Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է ՎԻԴԵՈ
Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանի որոշմամբ՝ 2 փոխնախարար ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ու վստահ եմ, որ կգա այն օրը, երբ կապամոնտաժեն ձեզ` յուրաքանչ... ԲԼՈԳ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Երև­ա­նում բաց­վել է կեն­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանի համար ավելի անվտանգ կլինի քննչական մեկուսարանում, քան այլ տեղ. Կիմ Բալայանը պնդում է՝ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի (տեսանյութ) Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արփի Դավոյանի հետևից անցորդներն ամբողջ ուժով բղավում էին՝ դավաճան Բացառիկ լուսանկար՝ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած գաղտնի այցից Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ (տեսանյութ) Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Կայացել է հեռախոսազրույց Պուտինի եւ Էրդողանի միջեւ Փաշինյանի որոշմամբ՝ 2 փոխնախարար ազատվել է զբաղեցրած պաշտոնից Ինչպես են հայ զինծառայողները պայթեցնում Քարավաճառում գտնվող զորամասի շենքը Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության տակ ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները. Լրագրող Մոնթեի ազատագրած Քարվաճառը հենց հայկական կողմի խնդրանքով է Մոնթեի ծննդյան օրը հանձնվում թշնամուն Զինվորի արյամբ, զինվորի պատվով պահած միջնաբերդը կոստյումավոր «գերագույնը» հանձնեց առանց մեկ կրակոց. Շաքե Իսայան

Եղանակային անբարեպաստ պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ կուտակումներ կան հայ-վրացական սահմանին

Past.am

Լարսում գոյացած բեռնատարների հերթերը պայմանավորված են եղանակային պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպանության խոսնակ Հարություն Հայրապետյանը՝ անդրադառնալով վարորդների բողոքներին, թե սահմանին թուրքական, վրացական մեքենաներին թողնում են անցնեն, իսկ հայկական պետհամարանիշներով մեքենաներին՝ ոչ:

Հայրապետյանը պարզաբանեց, որ ճանապարհի տարբեր հատվածներում կանգնացնում են բեռնատար մենաբնակներին, որ չգնան վրաց-ռուսական սահման և այնտեղ մեծ հերթեր չկուտակվեն: «Նրանք անցնում են ու հերթով տարբեր հատվածներից բաց են թողնում: Իսկ հերթը կապված է  եղանակային պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, սահմանին ռուսական կողմը ախտահարում է շատ ավելի մանրակրկիտ, այսինքն` դանդաղ է հերթն առաջ գնում, դրա համար են մարդիկ այդ հատվածներում կանգնում»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով, որ նշվում է, թե  շրջանցիկ ճանապարհին թուրքական, ռուսական կամ վրացական մեքենաներ են անցնում, ընդհանարապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև շրջանցիկ ճանապարհը երկու ուղղություն ունի, մեկ ուղղությունը տանում է Ռուսաստան, մյուսը՝ դեպի Բաթում:  «Բաց են թողնում Բաթումի գնացողներին, որոնք որ տանում են նավով տեղափոխեն իրենց ապրանքները: Հիպոթետիկ, եթե վերցնենք տարբերակ է, որ վարորդն ասի գնում եմ Բաթում ու թողնեն, բայց դա էլ հնարավոր չէ, որովհետև ճանապարհը, որ կիսվում է և արդեն պետք է սկսվի ռուսականը այդտեղ էլ են կանգնացնում ու չեն թողնում անցնեն: Այսինքն՝ եթե այդ հատվածն անցավ թուրքական մեքենա, միևնույնն է հինգ կմ այն կողմ իրեն չեն թողնելու»,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Բաթումի ճանապարհով մի տեղ չէ, որ պահել են բեռնատարներին, մինչև ռուսական սահման վեց կետում պահել են: «Մի կետն անցնի մյուս կետում են պահելու, բացի այդ տուգանք կլինի, այնպես որ ոչ ոք նման բան չի կարող անել»,- նշեց նա:

website by Sargssyan