«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ)․ Խոշոր նավաբեկություն, տրոլեյբ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ են սկսվել Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 02.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Արցախի ոստիկանությունն աձագանքել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Երևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​ Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. ԱՆ խոսնակ Ստուգողական վարժանքներ՝ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ (լուսանկարներ) Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)

Կորոնավիրուսային աղետը փոխելու է գլոբալ խաղի կանոնները․ Աշոտյան

Past.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել․

 

«Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը:

 

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային:

 

Դեռևս Հին Հունաստանում գոյություն ուներ “էկեխերիայի” սկզբունqը, որը կիրառվում էր Օլիմպիական խաղերի ժամանակ (έκεχειρία հին.հուն. - զինաթափում):

 

Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել “Պանդեմիկ զինադադար”, մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև:

Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը:

Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»:

 

 

website by Sargssyan