Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


էժան մանիպուլյացիոն ելույթները չեն կարող հարգանք ավելացնել Գևորգ Պապոյանին. ԼՀԿ պատգամավոր

БЛОГ

Past.am

Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին, որտեղ վերջինս հիշատակել էր, որ «Լուսավոր Հայաստանի» շատ անդամներ նախկինների օրոք պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում ոստիկանապետ, նախագահի շխատակազմում վարչության մեջ եւ այլն։ Նա մասնավորապես նշել է.

 

«Սիրելի հայրենակիցներ, այսօր լսեցի պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ձայնագրությունը, որը նվիրված էր Լուսավոր Հայաստան խմբակցության թիմին՝ ի պատասխան իրեն հասցեագրված կուսակցական կրծքանշաններ փոխելու փաստի մատնանշմանը:

 

Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել երիտասարդ իմ գործընկերոջը մեկ այլ քաղաքական թիմի պրոֆեսիոնալիզմը հաստատող փորձառության կենսագրական փաստեր մեջբերելու համար, քանի որ նա նշում էր նախկինում մեր կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու մասին:

 

Միևնույն ժամանակ, քանի որ ելույթը ակնհայտորեն ուներ հանրությանը մոլորության և թյուրիմացության մեջ գցելու նպատակ, հարկ եմ համարում արձագանքել և ասել հետևյալը.

 

1.Փոքր-ինչ պետական կառավարման համակարգից պատկերացում ունեցող մարդիկ գիտեն, որ ոստիկանությունում ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը և ԿԲ-ում աշխատանքը, որոնք Պապոյանը վկայակոչել է, իր պատկերացմամբ, որպես «վարկաբեկող» հանգամանքներ, դրանք ապաքաղաքական ծառայության տեսակներ են և կրում են պրոֆեսիոնալ (մասնագիտական) բնույթ: Այդ ծառայողները պաշտպանված են օրենքով և չեն փոփոխվում քաղաքական ուժերի փոփոխության արդյունքում:

 

2.Դա նույնն է, ինչ մեղադրես զինվորականին, դիվանագետին կամ բժշկին՝ նախկին իշխանությունների օրոք այդ աշխատանքը կատարելու մեջ: Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնք իրենց պաշտոնները զբաղեցնում են մրցութային սկզբունքով, ներկայումս հանդիսանում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ, և դա նորմալ է. հաշվապահը, իրավաբանը, տնտեսագետը մնում են այդպիսին՝ անկախ քաղաքական դեմքերի փոփոխությունից: ԱԺ աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են իրենց ծառայությունը բոլոր գումարման ԱԺ-ների օրոք, և երբևէ որևէ մեկի մտքով չի կարող անցնել մեղադրել նրանց դրա համար: Դա անհեթեթություն կլիներ:

 

3.Լուսավոր Հայաստան խմբակցության թիմում չկան մարդիկ, ովքեր կուսակցական կամ քաղաքական պատասխանատվություն են կիսել նախկին իշխանությունների հետ, չկան իրենց անցած ուղուց ամաչող մարդիկ: Անձամբ ես կարող եմ ասել, որ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, վստահ եմ, որ իմ թիմակիցները ևս:

 

4.Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է վարկաբեկիչ՝ նախկինում ոստիկան և քաղաքացիական ծառայող հանդիսանալը, թե՞ օրվա իշխանության օգտին կուսակցական կրծքանշաններ փոխելը:

 

5.Կցանկանայի նաև իմանալ, արդյոք Գևորգը խոսե՞լ է իր թիմակիցների հետ, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր համաձայն են իր ելույթի բովանդակության և անհաջող զուգահեռներ տանելու հետ:

 

6.Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը: Շատ ավելի ճիշտ կլիներ նախկինում կուսակցական դառնալու փաստը ընդամենը հիմնավորել ոչ թե «ընկերոջը ընդառաջելու» կեղծ թեզով, այլ ավելի երիտասարդ տարիքում ուղղակի հավատալով, իսկ հետագայում իր մոտեցումները վերանայելու հանգամանքով: Առնվազն դա կհնչի շատ ավելի ազնիվ և հանրության համար ընկալելի:

 

7.Թեև շատերը գտնում են, որ նման արժեքներ կրող մարդիկ հեշտությամբ կրծքանշանները կփոխեն նաև հաջորդ իշխանությունների օրոք, ես ուզում եմ հավատալ, որ Գևորգը այդ տեսակի մարդկանցից չէ:

 

8.Ես ընդամենը կոչ կանեի իմ կրտսեր գործընկերոջը՝ իրեն ոչ վայել ցածրորակ և մանիպուլյատիվ նման ելույթներով ինքնահաստատվելու փորձեր չանել, որքան էլ այն գայթակղիչ թվա, այն էլ Լուսավոր Հայաստան խմբակցության թիմի պրոֆեսիոնալիզմի մասին վկայող փաստերը հանրությանը մոլորեցնող լույսի ներքո ներկայացնելու միջոցով:

 

Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ կոչ եմ անում մնալ ազնիվ և կառուցողական բանավեճի շրջանակներում»:

 

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна