«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ)․ Խոշոր նավաբեկություն, տրոլեյբ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ են սկսվել Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 02.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Արցախի ոստիկանությունն աձագանքել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Երևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​ Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. ԱՆ խոսնակ Ստուգողական վարժանքներ՝ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ (լուսանկարներ) Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)

Մոսկվան ու Երևանը մտածելու բան ունեն

Ինչպես և սպասվում էր, Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսվա ընթացքում Թուրքիայի կողմից գործադրված ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկվայի աջակցությամբ, կարողացավ դիմակայել և կողմերը բանակցությունների սեղանին մոտեցան փաստացի նախկին դիրքերում։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ անգամ որևէ շոշափելի մարտավարական ձեռքբերում արձանագրել և 6 ժամ տևած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ կողմերը փաստացի վերադարձել են նախորդ տարի Սոչիի համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների դաշտ։

Միջազգային մամուլը և փորձագետները սա գնահատեցին իբրև Պուտինի փաստացի հաղթանակ, քանզի Անկարան չկարողացավ Մոսկվային պարտադրել նոր համաձայնություն՝ Իդլիբի շրջանը անորոշ ժամանակով Թուրքիայի վերահսկողության տակ թողնելու վերաբերյալ։ Ռուսաստանը արձանագրեց, որ այդ պահանջը դիտարկում է իբրև Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում, և Դամասկոսը իրավասու է վերականգնել իր հսկողությունը պետության ամբողջ տարածքի վրա։ Բայց Մոսկվայի թեկուզ հարաբերական հաղթանակը Անկարայի նկատմամբ ամենևին չի նշանակում լարվածության նվազում։ 

Ավելին, Իդլիբում ցանկացածը չստանալով՝ Թուրքիան դեռ մինչև մարտի 5-ի հանդիպումը փորձում էր Ռուսաստանին ատամ ցույց տալ այլ ուղղություններով. հատկապես Հարավային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին։ Պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թուրքիայի կողմից պահանջ հնչեցնելով ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ ենթատեքստում նկատի ունենալով Ադրբեջանի պահանջների լիարժեք բավարարումը։ 

Ի պատասխան մեծ եղբոր ժեստի, պաշտոնական Բաքուն Իդլիբում լարվածության ֆոնին նախաձեռնեց լարվածության մեծացում հայադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի սահմանների գրեթե ողջ երկայնքով պարբերաբար խախտելով հրադադարը, նախորդ շաբաթ նախաձեռնելով նաև դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը։ Արդյունքում, ըստ առայժմ հայտնի տվյալների, հայկական կողմը ունի 2 վիրավոր, ադրբեջանական կողմից կա զոհ և մի քանի վիրավոր։ 

Բայց Բաքվի և Անկարայի համար դա չէ սկզբունքայինն ու կարևորը։ Թուրքիան և Ադրբեջանը մեծ պատերազմ սադրելու մտադրություն և ռեսուրսներ չունեն գոնե այս պահին։ 

Բայց կոնկրետ Հայաստան – Ադրբեջան սահմանի վրա հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետև Հայաստանի պետական սահմանը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։ 

Այս շրջանում հրադադարի խախտումների դեպքում Հայաստանը իրավասու է արձագանք սպասել ռազմաքաղաքական դաշինքից, որին անդամակցել է, կամ դիմել համապատասխան աջակցություն ստանալու համար։ Չեղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Հիշենք՝ Հայաստանը 2018-ին գեներալ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը անմտորեն հրահրելուց հետո նախատեսվածից 2 տարի ավելի շուտ զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ առաջացնելով նաև Մոսկվայի բացահայտ դժգոհությունը։ 

Ըստ այդմ, նոր իրավիճակում ՀԱՊԿ-ին ուղղված որևէ կոչ կամ դիմում կարող էր դաշինքի մյուս անդամների կողմից առաջացնել ոչ համարժեք արձագանք՝ 2018-ի իրադրությունը հիշեցնելու ձևով։ Մոսկվան էլ որևէ կերպ չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանում Բաքվի գործողություններին՝ ըստ երևույթին ցանկանալով պաշտոնական Երևանին որոշակի դժգոհության հերթական «մեսիջը» ուղարկել։ 

Թեպետ այս իրավիճակում Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի։ Որովհետև անցած տարիներին Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի հավասարության նշան դնելով և Բաքվին ռուսական սպառազինություն մատակարարելով՝ հենց ինքն է ստեղծել այս կացությունը։ Անկարան ու Բաքուն համոզմունք ունեն, որ Հայաստանի նկատմամբ ճնշման դեպքում Ռուսաստանի միջամտությունը կրիտիկական դրսևորումներ չի ունենա՝ նկատի ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Մոսկվայի տնտեսական հարաբերություններն ու շահերը։ 

Սա թույլ է տալիս Թուրքիային և Ադրբեջանին համակարգված ռազմավարությամբ շարունակաբար ի ցույց դնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որոշակիորեն խոցելի վիճակը։ Պաշտոնական Մոսկվան և պաշտոնական Երևանը այս կապակցությամբ մտածելու հստակ բան ունեն։

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

website by Sargssyan