի հատվածում: Նշվում է, որ ահաբեկիչներին օդային հարվածներով օգնում է թուրքական զինուժը: