Թուրքիան տեղեկացրել է, որ Իդլիբում 2 զոհ և 6 վիրավոր ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի բացած կրակի հետևանքով թուրքական զինված ուժերը 2 զոհ և 6 վիրավոր ունի: Այս մասին տեղեկացնում է habervitrini.com կայքը:
«Ներկայում պատասխան կրակ է բացվել այդ շրջանում ռեժիմի (Սիրիայի կառավարական ուժերի) դիրքերի ուղղությամբ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: