Մավրիտանիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
МЕЖДУНАРОДНОЕԱֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:
«Մավրիտանիա վերադառնալու հաջորդ օրը հիվանդի ընկերոջ մոտ վիրուս է հայտնաբերվել, նա (հիվանդը – խմբ.) ինքնուրույն տանն իր համար կարանտինային ռեժիմ է սահմանել»,- մեջբերվում է նախարարության հայտարարության մեջ:
Ուրբաթ առավոտյան հիվանդն անալիզներ է հանձնել, որոնք հաստատել են, որ նա վարակվել է COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով, ինչի հետ կապված մեկուսացվել է:
Երկրի նախարարությունը կոչ է անում բնակչությանը հանգստություն պահպանել և հետևել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: