Պարետի որոշմամբ՝ 6 խոշոր սուպերմարկետների գործունեությունը ս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա․ մարզպետ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական իրավունք տրամադրելու գործընթացում փոփոխություններ... ՎԻԴԵՈ
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 10.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռեֆորմների ռիսկերն ու հնարավոր հետևանքները

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ուժային կառույցների փոփոխությունների, այնտեղ սպասվող խորքային ու բովանդակային ռեֆորմների մասին։ Անգամ պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարող, բայց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող որոշ կառույցների ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են ուժային ոլորտներում լ յուստրացիայի հասնելու համար։ Խոսքը մասնավորաբար ազգային անվտանգության ծառայությունում սպասվող լ յուստրացիայի մասին է, որին Հայաստանում սպասում են շունչը պահած։ 

Նախօրեին այս թեմային ստիպված էր անդրադառնալ նաև ԱԱԾ-ն. «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լ յուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լ յուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտի պատասխանատուները և համակարգի ողնաշարը կազմող կադրային սպաները սվիններով են ընդունել իշխանությունների կողմից ԱԱԾ-ում արմատական փոփոխություններ իրականացնելու գաղափարը, առավել ևս բավական կոշտ է եղել վերաբերմունքը լ յուստրացիայի մասին շրջանառվող մտադրության նկատմամբ։ 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, համակարգի ներսում տեղի է ունեցել բավականին լուրջ քննարկում, և չի բացառվում, որ առաջիկայում նման քննարկում էլ լինի վարչապետի հետ։ Ըստ այդմ, Փաշինյանին առավել խորքային կներկայացվեն հարցի ռիսկային կողմերն ու դրանց հնարավոր վտանգավոր հետևանքները։

website by Sargssyan