Մելբուրնում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավստրալիայի արեւելյան Մելբուրն քաղաքում դանակով զինված տղամարդու կողմից իրականացված մի շարք հարձակումների հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են: Ձերբակալման ժամանակ հարձակվողը գնդակահարվել է: Այս մասին հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանությունը:
Իրավապահների կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ չորեքշաբթի գիշերը Մելբուրնի ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքի արեւելյան թաղամասերից մեկում հայտնաբերված դանակահարված տղամարդու մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել, սակայն տղամարդը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Դեպքի հանգամանքները ստուգելու ընթացքում պարզվել է հարձակման մեջ կասկածվողը, ով դիմադրություն է ցույց տվել ձերբակալության պահին եւ գնդակահարվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հետաքննության համաձայն` ավելի վաղ երեկոյան կասկածյալը քաղաքի փողոցներում մի շարք հարձակումներ է գործել անցորդների վրա` վիրավորելով ոստիկանության աշխատակցի եւ երկու կնոջ, որոնցից մեկը նույնպես ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, իսկ երկրորդը կինը գտնվում է ծանր վիճակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նահանգի ոստիկանության կոմիսար Գրեմ Էշթոնի` հարձակվողը, որի ինքնությունն արդեն պարզվել է, որեւէ կապ չի ունեցել ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր անցյալ` եւս: Այս պահին քննչական խումբը պարզում է բոլոր երեք միջադեպերի ճշգրիտ հանգամանքները եւ հանցագործի դրդապատճառները: