Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրական օրակարգը լուսանցքում է մնացել. փակուղային տրամաբանություն ու քաղաքական ռեսուրսի մսխում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ճանապարհային քարտեզով առաջնորդվելու, սկզբունքային հարցերի վերաբերյալ հստակ գնահատականների անհրաժեշտության մասին է մատնանշում փաստաբան Գեղամ Սիմոնյանը, որի հետ զրուցել ենք մի շարք գործընթացների շուրջ։

Սկսելով առաջնահերթ գործընթացից՝ Գեղամ Սիմոնյանը հանրաքվեն անբովանդակ երևույթ որակեց։ «Իրականում ՍԴ 7 դատավորների վերաբերյալ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն չի եղել երբևէ ու հիմա էլ չկա։ Այդ հարցը ԱԺ շրջանակներում պետք է լուծվեր։ Հանրաքվե պետք է անցկացնել միայն նոր Սահմանադրության վերաբերյալ, իսկ նոր Սահմանադրության նախագծի շուրջ աշխատանքները պետք է սկսվեին մինչև դատարանների դռները փակելը։ Այս մասին խոսելու առիթ ես նախկինում ևս ունեցել եմ, ու այդ առումով իմ կարծիքը չի փոխվել։ Երբ կառավարությունը տարբեր հանգրվաններում իր անգործությունը կապում է նախկինների հետ կամ այն պատճառաբանում է այլ հանգամանքներով, այդ ամենի հետևում մի կարևոր իրողություն կա։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ շարունակել հեղափոխական գործընթացը և, փաստացի, ինչ-որ մի պահից նախորդ կառավարության իրավահաջորդի վերածվեց։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում որևէ ոլորտում հնարավոր չէ համակարգային բարեփոխումներ իրականացնել, եթե գործող Սահմանադրությունը չի փոխվել։ Կառավարության քայլերը, որոնք վերաբերում են մասնավորապես դատական համակարգին, ինչ-որ տեղային լուծումներ են և որևէ աղերս չունեն համակարգային լուծումների հետ։ Առաջարկվող լուծումները ևս համակարգային չեն, որովհետև, ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի կառուցել անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն, եթե չունես մայր օրենք, որը վերջապես ընդունված կլինի լայն կոնսենսուսի, ամբողջ հայության համաձայնությամբ ու մասնակցությամբ ու հասկանալի կլինի բոլորի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Սիմոնյանը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև նոր, հեռանկարային ու իրավաչափ համակարգային փոփոխություններ առաջ բերելու հնարավորության մասին։

«Ես այս Սահմանադրությունը երբևէ որպես լեգիտիմ փաստաթուղթ չեմ ընդունել։ Հետևաբար, այդ փաստաթղթի որևէ նորմի վերաբերյալ հանրաքվեն, ըստ էության, չի կարող համարվել հակասահմանադրական, որովհետև Սահմանադրությունն ինքը ոչ լեգիտիմ է։ «Այո»-ի ճամբարն ասում է՝ ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է ցանկացած հարց լուծել, «Ոչ»-ինը գործընթացը հակասահմանադրական է համարում։ Երկուսն էլ կեղծ օրակարգեր են. այս հանրաքվեն իշխանության համար նոր Սահմանադրություն չընդունելու հերթական միջոցն էր։ 

Նաև նախորդ ավտորիտար ռեժիմների վերաբերյալ հետհեղափոխական Հայաստանի իրավաքաղաքական գնահատական չտալու, անցումային արդարադատություն, լ յուստրացիա չիրականացնելու հերթական միջոցն էր։ Այսինքն, միջոց էր չիրականացնելու այն ամենը, ինչը մենք ընդունում ենք որպես հեղափոխական քայլեր։ Իշխանությունը տարբեր պատճառաբանություններ է բերում՝ հայտարարելով նաև, որ ՍԴ 7 դատավորների գոյության փաստը հնարավորություն չի տալիս համակարգային բարեփոխումներ իրականացնել։ Սա ևս կեղծ օրակարգի տրամաբանության մեջ է։ Մեծ հաշվով, իրական օրակարգը լուսանցքում է մնացել, որը եղել ու մնում է նոր Սահմանադրության ընդունումը։

 Չի կարելի կառուցել որևէ համակարգ,որը չի բխելու Սահմանադրությունից։ Այսօրվա Սահմանադրությունից բխող որևէ համակարգ և՛ ապօրինի է, և՛ խոցելի՝ իրավական տեսանկյունից։ Ու պատահական չէ, որ գործող համակարգերը չեն կարողանում լիարժեք բավարարել հանրային պահանջները։ Այս պարզ իրողությունը չգիտակցելը և չհասկանալը բերում է նրան, ինչն այսօր ունենք»,-ասաց փաստաբանը։

Վերջինս գործող Սահմանադրությունը փակ ակումբի տրամաբանությամբ գրված, որոշակի խումբ անձանց համար ստեղծված փաստաթուղթ է որակում, որի նպատակի հիմքում ամեն գնով իշխանության մնալն է եղել. «Այն իշխանությունը, որն իրեն կոչում է հեղափոխական, իրավունք չունի այդ տրամաբանությամբ շարժվել։ 

Պետք է ցույց տա, որ պատրաստ է նոր Սահմանադրություն ընդունել, որը հնարավորություն կտա ապահովել ավելի լայն քաղաքական բազմակարծություն և բազմազանություն, և դրա հիման վրա իրականացնել ազատ ընտրություններ։ Եթե այս իշխանությունը պատրաստ չէ դա անելու, նշանակում է, որ նախորդի իրավահաջորդն է»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ կառավարությունը նախանշել է, որ 2021 թվականին պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, բայց այս առումով ևս սկզբունքային խնդիր կա։

«Սահմանադրական փոփոխությունը, ըստ իրենց, բարեփոխում է։ Բայց որևէ բարեփոխում իրականացնելը որոշակի սկզբունքների առկայություն է ենթադրում։ Այն ֆորմատը, որի շրջանակներում պետք է այդ բարեփոխումներն իրականացվեն, արդեն վկայում է, որ այդ բարեփոխումները լինելու են իշխանահաճո, հարմար և ընդունելի գործող կառավարության համար։ Բացի այդ, չեն իրականացվելու անհրաժեշտ մասնագիտական և հանրային քննարկումներ։ 

Այդ քննարկումները կրելու են ձևական բնույթ այնպես, ինչպես նախկինում։ Այս ամենը, մեծ հաշվով, ձևական բնույթ կրող գործընթաց է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հետագայում այդ փոփոխությունները հանրությանը հասցնելու տրամաբանությունը ևս լինելու է նույն ձևական տրամաբանության մեջ։

Գ. Սիմոնյանը մատնանշեց նոր, հետհեղափոխական ԱԺ ընտրելու հանգամանքը, որը ևս եղել է 2015 թ. Սահմանադրության տրամաբանության շրջանակներում։ Այս առումով շեշտեց, որ միայն նոր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների գնալու պարագայում է հնարավոր ձևավորել իսկապես բազմակարծության և քաղաքական բազմազանություն ունեցող ԱԺ. «Եթե մենք սա չենք անում, ինչ-որ փոփոխությունների, բարեփոխումների, օրենքներում ինչ-որ լրացումների տրամաբանության մեջ շարունակում ենք կրավորական կեցվածքը, ապա այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանելու։ 

Սա փակուղային տրամաբանություն է, ժամանակի վատնում և քաղաքական ռեսուրսի մսխում է։ Այն քաղաքական լեգիտիմության անհրաժեշտ պաշարը, որն ուներ իշխանությունը, այս գործելաոճի պարագայում մսխվում է։ Քաղաքական մեծամասնությունը պետք է կամք դրսևորի, հրաժարվի հանրաքվեից, չեղարկի այն ու ՍԴ-ի խնդիրը տեղափոխի ԱԺ՝ հարցը հանգուցալուծելով այնտեղ։ 

Միաժամանակ պետք է հռչակի նոր Սահմանադրության ստեղծման գործընթացը և հրավիրի սահմանադիր ժողով։ Իսկ արդարադատության նախարարության կազմով ինչ-որ հանձնաժողովի կողմից հերթական մի փաստաթղթի մշակումը, որի ստեղծմանը որևէ ձևով մասնակից չի լինելու ՀՀ քաղաքացին, որևէ կերպ նույն քաղաքացու համար կրկին հիմնարար փաստաթուղթ չի դառնալու։ 

Եթե իշխանությունը լուծի այս սկզբունքային հարցը, անհրաժեշտ աջակցություն կստանա, չի լուծի՝ կմնա հպարտ մենակության մեջ, որովհետև որոշակի ժամանակ հետո, կամա թե ակամա, իր ձախողված բարեփոխումների հետևանքով ավելի շատ ձայներ ու հեղինակություն է կորցնելու։ Հաշվի առնելով առկա գործընթացները՝ նկատենք, որ այսօր արդեն չկա այն քաղաքական ռեսուրսը, հեղինակությունը, վստահությունը, որն ուներ գործող իշխանությունը, օրինակ՝ 2018թ. վերջին ու 2019թ. առաջին կեսին։ Այդ ռեսուրսները հետզհետե նվազելու են»։ Գեղամ Սիմոնյանն առկա գործընթացները փոփոխությունների իմիտացիա է համարում։

«Հանրաքվե, սահմանադրության փոփոխություն կոչվածներն ու մնացած, այսպես կոչված, համակարգային փոփոխությունները իրականում համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության և նոր ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու գործընթացի իմիտացիա են։

 Իրականում որևէ քայլ չի ձեռնարկվում, որպեսզի երկիրն ունենա նոր Սահմանադրություն, կենսունակ պետական կառավարման համակարգ, ինչպես նաև անկախ ու առողջ դատական համակարգ։ Երբ այս պարագայում իշխանությունը որևէ քայլ որպես ժողովրդավարության դրսևորում է ներկայացնում, դա նույնպես ժողովրդավարության իմիտացիա է։ Այդ ամենը որևէ աղերս չունի հանրության կարծիքը լսելու հետ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ գործ ունենք պարզապես իրական օրակարգից ու խնդիրներից շեղվող քայլերի հետ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)