Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նախ անում են, ինչ կամենան», հե­տո առե­րես­վում հե­տև­անք­նե­րին. «հարմար է շատ»

АНАЛИТИКА

Կորոնավիրուսի հարցը շարունակում է մնալ որպես համաշխարհային կարևորություն ունեցող թեմա։ Քանի որ վարակը շատ արագ է տարածվում և մահացությունների պատճառ դառնում, ուստի պետությունները միջոցներ են ձեռնարկում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ, նույնիսկ ռազմավարություններ մշակում, թե ինչպես պետք է դիմագրավեն վիրուսի տարածման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերներին։

Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ վտանգավոր է ոչ միայն վիրուսի տարածումը, այլև դրա շուրջ ստեղծված արհեստական աղմուկը և խուճապային տրամադրությունները։ Դրա համար կառավարությունները մեթոդներ են մշակում հանրության հետ աշխատելու և ավելորդ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։

Տարբեր առողջապահական կազմակերպություններ արդեն իսկ աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, սակայն այն նաև ժամանակի հարց է, քանի որ նախատեսում է փորձարկումների իրականացում և դրա արդյունավետության գնահատում։ Ուստի վարակի տարածումը կանխելու հարցում երկրների իշխանություններին այլ բան չի մնում, քան վարակակիրներին մեկուսացնել և պահել հատուկ հսկողության տակ։ 

Օրինակ՝ Չինաստանը կարանտին հայտարարեց ոչ միայն վարակի ծագման վայր հանդիսացող Ուհան քաղաքում, այլև վերջինիս մոտակայքում գտնվող 15 քաղաքներում: Արդյունքում ներկայումս աշխարհից մեկուսացված է մոտ 45 միլիոն մարդ: Եվ համացանցում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Ուհան քաղաքում կյանքը կանգ առել. մարդիկ դադարել են փողոց դուրս գալ, և փողոցներում կատարյալ դատարկություն է։

Չինաստանը հզոր տնտեսություն ունեցող երկիր է, և իրեն կարող է թույլ տալ կարանտին հայտարարել որոշակի նահանգներում և խիստ սահմանափակումներ մտցնել, սակայն նույնը չենք կարող ասել փոքր երկրների և մասնավորապես Հայաստանի մասին։ Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկիրը պետք է փորձի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այնպիսի մեթոդներ որդեգրել, որ դրա առաջացրած ցնցումները տնտեսության վրա լինեն հնարավորինս աննշան։

Սակայն մեր իրականության մեջ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն մտածում առկա վտանգը կանխարգելելու մասին։ Այսպես օրեր շարունակ իշխանությունները փափուկ բարձ էին դնում հանրության գլխի տակ, թե կորոնավիրուսի վտանգ չկա, անհանգստանալու կարիք չկա և այլն։ Բայց երբ գրանցվեց վարակի առաջին դեպքը, իշխանությունները վարակակրի հետ անմիջական շփում ունեցողներին արագորեն տեղափոխեցին Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոց՝ առանց իրենց քայլերի հետևանքների մասին մտածելու։

Բացի այն, որ իշխանությունների այսպիսի կտրուկ և անկանխատեսելի քայլերը և վարակի դեպքի գրանցումից անմիջապես հետո ուսումնական հաստատություններում արձակուրդի մասին հայտարարելը միանգամից խուճապային տրամադրություններ առաջացրին, այլև պայմաններ ստեղծեցին, որպեսզի մեծապես տուժի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը։

Եվ պատահական չէ, որ մամուլում շարունակաբար տեղեկություններ են հայտնվում հյուրանոցներում ամրագրումների չեղարկման և զբոսաշրջիկների նվազման մասին, իսկ խուճապային տրամադրությունների առաջացումից հետո իշխանավորների այցերը Ծաղկաձոր որևէ կերպ չփոխեցին իրադրությունը։ Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ միջազգային մամուլը ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը անվանել է «5-աստղանի կարանտին»։

Մի՞թե հնարավոր չէր հավանական վարակակիրներին այլ վայր տեղափոխել և մեկուսացնել, որը զբոսաշրջային տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստացվում է այնպես, որ կառավարության ոչ կշռադատված քայլերի արդյունքում տուժեց երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձորում շարունակվում էր զբոսաշրջային բուռն սեզոնը, մյուս կողմից էլ դեռ երկար ժամանակ համացանցային որոնողական համակարգերում Ծաղկաձոր անունն ասոցացվելու է կորոնավիրուսի հետ։ Այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունները գործում են իրավիճակի, պահի ազդեցության տակ և ռազմավարական մոտեցում չեն որդեգրում առկա մարտահրավերներին դիմագրավելու և խնդիրները լուծելու հարցում։ Այսինքն, ինչպես հայտնի մուլտֆիլմում, «նախ՝ անում են, ինչ կամենան», հետո մտածում, իսկ ավելի ստույգ՝ «հանկարծ» իմանում հետևանքների մասին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна