Պետք չէ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի խոսքերին. Վարդան Բոստանջյանը՝ սահմանները փակ լինելու պարագայում երկրի տնտեսական վիճակը լավանալու՝ վարչապետի հայտարարության մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍահմանները փակվում են, շրջանառության ծավալները էականորեն պակասում են և այս պարագայում մեր տնտեսական վիճակը պետք է ավելի լավանա՞: Պետք չէ լուրջ վերաբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար կբացի նաև հնարավորություններ:
«Այդ հայտարարությունը վարչապետի սկսած գործի շարունակությունն է, որ բոլոր ծիծաղելի, անտրամաբանական բաների մեջ նա հաջողություն է փնտրում: Սա շատ նման նախորդ հայտարարություններին, որ ամեն ինչն այս երկու տարվա ընթացքում Հայաստանում աննախադեպ է, մենք ՀՆԱ ցուցանիշով անցնում ենք բոլորից և այլն: Ամբողջ աշխարհն այժմ գտնվում է շատ դժվար իրավիճակում, անորոշության մեջ, փնտրվում են ելքեր այս իրավիճակից դուրս գալու և մենք խոսում ենք, որ դրանից կարող ենք օգուտներ քաղել: Ի՞նչ ասել, այսքանից հետո»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Իրանի հետ Հայաստանի սահմանն ամբողջովին փակ է, իսկ նախօրեին էլ հայտարարվեց Վրաստանի հետ սահմանը փակելու մասին, բացառությամբ բեռնատարների: Տնտեսագետն այս գործողությունները տրամաբանական է համարում, սակայն ըստ նրա՝ անտրամաբանական է նոր տնտեսական հնարավորությունների մասին հայտարարությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում