Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ապագային նայելու փոխարեն իշխանությունը նորից խրվում է անցյալի ճահճի մեջ. հանրաքվեին ուզում են բովանդակություն հաղորդել

АНАЛИТИКА

Վարչապետ Փաշինյանի ու իր թիմի խնդիրները շատ են: Դրանցից մեկը, որը շատերը այս փուլում համարում են առաջնային, այն է, որ հանրաքվեի օրակարգը քաղաքացիներին անհատապես շատ քիչ է հուզում, քանի որ հանրաքվեի արդյունքում իրենց կյանքի որակը, սոցիալական վիճակը նույնն է մնալու, ինչպես որ կար։

Քանի որ հանրաքվեն ժողովրդի սոցիալտնտեսական դրությանը չի վերաբերում, ապա իշխանություններին մնում է ձևավորել այնպիսի օրակարգ, որի դեպքում քաղաքացիները շահագրգռված կլինեն «այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների հիմնական առանցքային հարցը կրկին նախկիններն են։

Այլ կերպ ասած՝ իշխանությունների քարոզչության ողնաշարը կազմում են նախկիններին ուղղված քննադատությունները, պատերազմը նույնիսկ նրանց ստվերների հետ, բայց ոչ երբեք ապագայի պլանները։

Դրանում համոզվելու համար պետք է նայել Փաշինյանի բոլոր ելույթները քարոզարշավի ընթացքում, ելույթներ, որոնք այլևս ոչ մի նորություն չեն պարունակում, ելույթներ, որոնց նկատմամբ հանրային հետաքրքրությունը օրեցօր գահավիժում է: Իսկ այդ ամենի ամփոփումը կարելի է համարել երեկ Փաշինյանի կողմից հրապարակված՝ «Հանրաքվեի հռչակագիրը», որի մեխը խարսխված է անցյալի շրջափուլը փակելու վրա։ 

Փաշինյանը փաստորեն հռչակագրում փորձում է տուրք տալ որոշ ուժերի ճնշումներին, թե անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ անցյալում տեղի ունեցած զարգացումներին: Իհարկե, ասել, թե այս «հռչակագիրը» կարելի է համարել քաղաքական գնահատական, պարզ միամտություն է, սակայն այն ինքնին  ինչ-որ «փոխզիջումային» տարբերակ է

«Հռչակագրին» մանրամասն անդրադառնալու կարիք չկա, այն շատերին է արդեն ծանոթ: Սակայն որոշ հանգամանքներ, մեղմ ասած, տարակուսելի են:

Մասնավորաբար, այդ տեքստում Փաշինյանը ցանկանում է ֆիքսել, թե նախկինները իշխանական լծակները կենտրոնացրել են իրենց ձեռքում, մեծ հարստություն են կուտակել, բայց ինքը չի գնալու այդ ճանապարհով, քանի որ իրենք ձևավորելու են իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ։ 

Սակայն այս դեպքում էլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն, քանի որ իր գործունեությունը, այդ թվում՝ հանրաքվեի անցկացումը, միտված է իշխանական լծակները սեփական ձեռքերում կենտրոնացնելուն, երբ ՍԴ դատավորները կփոխարինվեն իշխանությունների կամակատար դատավորներով։

Մյուս կողմից էլ Փաշինյանը փորձում է հանրությանը ուղերձ հղել, թե իրենց համար իշխանությունը հարստություն կուտակելու միջոց չէ, բայց իր «մերձակա» բարձրաստիճան պաշտոնյաներին առանց հիմնավորման միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում այն դեպքում, երբ հանրության հիմնական մասը ստիպված է լինելու բավարարվել աշխատավարձերի և թոշակների ընդամենը մի քանի հազար դրամի բարձրացմամբ։

Հետաքրքրական է, որ հռչակագրի կետերից մեկում նշվում է, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ ՀՀ և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը պետք է տեղի ունենա լեգիտիմ ՍԴ-ի ձևավորմամբ։

Սրանով վարչապետը ժողովրդին անուղղակիորեն ուղերձ է հղում, որ եթե ՍԴ դատավորները հեռանան, ապա պետությունից գողացված միջոցները հետ կբերվեն և ժողովուրդը լավ կապրի։ Բայց եթե խորանանք հարցի բուն էության մեջ, ապա կտեսնենք, որ ներկայիս ՍԴ-ն որևէ կերպ չի կարող խոչընդոտել ապօրինի կուտակված հարստության վերադարձը պետական գանձարան, իհարկե, եթե ամեն ինչ արվի իրավական հիմքերով և օրենքի տառին համապատասխան։

Մի խոսքով, քանի որ հանրաքվեն ինքնին անբովանդակ է, իսկ իշխանությունները վստահ են, որ «Այո»-ն հաղթելու որևէ շանս չունի, Փաշինյանը, այս հարցը հռչակագրի մեջ ներմուծելով, փորձում է մոտիվացնել քաղաքացիներին հանրաքվեին մասնակցելու հարցում, որպեսզի քաղաքացիները «ստորագրեն» այս փաստաթղթի ներքո, ինչպես ժամանակին նա կնքում էր «քաղաքացիական պայմանագիր», սակայն արդեն մեկուկես տարի է՝ անդառնալի հեռացել է այդ պայմանագրից:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры