Ադրբեջանի ՍԴ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները՝ ԿԸՀ ներկայացրած արձանագրության հիման վրա:
Այդպիսով, ընտրված են համարվում 125 պատգամավորներից 121-ը:
Նրանցից 70-ը «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներն են:
Եվս 10 տեղ ունի 8 կուսակցություն, այդ թվում 3-ը «Քաղաքացիական համերաշխությունը», 1-ական տեղ՝ «Հայրենքի», «Դեմոկրատական բարեփոխումներ», «Քաղաքացիական միասնություն», «Վախդատ» (Միասնություն), «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ», «Դեմոկրատական լուսավորություն» եւ «Մեծ ստեղծագործում» կուսակցությունները: Եվս 41 պատգամավոր անկուսակցական է:
Այդպիսով, խորհրդարան է անցել միակ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Էրքին Գադիրլին:
4 շրջաններում, որտեղ ԿԸՀ-ն չեղարկել է արդյունքները, կրկնակի ընտրություններ են անցկացվում:
Միլի Մեջլիսի առաջին նիստը կկայանա մեկ շաբաթվա ընթացքում: