«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար ապրիլի 6-ին կկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Brent նավթի գինն ընկել է մինչեւ 31.74 դոլար

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 42.6 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 31.74 դոլարի, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 48.9 տոկոսով եը կազմում է մեկ բարելի դիմաց 27.72 դոլար:

Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ:

ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրարցուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդում էր, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար:

website by Sargssyan