Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Առաջին հանրային դիմակայությունը. փորձություն Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի համար

МЕЖДУНАРОДНОЕ

vestikavkaza.ru-ն «Ի՞նչ գործարքի է պատրաստ գնալ Փաշինյանը դաշնակցականների հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ամբողջ թափով ընթանում է հանրաքվեի քարոզարշավը, որը պետք է որոշի ՍԴ անդամների ճակատագիրը: Հանրաքվեն, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 5-ին, նպատակ ունի թարմացնել Սահմանադրական դատարանի կազմը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սա առաջին հանրային դիմակայությունն է այնպիսի ընդդիմադիր ուժերից մեկի հետ, որը բացահայտ քննադատում է «ժողովրդական վարչապետի» քաղաքականությունը: 

Մինչ այժմ Փաշինյանին հաջողվել է դուրս գալ նման դիմակայություններից աննշան կորուստներով իր հանրաճանաչության և հասարակության վստահության բարձր մակարդակի պատճառով: Այնուամենայնիվ, ներկայիս քարոզարշավը տեղապտույտ է տալիս, քանի որ քաղաքական դաշտում օրեցօր առաջիկա հանրաքվեի օրինականության վերաբերյալ ավելի ու ավելի շատ կասկածողներ են առաջանում: 

Ինքը՝ Փաշինյանը, ամբողջովին համոզված չէ ժողովրդի կամարտահայտության արդյունքի հարցում, ժամանակը կարճ է, լարվածությունն աճում է, իսկ հարցերը չեն պակասում: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչն է գերիշխելու հասարակության մտքում` զգացմունքնե՞րը, թե՞ քաղաքական գրագիտությունը, քանի որ վերջին պահին ամեն ինչ կարող է բառացիորեն փոխվել: 

Հետևաբար, ամենայն հավանականությամբ, ներկայումս Փաշինյանը պատրաստ է համագործակցել այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնց հետ դա անել նա դեռևս մեկ տարի առաջ խուսափում էր: Հիմնականում խոսքը ՀՅԴ-ի մասին է, որի անդամները մարտի 6-ին Փաշինյանի հետ գաղտնի բանակցություններ են վարել: Այդ մասին հայկական լրատվամիջոցները իմացել են Փաշինյանի նոր մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից: Ինչո՞ւ հենց դաշնակցականները: 

Վարչապետի տրամաբանությունը պարզ է: Դաշնակցականները, չնայած իրենց «կիսաընդհատակյա» գոյությանը, Հայաստանում պահպանում են կայուն ներքաղաքական կապեր, ունեն զգալի քաղաքական ռեսուրս և ամուր կապեր են պահպանում սփյուռքի հետ: Դաշնակցությունը տարբեր ժամանակներում իշխանությունների կողմից արգելվել է, ապա թույլատրվել, համագործակցել է, կամ էլ եղել է ռեժիմի ընդդիմություն: Փաշինյանի հանդեպ ՀՅԴ-ն պահպանում է չեզոքություն, քանի որ նա է իր վրա փորձել «ժողովրդական հեղափոխականի» կերպարը, որը դաշնակցականները համարում են իրենցը:

 «Դաշնակցությունը» իրենից ներկայացնում է հայաստանյան քաղաքականության օրինակ, երբ «հերոսական» անցյալը ազատում է հետագա ողջ պատասխանատվությունից: 

Ոչ մի քաղաքական ասիմիլացիա հնարավոր չէ ըստ ժամանակակից դաշնակցականների, քանի որ նրանք համոզված են առաջին հայ սոցիալիստ- հեղափոխականների ավանդույթների և գաղափարախոսության շարունակականության մեջ: Նրանք նույն «ղարաբաղյան կլանի» հենքը չեն եղել, քանի որ նախընտրել են քաղաքական տարածքում կիսամարգինալ դիրք ընդունել: Փաշինյանը ցանկանում է օգտագործել դա, քանի որ հանրաքվեն անցկացվելու է նախորդ ռեժիմի արատներից Հայաստանը ազատագրելու դրոշի ներքո: 

Այն ռեակցիոնիզմը, որը կարող են ապահովել դաշնակցականները, կապված է ժամանակակից հայ հասարակության մտածելակերպի հերոսական խորհրդանիշների և պատկերների հետ և կարող է թույլ տալ, որ հանրաքվեն անցկացվի Փաշինյանին ձեռնտու մթնոլորտում: Իսկ ի՞նչ կարող է Փաշինյանը տալ դաշնակցականներին: Վերջիններս հետաքրքրված են հանրապետության կառավարման համակարգում կոնկրետ լծակներ ունենալով: Փաշինյանը կարող է առաջարկել համատեղ, չնայած կարճաժամկետ քաղաքական կոալիցիա: 

Սա կամրապնդի ՀՅԴ-ի քաղաքական դիրքը, մանավանդ, որ նման քայլ արդեն եղել է 2018 թվականի գարնանը: Սակայն այն ժամանակ արտահերթ ընտրությունների արդյունքներով դաշնակցականները չեն մտել խորհրդարան՝ կորցնելով իրենց նախկին յոթ տեղերը: Երկրորդ տարբերակն այն է, որ վարչապետը կդիտարկի ՀՅԴ անդամների թեկնածությունները նախարարությունների և կառույցների մի շարք պաշտոնների համար, որոնք դեռևս բարեփոխվում են: 

Իհարկե, Փաշինյանը չստուգված մարդկանց առանցքային պաշտոնների չի նշանակի, բայց շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառի փոքր և միջին պաշտոններում ցուցադրական նշանակումները միանգամայն ընդունելի կլինեն: 

Ի վերջո, պետք չէ տեսադաշտից հանել նշանակվելիք դատավորների հետագա կազմը, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու ՍԴ ներկայիս անդամներին: Պարզ է միայն այն, որ դատական բարեփոխումները կերիտասարդացնեն դատական համակարգը: Թեկնածուների տարիքի սահմանը կնվազեցվի մինչև 25 տարի: Եթե Փաշինյանն ու Դաշնակցությունը գտնեն ընդհանուր լեզու և օգտագործեն իրենց քաղաքական բոլոր ռեսուրսները, ապա միանգամայն հնարավոր է, որ ՍԴ-ում տեղեր լինեն այն մարդկանց համար, որոնք ինչ-որ կերպ կապված են ՀՅԴ-ի հետ: 

Փաշինյանը ձգտում է հանրությանը համոզել հանրաքվեի «ազգային լինելը», չնայած դրա օրինականությունը խստորեն քննադատվում է, ներառյալ Արևմուտքում: Նույնիսկ եթե ՍԴ-ում թափուր տեղեր չլինեն, դաշնակցականներին կարող է առաջարկվել անդամակցել էթիկայի և կարգապահական հանձնաժողովին կամ դատական համակարգի կատարողականի գնահատման հանձնաժողովին, որը առաջարկվում է ստեղծել: 

Փաշինյանը վախենում է հանրաքվեին ընդդիմության ակտիվ միջամտությունից և, հետևաբար, մանևրներ է իրականացնում ընդդիմադիր դաշինքների միջև: Ներկայումս ընդդիմության ճամբարում նշագծվել են տրամագծորեն հակառակ մոտեցումներ: Ինչ-որ մեկը կարծում է, որ չի կարելի մասնակցել քարոզարշավին, որպեսզի իրենց մասնակցությամբ չլեգիտիմացնեն այդ հակասահմանադրական գործընթացը: 

Ինչ-որ մեկը, ընդհակառակը, դիտարկում է տեղի ունեցող իրադարձությունները՝ հուսալով, որ Փաշինյանի անհաջողության դեպքում կարող է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Ամեն դեպքում, նման գործընթացները, առաջին հերթին, փորձություն են Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի համար, որտեղ կառավարությունը կա՛մ կկորցնի, կա՛մ կամրապնդի վստահությունը իր հանդեպ, իսկ ընդդիմությունը ցույց կտա կա՛մ իր իրական ներուժը, կա՛մ իր տկարությունը:

Կամո Խաչիկյան

 

Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?