Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անառողջ մթնոլորտն ամբողջությամբ ձեռնտու է իշխանություններին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քարոզարշավային որոշ դրվագներ հանգստյան օրերին լայն քննարկման առարկա դարձան։ Հատկապես մեծ ուշադրության արժանացավ «բուկլետ շպրտելու» դեպքը։ Բայց պարադոքսն այլ տիրույթում էր. շատերն արարքը անդաստիարակ որակեցին՝ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, այսինքն՝ տեղավորվելով ավելի անդաստիարակ վարքագծի տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս ամենը Հայաստանում ստեղծված մթնոլորտի հետևանքն է համարում։

«Խոսքն այն մթնոլորտի մասին է, որը ստեղծվեց, այսպես կոչված, հետհեղափոխական շրջանում։ Իսկ հեղինակը հենց իշխանությունն է, որն առաջինը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների՝ չփորձելով շփման եզրեր գտնել հասարակության այն զանգվածի հետ, որը չընդունեց հեղափոխությունը կամ հետագայում հիասթափվեց հեղափոխությունից։ 

Բացի այդ, համապատասխան մեթոդներով, այդ թվում՝ ֆեյքերով, իշխանություններին սպասարկող կամ երկրպագող սոցցանցային ակտիվիստների միջոցով սկսեցին բացահայտ հետապնդել այն բոլոր անձանց, որոնց մտքերը չէին համապատասխանում իրենց շահերին ու քաղաքականությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հաշվի առնելով վերոնշյալ դեպքը՝ նա շեշտեց. 

«Իշխանությանը երկրպագողները վերոնշյալը բնութագրեցին անդաստիարակություն։ Այո, երիտասարդ աղջկա պահվածքը մի փոքր կոպիտ էր, բայց խնդիրն այլ երանգներ ունի։ Նախ՝ մի բան է հետաքրքիր. ովքեր այդքան ջանադրաբար պաշտպանում են իշխանությանը, ընդգծված հատուկ բառապաշարով անդաստիարակ որակումն են տալիս, տեսե՞լ են, թե ժամանակին նույն Փաշինյանը և իր թիմակիցներն ինչպես էին բուկլետներ շպրտում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա։ Եթե այդքան կոռեկտ ու արդար են, լավ կլինի՝ չառաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Թող իշխանությունները չմտածեն, թե ինչ իրենց կարելի էր, մյուսներին չի կարելի։ Մեծ հաշվով, սրանք այն պտուղներն են, որ այսօրվա իշխանությունը ստանում է իր վարած քաղաքականության արդյունքում»։

Մյուս կողմից՝ քաղաքագետը շեշտեց, որ նման անառողջ մթնոլորտը ձեռնտու է այս պահի իշխանությանը։ «Իշխանությանը ձեռք է տալիս հասարակության քաղաքականապես անգրագետ մնալու հանգամանքը։ 

Օրերս Լոռու մարզի գյուղերից մեկում մի կին Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ասաց՝ «մենք ձեր կողքին ենք, աջակցում ենք, որ ցրեք այս կառավարությունը»։ Զրո արձագանք Փաշինյանի կողմից։ Իրականում իշխանությանը, ի դեմս Ն.Փաշինյանի, բացարձակ հետաքրքիր չէ՝ հասարակությունը հասկանո՞ւմ է հանրաքվեի իմաստը, թե ոչ։ 

Կարևորն այն է, որ այդ մարդիկ իրեն տեսնում են, երկրպագում են, և պետք է անեն իր ասածը՝ առանց հասկանալու, թե իրականում հիմքում ինչ կա։ Ես մի օրինակ բերեցի, բայց փոքր չէ այն հատվածը, որը բացարձակ չի հասկանում, թե ինչու է հանդիպում վարչապետի հետ, ինչու է բուկլետը վերցնում, կամ, օրինակ՝ հանրաքվեն ինչի համար է։ Ընդհանուր առմամբ, այս անառողջ մթնոլորտն ամբողջությամբ ձեռնտու է իշխանություններին, որովհետև քաղաքակիրթ և քաղաքականապես հասուն հասարակություն ունենալը շատ բարդ է, և գրեթե անհնար է այդ հասարակությանը մանիպուլ յացիայի ենթարկել»,-շեշտեց նա՝ հավելելով, որ նման պայմաններում իշխանությունը մանիպուլացնում է մարդկանց լայն զանգվածին՝ այդպիսով ստանալով իր օգուտը։

«Այս ամենին, սակայն, մի շարք վտանգավոր միտումներ են գումարվում, որոնցից մեկը անձի պաշտամունքն է։ Եվ ավելի վտանգավոր է, երբ երկրի ղեկավարն է իրեն մեսիա համարում՝ անընդհատ փորձելով համեմատվել մեկի հետ, որն անհամեմատելի է։

Հիսուս Քրիստոսի հետ պարբերական բնույթ կրող համեմատությունները ոչ առողջ դատողությունների մասին են վկայում։ Նորմալ չէ, երբ մարդն անընդհատ փորձում է իրեն համեմատել Հիսուս Քրիստոսի հետ, իսկ հասարակության ինչ-որ շերտ դա ոչ միայն ուղղակիորեն կուլ է տալիս, այլև ընդունում է։ Ու մենք խոսում ենք մի բանի մասին, որը տեղի է ունենում 21-րդ դարի Հայաստանի Հանրապետությունում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ առհասարակ մեր հասարակությունը պետք է ձերբազատվի այս վիճակից։ 

«Ձերբազատվելու մեթոդները տարբեր են։ Կա՛մ հասարակությունն իր այս վիճակի հետևանքով պետք է շռնդալից պարտություն կրի, կա՛մ այս ամենի դեմ պայքարելու իմունիտետ ունենա։ Բայց հասարակությանը պետք է ուղղորդել, ավելի կոնկրետ՝ հասարակության բուժումը պետք է նախաձեռնի իշխանությունը, իսկ խնդիրն այն է, որ իշխանությանը, ինչպես արդեն նշեցի, նման հասարակություն ունենալն ամբողջությամբ ձեռնտու է։ 

Նման իրավիճակը կարող է ուղղակի աղետալի հետևանքներ ունենալ մեր ժողովրդի և մեր պետականության համար։ Եթե հասարակությունը իրոք մտածում է, որ ՀՀ-ն աշխարհի կիզակետում է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հզորագույն ղեկավար, և այս ամենը ներքին դաշտում հասարակության մի մասի կողմից լուրջ է ընդունվում, ապա արտաքին դաշտում նման «ընդունելություն» չի լինի։ Այս առումով չի բացառվում շռնդալից ապտակը, որից երկար ժամանակ կարող ենք ուշքի չգալ»,-հավելեց Գ. Համբարյանը։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ քաղաքագետը շեշտեց. «Այն հայտարարությունները, թե իշխանության համար հանրաքվեն կենաց ու մահու պայքար չէ, ցանկությունների դաշտում են։ Այդպիսով փորձում են ցույց տալ, որ իրենք շատ հանգիստ են, իսկ իրականությունն այլ է։ Ի սկզբանե էր պարզ, որ այս հանրաքվեն Ն. Փաշինյանի համար կենաց-մահու կռիվ է՝ բառի բուն իմաստով։ 

Բացի այդ, նկատենք, որ նա ամբողջ բեռը կրկին իր վրա է վերցնում, որովհետև երկու տարվա մեջ նրա կողքին գրեթե չհայտնվեցին այն քաղաքական գործիչները, որոնք իր համար կարող էին թիմ լինել։ Նրանք, ովքեր հիմա իր շրջապատում են, մնացել են նույն մակարդակում։ Ավելին՝ որոշ անձինք իրենց ապաշնորհ գործելաոճով էլ ավելի են վատթարացրել իրավիճակը։ 

Հիմա Փաշինյանը «այո»-ի քարոզի համար տնետուն, գյուղից գյուղ, մետրոյի վագոնից վագոն է վազվզում և այդ մեթոդներով փորձում հասնել հաջողության՝ հասկանալով նաև հասարակության վերոնշյալ մակարդակը։ Հայաստանի հասարակությունը երկար տարիներ հանրաքվեից հանրաքվե, ընտրությունից ընտրություն գումար ստանալուն է սովոր եղել։ 

Ընտրության և հանրաքվեի գնալը պայմանավորված է եղել հենց գումարի ստիմուլով։ Հիմա այդ ստիմուլը չկա։ Եթե այս ամենին գումարենք նաև այն իրողությունը, որ Հայաստանի հասարակությունը որոշ չափով թոթափել է հետհեղափոխական էյֆորիան, կարող ենք ասել, որ իշխանությունը «այո»-ի անցկացման մասով իսկապես մտավախություն ունի։ 

Իշխանության ներկայիս վարվելաձևը ցույց է տալիս, որ հանրաքվեն իսկապես կենաց-մահու խնդիր է, և ամենևին միևնույն չէ, ինչպես փորձում են ցույց տալ։ 

Իրենք շատ ծանր էին տանում Կապանում, Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչև հիմա վրեժխնդիր են լինում հաղթողներից՝ տարաբնույթ քրեական գործեր ու սկանդալներ հրահրելով այդ անձանց շուրջ։ Եվ այս պարագայում անիմաստ է խոսել այն մասին, որ պայքարը չի կարող կենաց-մահու խնդիր լինել, իսկ պարտությունը՝ միևնույն։ Նման հայտարարություններն ինքնախաբեություն են»։

Քաղաքագետը խնդիրներ է տեսնում նաև քարոզարշավի բովանդակության մեջ։

«Ժամանակին Փաշինյանը և շատ այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք այսօր իշխանության ներսում են, Սերժ Սարգսյանին ու ՀՀԿին հեգնում էին, երբ նրանց բուկլետները հայտնվում էին աղբամաններում։ Հիմա նույնն իրենց հետ է տեղի ունենում։ Իրականում քարոզարշավն այդպես չեն անում։ Երբ փողոցում տեսնում ես մեկին ու շինծու ժպիտը դեմքիդ բուկլետ ես տալիս, 10-ից 4-ը հաստատ հասկանում են կեղծիքի ամբողջ իմաստը։ Սա է պատճառը, որ բուկլետները հայտնվում են աղբամանում։ Այս պահի դրությամբ ես որևէ իմաստալից ագիտացիա ու քարոզչություն չեմ տեսնում»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս պարագայում կա հանրաքվեի անցկացման պատճառը մարդկանց հանրամատչելի բացատրելու խնդիրը։

«Ժամանակին իրենք քննադատում էին նախորդներին այն սխալների համար, որոնք այսօր իրենք են անում, իսկ երբ այսօր նույն սխալների մասին է բարձրաձայնվում, իրենց դա դուր չի գալիս։ Մեծ հաշվով, երկու տարի է, ինչ ՀՀ-ում իրականացվում են այն բոլոր շոու ծրագրերը, որոնք ժամանակին իրականացվել են գունավոր հեղափոխություն ապրած Վրաստանում, Հունաստանում, ինչպես նաև Ղըրղըզստանում։ 

Մենք հիմա առաջնորդվում ենք այդ հեղափոխությունների հետհեղափոխական շրջանին բնորոշ ծրագրերով, որտեղ շոուների առկայությունը շատ կարևոր է։ Բայց պետք է նկատենք, որ հասարակության ստվար զանգվածի համար այդ ամենն արդեն քմծիծաղ ու զայրույթ է առաջացնում»,-եզրափակեց Գ, Համբարյանը։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով