Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չեն կարող ասել՝ «հարգելի՛ քաղաքացիներ, գնացե՛ք հանրաքվեի, որ 7 անձի աշխատանքից ազատենք»»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թեպետ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես ավելի վաղ էր մեկնարկել, այդուհանդերձ, իշխանական թիմը միայն այս փուլում անցավ ակտիվ քարոզարշավի։ Խոսելով քարոզարշավի ընթացքի, նաև ընտրված մարտավարության մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը։

«Քարոզարշավի հիմնական գործիչը վարչապետն է։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ռազմավարությանը, ապա նախապես որոշված էր դաշտը կրկին սևերի ու սպիտակների բաժանելու մեթոդը, որով, ըստ իշխանությունների, ավելի հեշտ է պայքարել ու մոբիլիզացնել կողմնակիցներին։ 

Բայց «Ոչ»-ի ճամբարը վերցրեցին իրավաբաններն ու իրավապաշտպանները, ինչն առժամանակ թուլացրեց իշխանական ռազմավարությունը։ Ի վերջո, իշխանությունները կրկին ընտրեցին սևերի ու սպիտակների բաժանման մեթոդը։ 

Նրանք «ոչիստներ» անվանումը տվեցին՝ ասոցացնելով երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Ամբողջ քարոզարշավը նշվածի վրա է կառուցվում՝ «Սահմանադրական դատարանը հին համակարգի մնացուկն է, «ոչիստներն» անուղղակի պաշտպանում են երկրորդ և երրորդ նախագահների բաստիոնը հանդիսացող ՍԴ-ն, անցյալին պետք է ոչ ասենք, հեղափոխությանը՝ այո»»։ 

Ընդհանուր առմամբ, արվում է այն, ինչ արվում էր 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններին։ Իշխանության համար սա տրամաբանական ու ճիշտ է, որովհետև չեն կարող ասել՝ «հարգելի՛ քաղաքացիներ, գնացե՛ք հանրաքվեի, որ 7 անձի աշխատանքից ազատենք»։ 

Փաստորեն, ուրիշ հարց այս հանրաքվեի ժամանակ չի որոշվում։ Նաև չի նշվում, թե 7 անձանց ինչու պետք է ազատեն, և ինչին են նրանք խանգարում։ Փոխարենը՝ մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներ են իրականացնում»,ասաց քաղտեխնոլոգը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այս մեթոդն ամբողջ աշխարհում է կիրառվում։

«Երբ չես կարող հիմնական հարցը ճշտորեն ներկայացնել, այն պետք է փոխարինես ինչ-որ այլ, այսպես ասած, վիրտուալ հարցով։ Եվ հիմա հիմնական հարցը մեզ մոտ ևս փոխարինվել է։ Ն. Փաշինյանը սահմանադրական դատարանի 7 դատավորներին աշխատանքից ազատելու հարցը ներկայացնում է որպես նախկին համակարգի դեմ պայքարելու ևս մեկ քայլ՝ այդ ամենի մեջ տեղավորելով նաև իր նկատմամբ վստահություն ցուցաբերելու և լավ ապագա կառուցելու հանգամանքները։ Մեծ հաշվով, բովանդակային տեսանկյունից մենք ականատես ենք լինում 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների սցենարի կրկնությանը»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իշխանությունն այլ ճանապարհով չէր կարող գնալ։

«Ուրիշ հարց է, թե այս մարտավարությունը որքանո՞վ կաշխատի, որովհետև միայն քարոզարշավի ռազմավարությունը չէ, որը կարող է հաղթանակ բերել։ Այս առումով տեսնում ենք, որ շատ ակտիվ կերպով օգտագործվում է վարչական ռեսուրսը, որոշակի հրահանգներ են իջեցվում տարածքներում գործողություններ իրականացնելու տեսանկյունից։ Բացի այդ, մամուլում հրապարակվում են տեղեկություններ, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց առաջարկում են «այո»-ի քարոզարշավ իրականացնել։ Խոսքը հատկապես այն պաշտոնյաների մասին է, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործեր կան։ 

Նմանատիպ մեթոդների են դիմում, ինչը իշխանությունների համար նորմալ է, որովհետև Ն. Փաշինյանը ՍԴ գործող կազմից ազատվելու սկզբունքային հարց է դրել։ Իշխանական թիմի աշխատանքի մեթոդն ամբողջովին համապատասխանում է իրենց համար դրական արդյունք ակնկալելու նպատակակետին»,ընդգծեց Ա. Բադալյանը։

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ դրական արդյունք ապահովելու համար իշխանությանը չորս պայման է անհրաժեշտ, որոնց առկայության պարագայում վերոնշյալ ռազմավարությունը կաշխատի. «Առաջին՝ ինչպես նշեցինք, սև ու սպիտակի բաժանում, երկրորդ՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրատեղամասերում որոշակի «ընտրանկարչություն», չորրորդ՝ այդ ամենի դեմ գրագետ քարոզչության բացակայություն»։

Արմեն Բադալյանը հավելեց՝ այն, ինչ այս քարոզարշավին մատուցվում է հասարակությանը, ընդհանրապես կապ չունի հանրաքվեի դրված հարցի հետ. «Սա ևս կոչվում է մանիպուլ յացիոն տեխնոլոգիա։ Այսինքն, երբ ներկայացնում ես ոչ թե իրականությունը, այլ իրականությունը վերափոխում ես ըստ քո հայեցողության, ամբողջությամբ ուրիշ բան ես ներկայացնում՝ փորձելով դա կապել այն հարցի հետ, որը դրել ես հանրաքվեի»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ քաղաքականության մեջ մի սկզբունքով են առաջնորդվում, և մեր պարագայում ևս բացառություններ չկան

«Առաջնորդվում են «այս գործողությունն իրականացնելուց հաջողություն կունենա՞մ, թե՞ ոչ» սկզբունքով։ Հետագայի, դրա հնարավոր հետևանքների կամ վտանգների մասին քաղաքականության մեջ չեն մտածում։ Հիմա իշխանությունը մտածում է բացառապես ապրիլի 5-ին համապատասխան արդյունք ստանալու մասին։ Խնդիրը սա է։ Հասարակական շահ գոյություն չունի, գոյություն ունի մի խնդիր. ապրիլի 5-ին ստանալ նվազագույնը 850 հազար մասնակցություն և 650 հազար այո։ Ու եթե վերոնշյալ ռազմավարությունը հաջողություն բերի, կշարունակեն այդ ռազմավարությամբ առաջնորդվել նաև հետագայում։ Ընդհանուր առմամբ, հիմա, այսպես ասած, ապրում են մինչև ապրիլի 5-ի հանրաքվեի օրը, իշխանությունը չի մտածում, թե ինչ կլինի հետո»,-ասաց քաղտեխնոլոգը։

Նա ընդգծեց, որ ուշադրությունից դուրս են նաև արտաքին դաշտից բխող խնդիրները։ «Իշխանությանը չեն հետաքրքրում Սիրիայի հետ կապված խնդիրները, ռուս-թուրքական, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան- ԱՄՆ հարաբերությունները, Հայաստանի տնտեսական զարգացումը, նավթի գների անկումը, կորոնավիրուսը և այլն։

 Ոչինչ չի հետաքրքրում։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը ոչինչ չի անում, ընդդիմադիր դաշտը անհրաժեշտ արձագանք չի տալիս իշխանության գործելաոճին, ինչի հետևանքով հասկանալի է դառնում նաև հասարակության իրավիճակը։ Քանի դեռ իշխանության մրցակիցները հասարակությանը չեն բացատրի իշխանության իրական պատկերը, իշխանությունն առաջնորդվելու է վերոնշյալ ռազմավարությամբ և օգտագործելու է նախկինների գործոնը։ 

Կօգտագործեն այնքան, քանի դեռ չի հաջողվի հասարակությանը ներկայացնել իշխանությունների իրական կերպարը։ Այս պարագայում իշխանությունը անընդհատ նախկիններին է որպես «բոբո» մատնանշելու՝ այդպիսով փորձելով իր ուզածը հաջողության հասցնել։ Կհաջողվի, թե՝ ոչ , չեմ կարող ասել, բայց գործոնն օգտագործվելու է, քանի դեռ համապատասխան գրագետ հակաքարոզչության իրականացում չկա»,-ընդգծեց Ա. Բադալյանը։ 

Քաղտեխնոլոգը համաձայն չէ, որ հասարակությունն ինչ-որ մի փուլում միայնակ կարող է որոշակի եզրահանգումների գալ։

«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հասարակությունն ընդունում է այն, ինչն իրեն ներկայացնում են։ Այս առումով բացառություն չէ հայաստանյան հասարակությունը, որի ինտելեկտուալ մակարդակի վրա մի շարք գործոններ իրենց հստակ ազդեցությունն են թողել։ Օրինակներից մեկն արտագաղթն է։ 

Հասարակության մի մասը ինքնուրույն եզրահանգումներ կանի, այո՛, մի մասը դուրս է եկել հեղափոխական էյֆորիայից, բայց խնդիրը նշվածը չէ։ Խնդիրը հեղափոխական էյֆորիայից դուրս գալուց հետո ճշմարտությունը հասկանալու պոտենցիալն է, որը շատ թույլ է։ Հասարակությանը պետք է բացատրել, պետք է ճիշտ բացատրել իրականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում