Ереван, 08.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կանանց չեն կարող պաշտպանել, բայց ամբողջովին հարվածի տակ կդնեն ընտանիքի ինստիտուտի հիմքերը

МЕЖДУНАРОДНОЕ

rossaprimavera.ru-ն իր «Փորձագետ. Ռուսաստանում և Հայաստանում ընտանեկան բռնությունների մասին օրենքների լոբբինգը իրականացվում է միատեսակ» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի 9-ին rossaprimavera.ru հրատարակության թղթակցին տված հարցազրույցում «Հանուն Հայաստանի ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը ասել է, որ Ռուսաստանում և Հայաստանում «ընտանեկան բռնության» մասին օրենսդրությունը առաջ է մղվում նույնանման ճանապարհներով:

 Հիշեցնենք, որ մարտի 8-ին ծեծված 13-ամյա աղջկան հիվանդանոցում այցելելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք բոլորը շատ ցավ են զգում այդ աղջկա և նրա սպանված մոր համար, «բայց պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ այն կարծրատիպի զոհն են, որ բռնությունը, մասնավորապես բռնությունը կանանց դեմ արդարացում ունի»: 

Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ Արմինե Սահակյանը նշել է, որ նրա խոսքերը նման են ընտանեկան բռնության վերաբերյալ արևմտյան ձեռնարկների թեզերին: Եվ փորձագետը կարծում է, որ դա պատահական չէ, նույն սխեմաներն են օգտագործվում Հայաստանում Ստամբուլ յան կոնվենցիայի կամ Ռուսաստանում ընտանեկան բռնության մասին օրենքը առաջ մղելու համար: 

Ըստ հասարակական կազմակերպության նախագահի պարզաբանման, «երկրում գտնում են այս կամ այն թեմայի շուրջ մեկ կամ երկու այնպիսի աղմուկ հանած դեպքեր, որոնք կարող են հասարակության մեջ առաջացնել առավելագույն հուզական արձագանք և սկսում են այդ ողբերգությունների վրա կառուցել իրենց մանիպուլ յացիաները. Ռուսաստանում Խաչատրյան քույրերի և «կտրված ձեռքերի» դեպքերն են, իսկ Հայաստանում քարոզչություն կփորձեն զարգացնել՝ հիմնվելով այս դեպքի վրա»: 

Արմինե Սահակյանը նաև նշել է, որ բոլոր նորմալ և մտավոր առողջ մարդիկ կտրականապես դեմ են բռնությանը, բայց որպեսզի հասկանալի լինի խնդրի լուծումը, պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները, և հիմա պետք չէ խոսել տուժող- բռնացող հարաբերությունների մասին: Նա վստահ է, որ ոչ մի կոնվենցիա, ոչ մի օրենք, որոնք «ոչ միայն պարտադրված են, այլ նաև վնասակար են հասարակության համար», չեն օգնի լուծել բռնության խնդիրը, ինչքան էլ «ֆեմինիստական և ԼԳԲՏ համայնքները չբարձրացնեն դրանց նշանակությունը, որպես կանանց անվտանգության վերջին հույս»: 

«Բանն այն է, որ այդ համայնքները, շահարկելով այլ մարդկանց ողբերգությունները, լուծում են իրենց խնդիրները, և տարբեր երկրների փորձը միայն ապացուցում է դա»,- ավելացրել է Արմինե Սահակյանը: 

Նա նաև նշել է, որ «ոչ մի երկրում բռնության մակարդակը չի նվազել նման օրենքների և կոնվենցիաների ընդունումից հետո, բայց «կանաչ լույս» են ստացել այնպիսի «նախագծեր», ինչպես, օրինակ՝ այն, որ Վրաստանում Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումից մեկ տարի անց սկսել են արդեն քարոզչություն իրականացնել «նույնասեռ քաղաքացիական միությունների» ստեղծման համար»: 

Այդ ամենը ցույց է տալիս հասարակության համար «Ընտանեկան բռնության մասին» օրենքի «ստորջրյա խութերը»: Բռնությունների պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն իրականացնել բոլոր գրանցված դեպքերի, ներառյալ սպանությունների համար, հայտնաբերել ռիսկի խմբերը և սկսել աշխատել հենց այդ խմբերի հետ: 

Ըստ Արմինե Սահակյանի բացատրության, «բայց դա անել ոչ ոք չի ցանկանում, քանի որ բռնությունն ինքնին կենսական նշանակություն ունի որոշակի տեսակի դրամաշնորհային կազմակերպությունների համար, որոնք օգտագործելով ընտանեկան բռնության թեման՝ կարող են ներթափանցել կրթության, արդարադատության, սոցիալական ոլորտներ և թելադրել իրենց կանոնները»: «Ստամբուլ յան կոնվենցիան միայն կամրապնդի այդ ձգտումները՝ տեղավորվել ամենուր, նաև օրենսդրական մակարդակում, ընդ որում այդ ամենը արտաքին վերահսկողությամբ, և ի վերջո, պատահական չէ, որ այդ կոնվենցիան ընդունելու համար հիմնականում որոշակի հայտնի խմբեր են ջանքեր գործադրում, չմոռանանք, որ Ստամբույան կոնվենցիայի համահեղինակներից մեկն էլ Եվրոպայում ամենամեծ ԼԳԲՏ կազմակերպությունը ILGA- ն է», - ավելացրել է փորձագետը: 

«Ողբերգությունների թեմաներով շահարկումները, մարդկանց հույզերի մանիպուլ յացիաները և բռնության մակարդակը նվազագույնի հասցնելու համար իրական քայլեր ձեռնարկելուց հրաժարվելը խնդիր է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և այլ երկրներում, և այդ իսկ պատճառով տարօրինակ է դիտարկել, թե ինչպես են այդ ուսումնական ձեռնարկները տեղափոխվում երկրից երկիր, ընդ որում, քչերն են ուշադրություն դարձնում դրանց նույնությանը», - շեշտել է Արմինե Սահակյանը: 

Նրա կարծիքով, եթե Հայաստանի վարչապետը չկրկներ բռնության հիմնավորման վերաբերյալ արևմտյան ձեռնարկների կարգախոսները, այլ իսկապես ցանկանար լուծել խնդիրը, ապա «նա արդեն կկազմավորեր աշխատանքային խումբ, որը կուսումնասիրեր այդ հարցը և կկազմեր բռնությունների դեմ պայքարի ազգային պլան, ցանկացած տիպի ... »: Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, կա պատճառ, որ դա չի արվում: 

«Քանի որ Փաշինյանը իրեն շրջապատել է վերը նշված կազմակերպությունների կատեգորիաների նախկին և ոչ այնքան նախկին ներկայացուցիչներով, առկա է վախ, որ բռնության դեմ պայքարը կմնա այն օրենքների և կոնվենցիաների քարոզչության մակարդակում, որոնք կանանց չեն կարող պաշտպանել, բայց ամբողջովին հարվածի տակ կդնեն ընտանիքի ինստիտուտի հիմքերը», - ամփոփել է Արմինե Սահակյանը: 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին հայտնի էր դարձել Հայաստանի Գյումրի քաղաքում մոր և նրա անչափահաս դստեր դաժան ծեծի մասին: Կինը մահացել էր, իսկ աղջիկը՝ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կամո Խաչիկյան

 

Погода в Армении Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики В апреле Армению посетили 163 970 туристов В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий Brent подешевела до $82,7 за баррель В Сюникской области Армении построят таможенный и логистический центр Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак КарапетянФиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов