Իտալիայում կորոնավիրուսով վարակված 80 տարեկանից բարձր անձանց օգնություն չի ցուցաբերվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում, եթե մահճակալների քանակը չբավարարի, կորոնավիրուսի վարակակիրները կզրկվեն ինտենսիվ խնամքի իրավունքից, եթե նրանք 80 տարեկանից բարձր են կամ անհուսալիորեն անբուժելի, առաջարկվում է Թուրինում ճգնաժամային կառավարման ստորաբաժանման կողմից պատրաստված փաստաթղթում, գրում է The Telegraph֊ը։
Որոշ հիվանդներ էլ, ովքեր կհրաժարվեն ինտենսիվ բուժօգնությունից, նույնպես կմնան առանց հսկողության, հայտնում են բժիշկները: Կազմվել է արձանագրություն, ըստ որի՝ անբավարար տարածքներ լինելու դեպքում կորոշվի, թե հիվանդներից ովքեր են բուժում կստանան, և ովքեր ոչ։
Իտալիայում ինտենսիվ թերապիայի համար նախատեսված տարածքները այևս չեն բավականացնում, քանի որ կորոնավիրուսը ակտիվորեն շարունակում է տարածվել։ «Արտակարգ իրավիճակներում ինտենսիվ թերապիա ստանալու չափանիշները պետք է ներառեն 80 տարեկանից ցածր տարիք։ Ով կապրի և ով կմահանա՝ որոշվում է տարիքով և հիվանդի առողջական վիճակով: Սա պատերազմ է»,֊ասվում է հաղորդագրության մեջ։