Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ադրբեջանը վերադառնում է այն մոդելին, որը կար մինչև 2018 թվականը». սահմանային լարվածության հավանական գործոնները

ИНТЕРВЬЮ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացման փորձերը վերջին շրջանում պարբերական բնույթ են ստացել։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը սրացման առավել հավանական երկու գործոն է առանձնացնում՝ իրավիճակն այս փուլում այդքան էլ չկապելով նավթի գների անկման հետ, թեև այդ հանգամանքն իր ազդեցությունն է ունենում Ադրբեջանի սոցիալտնտեսական իրավիճակի հետ։

«Առաջին հավանական գործոնն արտաքին բնույթ ունի։ Խոսքը մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի առկա հարաբերությունների մասին է, որոնք Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ զարգացումների համատեքստում գործնականում մոտ էին կոնֆլիկտի, ու ինչ-որ մի փուլում նաև ոչ ուղղակի պատերազմական գործողություններ էին տեղի ունենում։ Այս առումով չի բացառվում, որ թուրքական կողմից Ադրբեջանի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ կա. Հարավային Կովկասը շարունակում է Ռուսաստանի ազդեցության գոտին մնալ, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ 

Նկատենք նաև, որ սրացմանն ուղղված վերոնշյալ գործողություններին նախորդել էին թուրք-ադրբեջանական հանդիպումները։ Բացի այդ, հիշենք ապրիլ յան պատերազմը, որը տեղի ունեցավ ռուսթուրքական լարվածության ֆոնին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Հարությունովը։

Նա շեշտեց՝ հետաքրքիր է, որ վերջին սրացումները տեղի են ունենում հայ-ադրբեջանական պետական սահմանին. «Արցախյան հատվածում բարեբախտաբար այլ իրավիճակ է։ Սա թույլ է տալիս ենթադրել հենց արտաքին գործոնի ազդեցության մասին, ըստ որի՝ փաստացի ճնշում է գործադրվում ՀՀ-ի վրա, որը նաև իր անվտանգության հետ կապված միջպետական պայմանավորվածություններ ունի ՌԴ-ի հետ»։

Երկրորդ գործոնը մեր զրուցակիցը դիտարկում է Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի տրամաբանության համատեքստում։ «Վերջին երկու տարիներին առաջնագծում լարվածության նվազում կար, որը ինչ-որ առումով կապված էր Հայաստանում իշխանափոխության հետ։ 

Ադրբեջանական կողմը ծանոթ չէր, չգիտեր, թե ինչ մոտեցումներ ունեին նոր իշխանությունները։ Այս ընթացքում վստահության միջոցներ ձեռնարկելու փորձ եղավ, կապ հաստատվեց երկու կողմերի միջև։ 

Չի բացառվում, որ այդ ֆոնին ադրբեջանական կողմը որոշակի ակնկալիքներ ուներ, ըստ որի՝ այդ ընթացքում չէր ուզում միջազգային հանրության աչքերում երևալ մի կողմ, որը խափանում է բանակցային գործընթացը։ 

Ու հիմա չի բացառվում, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ վարքագծից ու վերադառնում այն մոտեցմանը, ինչը կար մինչև 2018 թվականը, երբ փորձում էր գործնականում տապալել բանակցային գործընթացը, և սահմանագծում անընդհատ պահպանել լարվածությունը»,-ասաց փորձագետը։ Ինչ վերաբերում է նավթի գնի կտրուկ անկման գործոնին, Դ. Հարությունովը շեշտեց. 

«Չեմ կարծում, որ այս պահին նշված գործոնը անմիջական կապ ունի Ադրբեջանի ներկայիս մոտեցման հետ։ Նավթի գինը նոր է սկսել ընկնել, և դեռ որոշակի ժամանակ պետք է անցնի, որ այդ իրողությունն իր էական ազդեցությունն ունենա Ադրբեջանի տնտեսության վրա։ Բայց, ընդհանուր առմամբ, նավթի գնի անկումը կազդի մեր տարածաշրջանի կայունության վրա։ 

Այդ գործոնը սովորաբար Ադրբեջանում սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական լարվածություն է առաջացնում, և հավանականությունը շատ մեծ է, որ իրենց ներքին սոցիալական լարվածությունը կփորձեն կոմպենսացնել արտաքին հակառակորդի գործոնով։ Այդուհանդերձ, վերջին միջադեպերը ավելի շատ վերոնշյալ երկու գործոնների հետ եմ կապում։ Առավել հավանական է երկրորդ տարբերակը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացի շրջանակներում փոխում է իր մարտավարությունը ու վերադառնում այն մոդելին, որը կար մինչև 2018 թվականը»։

Նրա խոսքով, եթե սրացման պատճառը պայմանավորված լինի ռուս-թուրքական հարաբերությունների գործոնով, ապա ինչ-որ մի փուլում լարվածությունը կդադարի։ «Մեծ հաշվով, առաջիկա իրավիճակները ցույց կտան, թե որ տարբերակն է ավելի հավանական։ Ինչ վերաբերում է այն անհրաժեշտ քայլերին, որոնց մասին ՀՀ ԱԳՆ-ն էր շեշտել, ապա իրականության մեջ նման կոնֆլիկտներում ինչ-որ մեխանիզմներ ներդնելու համար երկու կողմից պետք է բարի կամք լինի։ Եթե ադրբեջանական կողմն այդ առումով ցանկություն չունի, ավելին՝ լարվածություն է հրահրում, իրականում ոչինչ չի ստացվի։ 

Ի վերջո, 1994թ. -ից այդ մասին շատ է խոսվում, բայց ռեալ ոչինչ չի արվել։ Քիչ հավանական եմ համարում նաև միջազգային հանրության կողմից ճնշում գործադրելու տարբերակը, որովհետև նման բան մինչև հիմա կա՛մ տեղի չի ունեցել, կա՛մ էֆեկտիվ չի եղել։ 

Առհասարակ, այս պարագայում միջազգային հանրություն ասելով՝ պետք է հասկանանք այն հիմնական ուժային կենտրոնները, որոնք այս տարածաշրջանում շահեր ունեն։ Իրենք շահագրգռված են, որ մեծ կոնֆլիկտ չլինի, բայց շահագրգռված չեն լոկալ գործողությունների դեմ ինչ-որ միջոցներ ձեռնարկելու, ճնշում գործադրելու տեսանկյունից և այդ ուղղությամբ ոչինչ չեն անի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана