Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դանդաղ գործողության ռումբը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրավական «ռեֆորմների» քաղաքականությունը: Մասնավորաբար, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ, որի համաձայն, որոշակի դրամական շեմը գերազանցող անշարժ գույքը հնարավոր կլինի սեփականատիրոջից առգրավել առանց դատարանի վճռի՝ պետական լիազոր մարմնի որոշմամբ: 

Եթե, իհարկե, գույքի սեփականատերը չկարողանա հիմնավորել իր պաշտոնական եկամուտներին չհամապատասխանող գույքի ծագումը: Այս նախաձեռնությունը իշխանական շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես երկրից թալանվածը վերադարձնելու արդյունավետ միջոց: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը խտրական «վերաբերմունք» ունենալ չի կարող և տարածվելու է ոչ միայն նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքների, այլ առհասարակ բոլոր քաղաքացիների վրա:

Ընդդիմադիր ուժերն ու անհատ գործիչները սա համարում են սեփականության վերաբաշխման նպատակ հետապնդող նախաձեռնություն, որը օրենք դառնալու դեպքում կարող է ճնշման միջոց հանդիսանալ իշխանությանը անհաճո ցանկացած անհատի նկատմամբ: Եվ այստեղ կա տրամաբանություն: 

Ընդ որում, Հայաստանի «քայլող» իշխանությունը նոր բան չի հորինել և այս իմաստով կրկին կրկնօրինակում է սահակաշվիլիական Վրաստանի փորձը: Եվ ոչ միայն այս դեպքում, եկամտահարկի 23%անոց շեմ սահմանելու նախաձեռնությունն էլ մեկին մեկ կրկնօրինակված էր 2000-ականների կեսին Սահակաշվիլու իրականացրած «ռեֆորմից», որը Վրաստանում ավելի շատ բացասական, քան դրական արդյունքների է հանգեցրել՝ հասարակության մեջ իրականում մեծացնելով սոցիալական բևեռացումը: 

Նույնը տեղի է ունեցել նաև ունեզրկում նախատեսող հիշյալ օրենքի պարագայում, որի արդյունքում Վրաստանում շուրջ 250 000 մարդ զրկվել է սեփականությունից, քանի որ չի կարողացել իշխանության նախատեսած տարբերակով հիմնավորել դրա օրինական ծագումը: Արդյունքը եղավ այն, որ հանրային դժգոհությունն աստիճանաբար կուտակվելով՝ 2012թ.-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով հանգեցրեց իշխանափոխու թյան: Հենց այս ունեզրկված զանգվածը՝ ընտանիքներով հանդերձ, դարձավ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության սոցիալական հենարանը: Կարճ ժամանակ անց Սահակաշվիլ ին հայտնվեց Վրաստանից փախած աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակում, իսկ նրա կողմնակիցներից շատերը տարբեր, ընդ որում, ոչ փոքր ժամկետներով, դատապարտվեցին կատարած օրինախախտումների համար:

Ընդհանրապես, Հայաստանում ներկայումս իշխանության եկած համեմատաբար երիտասարդ սերունդը շատ վերացական պատկերացումներ ունի սեփականության վերաբաշխման հետևանքների մասին, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո 1990-ականներին այդ սերնդի ներկայացուցիչները լավագույն դեպքում տարրական դպրոցի դասարաններում էին: Մինչդեռ ԽՍՀՄ-ից մնացած պետական ունեցվածքը նախկին խորհրդային հանրապետություններում անցկացված սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, մասնավորապես Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ռուսաստանում հանգեցրեց ամենաիսկական քրեական պատերազմների: Այդ երևույթից համեմատաբար զերծ մնացին Բելառուսը և նախկին ԽՍՀՄ մահմեդական հանրապետությունները: 

Այն էլ զուտ այն պատճառով, որ այդ պետություններում ի սկզբանե հաստատվել էին փաստացի դիկտատորական ռեժիմներ, գործում էր իշխանության կոշտ ուղղահայաց, և հենց իշխանությունների վերահսկողության ներքո էլ սեփականաշնորհման գործընթացը իրականացվեց այնպես, ինչպես իրականացվեց: 

Ավելի ժողովրդավարական և համեմատաբար ավելի ապակենտրոն կառավարում ունեցող հանրապետություններում այն չանցավ առանց ցնցումների և դրսևորվեց սեփականության պայքարում կրիմինալ պատերազմներով: Ռուսական տարբեր փորձագետների գնահատմամբ, միայն 1992-1999 թթ.՝ մինչև Պուտինի իշխանության գալը, սեփականության համար մղվող քրեական պատերազմներում Ռուսաստանում զոհվել է մինչև 100 000 մարդ, հիմնականում 18-40 տարեկան տղամարդիկ: Եվ սա այն դեպքում, երբ սեփականաշնորհվում էր պետական, այսինքն՝ սկզբունքորեն ոչ մեկին չպատկանող ունեցվածքը: Մասնավոր անձանցից ունեցվածքը խլելու համար հարկ կլինի դիմել համատարած ռեպրեսիաների, որոնք չեն կարող որոշակի հանրային շերտերի չտրամադրել կառավարության դեմ՝ մղելով նրանց տարբեր, այդ թվում՝ քրեական օրենսգրքով պատժելի գործողությունների:

Մյուս կողմից էլ հայկական «համակարգը», եթե այն որպես այդպիսին գոյություն ունի, խիստ տարբերվում է նույն Վրաստանից, և որոշակի իմաստով ընդհանրապես բացառիկ է: Դրա պատճառը լայնածավալ սփյուռքի առկայությունն է տարբեր երկրներում: Ունեզրկման մասին օրենքի ընդունմանը զուգահեռ, այդ օրենքի կիրառման հետ կապված մտահոգություն ունեցող անձինք (ոչ միայն նախկին պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները), սկսելու են իրենց սեփականություն հանդիսացող անշարժ գույքը գրանցել արտերկրում ապրող հարազատների, ազգականների, ծանոթ-ընկերների անուններով: Ընդ որում, դա կարող են անել ֆորմալ վաճառքի ձևով:

Իսկ եթե ֆորմալ իմաստով գույքի նոր սեփականատերերը այլ երկրի քաղաքացիներ են, անկախ իրենց հայկական պատկանելիությունից, դա դառնալու է լուրջ իրավական պրոբլեմ գործող կառավարության համար: 

Որովհետև երբ պետությունը սկսում է ունեզրկել այլ պետության քաղաքացի հանդիսացող իր հայրենակիցներին, դա ինքնաբերաբար վերածվում է միջպետական հարաբերությունների խնդրի: 

Դրանից հետո ո՞ր սփյուռքահայը կամ օտարերկրյա ներդրողը ներդրում կկատարի կամ սեփականություն ձեռք կբերի Հայաստանում, եթե դրա գլխին մշտապես կախված է լինելու առանց դատարանի այդ սեփականության առգրավման վտանգը: Առանց այդ էլ ներդրողները Հայաստանում փող դնելու համար հերթ չեն կանգնած՝ հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը, օբյեկտիվ խոչընդոտները, կոմունիկացիոն խնդիրները և բեռնափոխադրումների թանկությունը: Գործող կառավարությունը այդպիսի նախաձեռնությամբ միայն ռումբ է դնելու իր իսկ աթոռի տակ, որը անխուսափելի կգործի ինչ-որ պահի:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ 

 
 

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին