Երևան, 10.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական դրամը սկսել է արժեզրկվել. ինչ ազդեցություն կունենա մեզ վրա ռուբլու 20%-ով արժեզրկումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նավթի գնի անկման, ռուբլու արժեզրկման մասին: Անդրադարձանք նաև այն հարցին, թե այդ գործընթացները ինչպես են ազդում մեր տնտեսության վրա:

 

«Երկուշաբթի օրը նավթի գինը շատ կտրուկ սկսեց ընկնել, բայց այսօր արդեն կամաց-կամաց սկսել է բարձրանալ: Անկումը պայմանավորված էր նրանով, որ նավթարդյունաբերող երկրները համաձայնության չեկան, մասնավորապես՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան: Բայց հիմա, կարծես, ամեն ինչ շտկվում է: Կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Սաուդյան Արաբիային այս վիճակը ձեռնտու չէ»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ այս պահին ռուսական ռուբլին արժեզրկվել է և դրա ազդեցությունը նկատելի ու ցավոտ կլինի այն երկրների և շուկաների համար, որոնք փոխկապակցված են Ռուսաստանի հետ՝ մասնավորապես ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի. «Այդ ազդեցությունները դրսևորվել և արդեն իսկ դրսևորվում են մասնավոր տրանսֆերտների նվազմամբ, այսինքն՝ Ռուսաստանում եկամուտ ստացող, այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտները, բնականաբար, նվազում են և նրանց փոխանցումները մասնավոր տրանսֆերտների ձևով կարող են նվազել»:

Նա նշեց, որ վերջին երկու ամիսներին ու, մասնավորապես, վերջին օրերին ռուբլին 10 տոկոսով արժեզրկվեց. «Կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված՝ մոտ 20 տոկոսով ռուբլին արժեզրկվել է: Բացի այդ, այս պայմաններում լրացուցիչ դժվարություններ են ստեղծվում դեպի Ռուսաստան՝ Հայասատանից ապրանք արտահանողների արտահանումների համար:  Ռուբլու արժեզրկումը նշանակում է արտահանողների եկամուտների կորուստ, ապրանքների թանկացում: Ռուսաստանում վճարողունակության անկումը կնպաստի վաճառքի ծավալների կրճատմանը»:

Տնտեսագետը նկատեց, որ, եթե իրավիճակը չկարգավորվի՝ խնդիրներն անխուսափելի կլինեն:

«Այս պահին դեռ չի երևում ռուբլու արժևորման միտում, ավելին՝ դրա ազդեցությունը մենք, անուղղակի, տեսնում ենք, քանի որ հայկական դրամը սկսել է շատ փոքր չափով, բայց արժեզրկվել: Կենտրոնական բանկը վերահսկում է իրավիճակը, մանավանդ, որ վերջին մեկ ու կես տարում դրամը կայուն պահելու հնարավորությունն ավելի է մեծացել»,- ընդգծեց Մարգարյանը:

Տնտեսագետը նկատեց, որ սխալ կլինի, եթե դրամի նախկին արժեքը վերականգնվի, այն դեպքում, երբ մեր գործընկեր երկրներում ազգային արժույթներն էապես արժեզրկվում են, իսկ հայկական դրամը պահպանում է օլիմպիական կայունություն: Նրա կարծիքով, սա սխալ է, քանի որ պետք է ներդաշնակ քաղաքականություն վարել, որպեսզի առևտրի համար լուրջ խնդիրներ չծագեն:

Դիտարկմանը, թե դրամի փոքր-ինչ արժեզրկումը, ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա, նա պատասխանեց. «Այս պահին դրամի փոքր-ինչ արժերկումը չի կարող խնդիրներ առաջացնել: Էական արժեզրկումը կարող է բերել լուրջ խնդիրների, որոնք անխուսափելի կլինեն»:

Տնտեսագետը նկատեց, որ կարող է ենթադրել՝ մի շարք գործոններով պայմանվորված՝ նախորդ տարվա տնտեսական աճը այս տարի չենք ունենա. «Տարին նոր է սկսվել, բայց արդեն իսկ կան մի շարք խնդիրներ, որոնք Հայաստանն իր վրա զգում է: Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինենք, որ տնտեսական աճի նախորդ տարվա տպավորիչ ցուցանիշը չենք ունենա»:

 

Կոտայքի մարզի «Զառի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հզոր ցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Իրաքյան խմբավորումները հարվածել են Իսրայելի նավթային տերմինալին Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի Ջուր հավաքեք․ 7 ժամ ջուր չի լինելու Կրակոցներ՝ Երևանում, միջադեպի մասնակիցների թիվն անցնում է երկու տասնյակը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Քոչարյան Անդրանիկը, ով ժամանակին ենթարկվել է բռնության, մինչ օրս հոգեբանական վատ վիճակում է Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը տոնեց իր երկրորդ հաղթանակըԻտալիայում ամբարտակի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումըԲելգորոդի շրջանում անօդաչու սարքերը հարձակվել են ավտոբուսի և միկրոավտոբուսի վրա․ երկու մարդ վիրավորվել էԱվերված ու թալանված Ստեփանակերտը (լուսանկար) Կուրգանի մոտ գտնվող Զվերինոգոլովսկի շրջանում հարկադիր տարհանում է հայտարարվել Կաթնաջուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելԳործող իշխանությունների կողմից ոսկեպարցիների վրա շատ կոշտ ճնշում կա. Ավետիք Չալաբյան Պլանային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանն կբարձրանա 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներՎանաձորում 11-րդ դասարանի աշակերտը ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց գումար է հափշտակելՔրեական ոստիկանության դիմաց մեքենաներ են բախվելՄ-19 ԵԱ․ Հայաստան - Թուրքիա՝ 0:7 Մահացել է խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ակսյոնովը Իռլանդիան ընտրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետին ԵՄ դիտորդների «ճանապարհը»Գազայում զոհերի թիվը հասել է 33,360-ի Երևանում 25-ամյա վարորդը «Chevrolet»-ով մխրճվել է կարգավորող ցուցանակի մեջ ՄԻՊ-ը քննարկում է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացըԹբիլիսիում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Սյունիքում․ Լծեն գյուղի տարածքում մեքենան կողաշրջվել է․ կա վիրավորՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՀայաստանում դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցի է ձերբակալվել․ ռուսական ԶԼՄ–ներ ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով Լավարկվում են բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգերը 44-օրյա պատերազմի մասնակիցն իր հետ բերած զենք-զինամթերքը թողել էր Ոսկեհատ գյուղում (լուսանկարներ)Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին Իրանը 5 հրթիռ է պատրաստել՝ Բաքվին հարվածելու համար. իրանական զորքը մարտական պատրաստության է բերվել Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու խնդիրը 1 դարից ավելի պատմություն ունի (լուսանկար) Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել էKredEx. ժամանակն է պատրաստվելու` մասնավոր տանը արևային մարտկոցների տեղադրման հայտերի ներկայացմանըՓակ նիստում համոզվեցինք՝ լինելու է հերթական կապիտուլիացիան, ՀՀ-ն պատրաստ չէ դիմադրել. Սաղաթելյան Մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ» Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը