Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անհասկանալի է դանդաղկոտությունը. գոնե իրավիճակին համարժեք անհանգստություն չենք տեսնում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կանխարգելիչ միջոցառումների, կոնկրետ ծրագրերի անհրաժեշտության մասին է մատնանշում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրուցել ենք համաշխարհային տնտեսության մի շարք ռիսկերի մասին։ «Այնպես չէ, որ մեր տնտեսությունն արդեն ուներ կայուն զարգացման ուղի, և այդ մարտահրավերների մասին այս պահին կարելի է պարզապես մտածել ու ոչինչ չանել։ 

Դիտարկելով միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային երկրների պրակտիկան, կարող ենք ասել, որ որոշ գործողություններ արդեն ձեռնարկվել են։ Մինչդեռ մեզ մոտ ինչ-որ հայտարարություններից, պատասխանատու մարմինների կողմից տեղեկատվության ներկայացումից զատ այս պահի դրությամբ մշակված հստակ գործողություններ փաստացի չունենք։ Մեծ հաշվով, կրկին ակնհայտ է դանդաղկոտությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ մենք գործ ունենք այնպիսի երևույթների հետ, որոնք կարող են ունենալ ոչ միայն բացասական հետևանքներ, այլև երկարաժամկետ բնույթ կրել։ 

«Համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի, նավթի գների տատանումների ու մյուս աշխարհաքաղաքական մարտահրավերների հնարավոր ազդեցությունը մտածելու տեղիք է տալիս։ Այս առումով խորը վերլուծության և հետևանքներին կոնկրետ պատրաստվելու անհրաժեշտություն կա։ Չպետք է սպասենք բացասական հետևանքներին ու նոր սկսենք արձագանքել՝ հաշվի առնելով, որ այդ պրակտիկայի վատ օրինակն արդեն ունենք. 2008թ. ֆինանսական ճգնաժամը համաշխարհային տնտեսությունը ցնցում էր, բայց Հայաստանի օրվա իշխանությունները կրկին դանդաղկոտություն ցուցաբերեցին։ Թվում էր, թե այդ ճգնաժամը շրջանցել է Հայաստանը, բայց 2009թ.-ին մեր ՀՆԱ-ն աննախադեպ անկում ունեցավ, ինչի պատճառներից մեկը անպատրաստ լինելն էր»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պահին կրկին քայլեր չեն ձեռնարկվում։ 

Խոսելով ռիսկերի մասին՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ կորոնավիրուսի խնդիրն օր օրի ահագնանում է ու էական ազդեցություն ունենում նաև համաշխարհային այն շուկաներում, որտեղ Հայաստանը ներկրում կամ արտահանում է իրականացնում։ «Նաև հումքային շուկաներում են ծավալները նվազում։ Այս պարագայում փոքր տնտեսություն ունեցող երկրները պետք է շատ ուշադիր լինեն։ Մենք տարբեր ուղղություններով կարող ենք արտահանման կտրուկ նվազման ռիսկ ունենալ։ 

Այս առումով պետք է հստակ գործիքներ կիրառվեն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտահանման աճի տեմպերը իշխանափոխությունից հետո նվազել են։ Մյուս ռիսկը նավթի գների աննախադեպ անկումն է, որը ևս բացասական հետևանք կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ, որ մեր արտահանման մեջ ՌԴ-ն 25 տոկոս տեսակարար կշիռ ունի։ Ռուսական ռուբլին այս ֆոնին արդեն արժեզրկման միտում է դրսևորել։ Սա նշանակում է, որ մեր արտահանողների մրցունակությունն է անկում ունենալու, իսկ եթե իրավիճակը ոչ թե կարճաժամկետ, այլ արդեն միջնաժամկետ բնույթ ստանա, մենք արտահանման կրճատման իրական ռիսկ կունենանք։ Այս մասով պետությունը շատ առարկայական գործիքներ պետք է մտածի, որովհետև արտահանման շուկաներ գրավելը բարդ է, կորցնելը՝ հեշտ։ Որպեսզի տնտեսվարողները կարողանան առանց էական վնասներ կրելու պահել իրենց ռուսական շուկաները, պետությունը տեսանելի ծրագրերի տեսքով պետք է աշխատանքներ տանի, որ նրանք իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը»։ 

Նա ընդգծեց նաև համաշխարհային շուկայում առկա մյուս տեսանելի ռիսկերի ու տատանումների մասին, որոնք չեն կարող չազդել նաև մեր երկրի ներդրումային ծրագրերի վրա։ «Այն ներդրողները, որոնք ծրագրում են շարունակել ընթացիկ ներդրումները, այսօր, փաստացի, օբյեկտիվ ռիսկի մեջ են, որովհետև համաշխարհային շուկայում խնդիրները խորանում են։ Մեծ է հավանականությունը, որ նոր ներդրումային ծրագրերը կհետաձգվեն, կարող են կասեցվել նաև ընթացիկ ծրագրերը։ 

Այստեղ ևս անելիքներ կան՝ սկսած հարկային քաղաքականությունից, վերջացրած պետական աջակցության ամենատարբեր մեխանիզմներով։ Եթե նշված բոլոր ռիսկերը կյանքի կոչվեն, մենք լուրջ խնդիրներ կունենանք տնտեսական զարգացման գոնե այս տեմպերը պահելու իմաստով։ Եվ այս ռիսկերի պարագայում դանդաղկոտությունը անհասկանալի է՝ առարկայական ծրագրեր ու հստակ քննարկումներ են պետք։

Միայն կողքից հետևելն ու ինչ-որ դատողություններ անելը փորձագիտական հանրության աշխատանքը պետք է լինի, բայց տնտեսական զարգացման, մասնավորապես՝ արտաքին տնտեսական քաղաքականության պատասխանատու գերատեսչությունները սեղանին արդեն պետք է ծրագրեր ունենային, որոնք կառավարությունն արդեն պետք է արտակարգ ռեժիմով քննարկեր ու հաստատեր։ Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում մենք կարող ենք ունենալ արտաքին շուկաների այնպիսի կորուստներ, որոնք վերադարձնելու համար հետագայում կարող են տարիներ պահանջվել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ կարևորելով նաև արտաքին տնտեսական հարաբերություններում շատ ակտիվ, անգամ ագրեսիվ կարգավորումների անհրաժեշտությունը։ 

«Նավթի գնի, գունավոր մետաղների շուկայում արձանագրվող տատանումները, համաշխարհային ֆինանսական կենտրոններում նշմարվող անհանգստությունները իրողություններ են, որոնք չեն կարող շրջանցել մեր երկիրն ու տարածաշրջանը։ Թվարկվածները կոնկրետ խնդիրներ են, որոնք կոնկրետ մոտեցումներ են պահանջում։ Բոլոր գործիքակազմերը պետք է գործադրվեն՝ մեր տնտեսվարողներին իրատեսական կանխատեսումներ և տեղեկատվություն ներկայացնելու համար, որ նրանք իրենց որոշումներում կարողանան հաշվի առնել նաև օբյեկտիվ իրողությունները։ 

Պետք է մտածել նաև ժամանակավոր գործիքներ կիրառելու, օր առաջ լուծումներ բերելու մասին, բայց մենք գոնե իրավիճակին համարժեք անհանգստություն չենք տեսնում։ Մենք չենք կարող կառավարել համաշխարհային տնտեսությունում թափ առնող այս բացասական երևույթները, բայց առնվազն կարող ենք կառավարել մեր ներքին տնտեսական գործընթացները, դրսից եկող ռիսկերը, որպեսզի դրանց բացասական հետևանքները հնարավորինս նվազագույնի հասնեն։ 

Պարզ խնդիր պետք է դրվի կառավարության առաջ, որովհետև հատկապես այսօրվա խիստ մրցակցության պայմաններում արտահանման շուկաները դժվար է գրավել։ Եթե հանկարծ արտաքին շուկաներում սկսենք կորցնել մեր մրցունակությունը, արտահանման ծավալները, դեռ հարց է՝ կկարողանա՞նք այդ շուկաները նորից գրավել, որովհետև դրանք շատ արագ գրավում են մրցակիցները։ Մեր տնտեսությունը այդքան մեծ ռեսուրսներ ու բարձիկներ չունի, որ կարողանա դիմակայել զուտ մասնավոր հատվածով»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ մասնավոր հատվածը պետք է հստակ հասկանա, որ պետությունը կանգնած է իր թիկունքին ոչ միայն բառերով, այլ կոնկրետ ծրագրերով։ 

«Պետությունը պետք է ծախս կատարի՝ կա՛մ հարկեր զիջելով, կա՛մ պետական բյուջեից այս կամ այն աջակցությունը ցուցաբերելով։ Եթե վերոնշյալ ռիսկերով պայմանավորված իրավիճակը շարունակական բնույթ կրի, պետությունը պետք է պատրաստ լինի այդ տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով ֆինանսական ռեսուրսներ հասցնել։ 

Տնտեսվարողները արտահանման ծավալների կրճատման հետևանքով ֆինանսական ռեսուրսների լրացուցիչ պահանջարկ կունենան, որ կարողանան ընթացիկ ծախսերը հոգալ ու չկանգնեն շուկաներ կորցնելու, ինչպես նաև սնանկացման կամ ծավալներն էապես կրճատելու ռիսկի առաջ։ Այս ամենը շոշափելի է լինելու նաև սոցիալական դաշտում, որովհետև արտահանման ամեն մի ծավալի կրճատում իր հերթին ենթադրում է աշխատատեղի կրճատում, աշխատավարձի նվազեցում»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ