Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դմիտրի Աթբաշյան. «Այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավելի լավ է ուշ, քան երբեք. վերջապես գյուղոլորտն էլ սկսեց ու... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փողն ամենազոր չէ, կամ` սթափվելու ժամանակը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Առաջնային խնդիր. նոր համագործակցության հիմքեր՝ նոր հնարավոր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 31.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարող՝ ավտորիտար օրենսդրություն ընդունելով Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 9 մարդ Դմիտրի Աթբաշյան. «Այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը» Ավելի լավ է ուշ, քան երբեք. վերջապես գյուղոլորտն էլ սկսեց ուշադրության արժանանալ Ժամանակավոր դադարեցվել է Գյումրու որոշ հատվածների գազասպառողների գազամատակարարումը Փողն ամենազոր չէ, կամ` սթափվելու ժամանակը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է ախտահանման աշխատանքները Երևանի համայնքներում Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում «Բարի Սամարացին» միացել է բարի գործին Առաջնային խնդիր. նոր համագործակցության հիմքեր՝ նոր հնարավորությունների համար Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են «Դադարը հնարավորություն տվեց վեր հանել մեզ մոտ առկա իրական հիմնախնդիրները» Նախագահին «պաշտպանելու» պատճառները Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. կա զոհ Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների

Պար­զա­պես հար­կա­վոր է ճիշտ ու գրա­գետ աշ­խա­տանք

Արտակարգ դրության պայմաններում լինի, թե սոսկ որոշակի արտակարգ իրավիճակներում, բնական է, որ տեղեկատվական հոսքերի խնդիրը առաջնային նշանակություն ունի: Սակայն խնդիրը բացառապես լրատվամիջոցների կամ սոցցանցային հարթակների տիրույթում չէ: Ի վերջո, մենք ունենք դրական օրինակ, երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հնարավորիս համակարգված էր տեղեկատվական դաշտը: Սա պայմանավորված էր թե՛ լրատվամիջոցների պրոֆեսիոնալ աշխատանքով, թե՛ պատկան մարմինների կազմակերպված աշխատանքով:

Ներկա փուլում այս տեսակետից անելիք ունեն համապատասխան կառույցները, որոնք պետք է ունակ լինեն տեղեկատվական հոսքերը ոչ թե վերահսկելու, այլ հնարավորինս գրագետ աշխատանքով ուղղորդելու: Օրինակ՝ վերջին մի քանի օրերին տարածված որոշակի տեղեկություններ արագորեն հերքվեցին, սակայն որոշ դեպքերում հերքումները փաստացի հաստատում էին՝ մասնակի «խմբագրումով», որոշ դեպքերում՝ հերքումներից ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը՝ մեկ օր անց այդ տեղեկությունները պաշտոնապես

հաստատվեցին: Նման երևույթները բացարձակ չեն ավելացնում վստահությունը պաշտոնական հաղորդումների նկատմամբ, ընդհակառակը: Իսկ «ապատեղեկատվություն» է ձևակերպումը, որն արդեն մոդայիկ է դառնում իշխանությունների համար, վիճակն ավելի է բարդացնում, հատկապես, եթե հետո պարզվում է, որ կա՛մ ճշմարտություն է, կա՛մ ընդամենը մասնակի ճշտումների կարիք կա: 

Ուստի հատկապես արտակարգ դրության ռեժիմում ոչ թե պետք է գնալ պարտադիր հերքման ու պիտակավորման ճանապարհով, այլ գրագետ աշխատանքի, տեղեկատվությունը համակարգված տարածելու, սոցցանցերում ու ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը մանրամասն ճշտելու և առանց հիստերիայի իրականությունը մատուցելու ճանապարհով: 

Վերջապես պատկան մարմինները չափազանց զգույշ պիտի լինեն քննադատական կամ խորհրդատվական հրապարակումները «խուճապ տարածելու» ձևակերպմամբ «գնահատելու» առումով: Պարզապես հարկավոր է ճիշտ աշխատել՝ թե՛ կառավարման համակարգի, թե՛ տեղեկատվության տրամադրման առումով...

website by Sargssyan