Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վար­չա­պե­տի կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ծուռ հիմ­քե­րը

АНАЛИТИКА

Ցանկացած պետության զարգացման ընթացքը պայմանավորված է որոշակի գործոններով, որոնցից մեկն էլ արդյունավետ պետական կառավարումն է, որը պայմաններ է ստեղծում տնտեսության առաջընթացի և քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։

Սակայն արդյունավետ պետական կառավարումն անհնար է պատկերացնել առանց արդյունավետ կադրային քաղաքականության, քանի որ պետական կառավարման համակարգն իրենից ներկայացնում է մարդկային ռեսուրսի մասնագիտական որակների կիրառումը։ Եվ որքան բարձր լինեն կառավարման օղակներում հայտնված կադրերի մասնագիտական որակները, այնքան արդյունավետ կգործի պետական համակարգը։

Այս առումով Հայաստանը միշտ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդիր է ունեցել։ Եվ մասնագիտական որակների հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև կադրերի քաղաքական պատասխանատվության աստիճանը և փորձը։ Իսկ շատ հաճախ բազմաթիվ կադրեր բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ ունեն, սակայն իրենց որակներով չեն համապատասխանում առկա պահանջներին։

Սրան զուգահեռ՝ մեր երկրում չի ստեղծվում ժամանակակից կադրային բազա, կրթական համակարգն էլ հետ է մնում նորօրյա պահանջներից։ Համապատասխան կադրեր ձևավորելու համար պետք է խրախուսվի մասնագիտական գիտելիքների և փորձի ձեռք բերումը, կադրերի ընտրություն կատարելիս առաջնահերթությունը տրվի նրանց մասնագիտական և մարդկային որակներին։

Իշխանափոխությունից հետո ակնկալիքներ կային, թե բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի կադրերի ընտրությունը տեղի ունենա ըստ պրոֆեսիոնալիզմի, սակայն ի հեճուկս հանրության այդ ակնկալիքների, վարչապետ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը կառուցելիս առաջնահերթությունը տվեց բացառապես քաղաքական որոշումներին (կարևորը «քայլած» լինեն), որի արդյունքում անփորձ և պետական կառավարումից գլուխ չհանող բազմաթիվ երիտասարդներ հայտնվեցին պետության համար առանցքային նշանակություն ունեցող պատասխանատու պաշտոններում։

Մի կողմից՝ հասկանալի էր, որ վարչապետը չէր կարող չգնահատել այն մարդկանց, որոնք շարժման օրերին սատարել և աջակցել էին իրեն, սակայն դա չպետք է նշանակեր, որ ովքեր «քայլել» էին իր հետ, պետք է բարձր պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունենային։ Ու հետո էլ Փաշինյանը բողոքում է, թե պետական համակարգում սաբոտաժ կա, այն արդյունավետ չի գործում, պրիմիտիվ տեքստեր են իրեն բերում և այլն։ Մյուս կողմից էլ Փաշինյանը թույլ չի տալիս, որ կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները մասնագիտական որակներ դրսևորեն իրենց ոլորտներում։ Ամեն մի փոքր կամ միջին տրամաչափի հարց մինչև Փաշինյանին չի հասնում, լուծում չի ստանում։ 

Հանրության ուշադրությունը գրավելու մոլուցքով տարված՝ Փաշինյանը մեկնաբանում է ամեն մի խնդիր՝ առանց հաշվի առնելու, թե այն իր իրավասության ու «շկալայի» գոտում է, թե ոչ՝ սկսած զբոսաշրջությունից և թանգարաններ այցելություններից մինչև տնտեսական ցուցանիշներ և կորոնավիրուսի տարածման թեմա։

Բացի այդ, չի գործում կադրերի խրախուսման կոնցեպտը։ Բարձրաստիճան պաշտոնյաները, անկախ իրենց աշխատանքի արդյունքներից, պարբերաբար բարձր պարգևավճարներ են ստանում։ Էլ ինչո՞ւ պետք է մոտիվացվեն աշխատանք կատարելու հարցում, միևնույն է՝ գրեթե ամեն ամիս շռայլորեն պարգևատրվելու են։

Ու բնական երևույթ է, որ որոշ պաշտոնյաներ ժամանակի ընթացքում կարող են վարչապետի կողմից տարվող քաղաքականության հետ կապված իրենց անհամաձայնությունը հայտնել։ Այդպիսի տեսակետների բախում միշտ եղել է ու կլինի։ Սակայն զարմանալի է վարչապետի՝ պետական համակարգում դավաճաններ փնտրելու մոտեցումը։ Եթե ինչ-որ պաշտոնյաներ համամիտ չեն վարչապետի կողմից տարվող քաղաքական ուղեգծի հետ, կարող են չաշխատել ներկա կառավարության հետ, բայց ի՞նչ է նշանակում նրանց դավաճանի պիտակավորում տալը։

Ու այս պայմաններում վարչապետը փոխանակ ընդունի, որ իր կողմից կադրերի ընտրությունը և ոլորտում տարվող քաղաքականությունը ճիշտ ձևաչափով չի կատարվել, դրա համար էլ դժգոհություններ են առաջացել հանրության շրջանում, փորձում է հասարակությանը համոզել, թե դա պետք է նորմալ ընդունել ու մի բան էլ իրեն համեմատում է Հիսուսի հետ, ինչպես հերթկան անդամ եղավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ։

Այնինչ, եթե վարչապետը թափանցիկ է աշխատում հանրության հետ, պետք է ազատվի իր անսխալականության բարդույթից, հասկանա, որ ինքը կադրերի ընտրության և մյուս հարցերում բազմաթիվ սխալներ է գործել և փորձի ուղիներ փնտրել դրանք ուղղելու համար։ Պետք է հաշվի առնել, որ մեծամտությունը ցանկացած իշխանությանը լճացնում է և դարձնում խոցելի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов