Գա­թա կե­րեք.անում են այն, ին­չը նախ­կի­նում հեգ­նում էին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իրա­վի­ճակն է ընդ­դի­մա­դի­րը. այն ստի­պե­լու է դուրս գալ է... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դեղորայքը կարող են ստանալ նաև ընտանիքի այլ անդամները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ար­հես­տա­կան շա­հար­կում­ներ Ար­ցա­խում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 07.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտպանիչ միջոցներ են տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին

Past.am

Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով:

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից և հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու նպատակով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը անհրաժեշտ պարագաներ են տրամադրել Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներին, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին:

«Կորոնավիրուսի խնդիրը համընդհանուր է և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է  մտածի, թե ինչով և ում կարող է օգնել: Այսօր անհրաժեշտ է աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Առողջություն բոլորիս», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:

website by Sargssyan