Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեկ ան­ձից գնում­նե­րը կո­ռուպ­ցի­ոն ռիս­կեր են պա­րու­նա­կում. պետք է վե­րա­նա­յել պետգ­նում­նե­րի օրենսդ­րու­թյու­նը»

ИНТЕРВЬЮ

Պետական գնումների համակարգը պարբերաբար հայտնվում է քննադատությունների թիրախում։ Հատկապես շրջանառվում է այն տեսակետը, որ մեկ անձից գնումները պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Խոսվում է օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Սրա հետ համաձայն է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

«Ընդհանրապես պետք է հրաժարվենք մեկ անձից գնումների պրակտիկայից, որովհետև այն կոռուպցիոն վտանգներ ունի։ Մեկ անձից գնումները պետք է խիստ կանոնակարգված լինեն, և այն չափորոշիչները, որոնք դրված են, պետք է ամբողջովին փոխվեն։ Օրինակ՝ օրենքում նշվում է, որ եթե անցկացվում է մրցույթ և հաղթող չի ճանաչվում, ապա հրատապության պահանջով կարող են մեկ անձից գնումներ կատարել։ Սա հնարավոր սողանցքներ է թողնում։ 

Հնարավոր է՝ գնումների գործընթացը կազմակերպվի այնպիսի չափորոշիչներով, որ որևէ մեկը կամ ընկերություն չկարողանա հաղթահարել դրանք, և մրցույթը չկայանա։ Այսպիսի պայմաններում մեկ անձից գնումներ կատարելը կոռուպցիոն վտանգներ ունի, որովհետև կարող է նման միտում ունենալ այն պատվիրատուն, որը ցանկանում է գնումը կատարել իր նախընտրելի ընկերությունից, նա կարող է նման գնում կազմակերպել, մրցույթում հաղթող չճանաչվի որևէ մեկը, և արդյունքում նա կարողանա իր նախընտրած ընկերությանը պայմանագիր առաջարկել և կնքել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բագրատյանը։ Նա ընդգծում է՝ հրատապության դեպքերում կարելի է օնլայն գնումներ կազմակերպել բաց հարթակներում։ 

«Սա կապահովի հրատապության մրցակցությունը։ Օնլայն գնումները հենց հրատապության ռեժիմի համար են և ապահովում են բացարձակ մրցակցություն։ Չի կարելի միայն հրատապությամբ հիմնավորել մեկ աղբյուրից գնումները, հատկապես այն դեպքում, երբ հրատապությունը ենթադրում է առնվազն մեկշաբաթյա ժամկետի հնարավորություն»,-նշում է պատգամավորը։

Բագրատյանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն հարցի վերաբերյալ, որ մրցույթներում ավելի հաճախ հաղթող են ճանաչվում ամենացածր գին առաջարկողները։ «Չի կարելի մրցույթում ամենացածր գին առաջարկողին հաղթող ճանաչել: 

Ինչո՞ւ, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, ցածր գին առաջարկողների 50 տոկոսից ավելի դեպքերում խնդիրներ են առաջանում աշխատանքը լիարժեք ավարտելու հետ կապված, այսինքն՝ ընկերություններ կան, որոնք ցածր գին են առաջարկում ընդամենը մրցույթում հաղթելու նպատակով, բայց բացակայում է պատասխանատվությունը, որ պետք է իրենց աշխատանքն ավարտին հասցնեն։ 

Այնինչ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ հաղթող պետք է ճանաչել միջին գին առաջարկողին։ Այսինքն՝ եթե նույն ծառայության դիմաց մեկն առաջարկել է մեկ դոլար, մյուսը՝ 10, միջին գինը 5 դոլարն է, դրան մոտ առաջարկած գինը պետք է հաղթող ճանաչվի։ Սա ևս նպաստում է, որ ռիսկերը նվազեն գնումների գործընթացում»,-շեշտում է մեր զրուցակիցը։ 

Պատգամավորն անդրադառնում է ևս մեկ կարևոր խնդրի։ «Կա կետ, որը հստակ սահմանում է՝ ընկերությունները մրցույթի մասնակցելիս ֆինանսական միջոցներ պետք է ունենան իրենց հաշվին և այդ գումարը չօգտագործեն։ «Սա ինչ-որ առումով վտանգներ է առաջացնում, որ բազմաթիվ ընկերություններ սառեցված գումարներ են ունենում, իսկ բիզնեսի կարևորագույն բաղադրիչն այն է, որ գումարները պետք է անընդհատ շրջանառության մեջ լինեն։ Մենք դրանով վնասում ենք բիզնեսի ընթացքին։ 

Բացի այդ, խոշորներին հնարավորություն ենք տալիս մրցույթներից դուրս մղել փոքր ու միջին ձեռնարկություններին, որովհետև դրանք չեն ունենում մեծ ծավալի ռեսուրսներ, որ մի բան էլ կարողանան սառեցնել։ Այս դեպքում առաջարկում ենք ապահովագրության մեխանիզմը»,-նշում է Բագրատյանը՝ հավելելով, որ բացի վերը նշված խնդիրները, կան էլի վիճելի հարցեր, որոնց հետ կապված իրենց խմբակցությունն արդեն իսկ հանդես է եկել առաջարկներով։ 

Նա ընդգծում է՝ պետգնումների ոլորտում շատ կարևոր է տեղական արտադրողին պաշտպանելու գործընթացը։ «Եթե որևէ երկրում տեղական արտադրողին չես խրախուսում, հնարավոր է, որ ինքը չկարողանա մրցակցել շատ ավելի էժան գնով ապրանք առաջարկողների հետ։ 

Կան օրինակներ, երբ արտադրողը մրցույթում պարտվում է, իսկ միջնորդը՝ հաղթում։ Միջնորդը հետագայում արտադրողից ապրանքը գնում է շատ ավելի էժան գնով։ Եթե երկիրն ունի հայրենական արտադրողներ, մրցույթները պետք է ունենան որոշակի ռեժիմներ։ Հայրենական որակյալ արտադրանքի չափորոշիչները որոշակի ազգային արժեքաբանական հենքով պետք է կարողանալ մրցույթում արտացոլել և դրանով պաշտպանել տվյալ ընկերության շահերը։ 

Տեղական արտադրողը, մրցույթում հաղթելով, ողջ գումարը «թողնում է» Հայաստանում։ Եթե ապրանք ենք գնում այլ երկրից, կորցնում ենք գումարը, այն երկրից դուրս է գալիս։ Իսկ եթե տեղական արտադրողն է հաղթում, այդ գումարները, մրցույթի արդյունքում ստացված շահույթը բաշխվում է երկրի ներսում՝ և՛ աշխատավարձ է դառնում մեր քաղաքացիների համար, և՛ հարկեր են վճարվում։ 

Պետք է պաշտպանենք հայրենական արտադրողի շահերը՝ գտնելով մեխանիզմներ, որոնք, իհարկե, պետք է լինեն արդարացի, այսինքն՝ մյուս տնտեսվարողների նկատմամբ չպետք է լինի որևէ անարդարություն»,-եզրափակում է Սերգեյ Բագրատյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США