Պատճառը հայտնի է, թե ինչու են Ucom-ի աշխատակիցները որոշել հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարետի որոշմամբ՝ 6 խոշոր սուպերմարկետների գործունեությունը ս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա․ մարզպետ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական իրավունք տրամադրելու գործընթացում փոփոխություններ... ՎԻԴԵՈ
Երևան, 10.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հա­վա­նա­կա­նու­թյու­նը քիչ է, բայց հույ­սը վեր­ջինն է մեռ­նում

Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ համախմբվածությունը առանցքային կարևորություն ունի ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի զարգացման տեսանկյունից։ Եվ այս թեմայի շուրջ դիսկուրսը վերաբերում է ոչ միայն ներկա փուլին, այլև պատմական անցյալին ու, ինչու ոչ, նաև ապագային։ Խնդիրն այն է, որ հայոց պատմության ընթացքում համախմբված չլինելու, տարանջատ գործելու և ներքին հակասությունների հետևանքով առաջին հերթին տուժել է հայոց պետականությունը։

Եղել են նաև դեպքեր, որ ներքին հակասությունների արդյունքում Հայաստանն ի վիճակի չի եղել հակահարված տալ հակառակորդներին, ինչի հետևանքով մենք կորցրել ենք պետականությունը։ Օրինակ՝ այդպիսին էր իրավիճակը 428 թվականին, երբ անկում ապրեց Արշակունիների թագավորությունը։

Սակայն սրա հետ մեկտեղ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հայ ժողովուրդը բացառիկ համախմբվածություն է դրսևորել ծայրահեղ պահերին, երբ նժարի վրա է դրված եղել գոյության հարցը։ Այսպիսին էր իրավիճակը Հայաստանում 1918 թվականին տեղի ունեցած Մայիսյան հերոսամարտերի ընթացքում։

Սակայն վատն այն է, որ երբ սովորաբար ծայրահեղ իրավիճակներն անցնում են, հակասությունները նորից սկսում են գլուխ բարձրացնել։ Գրեթե միշտ կարևորվում է համախմբվածության նշանակությունը, սակայն յուրաքանչյուր գործիչ կամ քաղաքական ուժ գտնում է, թե այդ համախմբվածությունը պետք է տեղի ունենա միայն իր շուրջը։ 

Այստեղից էլ սկիզբ են առնում ներքին հակասությունները, որովհետև անհատական շահը գերակա է դառնում հասարակության և պետական շահից։ Այնինչ համախմբվածությունը պետք է ձևավորվի ոչ թե որոշակի անհատների կամ ուժերի շուրջ, քանի որ դրանք տարբեր ժամանակահատվածներում կարող են ունենալ հանրային տարբեր ընկալումներ և վստահության պաշար, այլ պետք է ձևավորվի միասնականության մոտեցումը ապագայի զարգացման տեսլականի շուրջ, որին հասնելու ջանքերը կմիավորեն մարդկանց։

Եվ այս առումով 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը պատեհ հնարավորություն էր ազգային համախմբվածության և համերաշխության օրակարգ ձևավորելու համար, քանի որ երկրում առկա մթնոլորտի փոփոխություն էր նկատվում։

Ցավոք, հասարակության համախմբումն այդպես էլ մնաց որպես երազանք, քանի որ իշխանությունները նախընտրեցին գնալ հանրության տարբեր հատվածների միջև բարիկադներ կառուցելու, նրանց սպիտակների և սևերի բաժանելու ճանապարհով։

Այսպիսի մոտեցման պարագայում թշնամանքի մթնոլորտ շարունակում է զարգանալ, երբ առկա խնդիրների շուրջ ծավալվող դիսկուրսին փոխարինում է ամեն կերպ քաղաքական մրցակիցներին հարվածելու ձգտումը։ Իսկ թշնամանքը և ատելությունը զուգակցվում են բազմահազար ֆեյքերի կիրառմամբ, մեդիամանիպուլ յացիաներով և կեղծ տեղեկատվության տարածմամբ։ 

Սրանով է պայմանավորված, որ մեր երկրում հանրային քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե զարգացման հեռանկարի շուրջ, այլև հակասությունների հիման վրա, ինչի համար մեծ ջանքեր և անիմաստ ռեսուրսներ են վատնվում։

Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ համախմբվածության և միաբանության օրինակներ են դրսևորվում։ Դա հիմնականում լինում է, օրինակ՝ Ամանորին, կամ էլ ճգնաժամային իրավիճակներում, երբ արդեն անհրաժեշտություն է առաջանում անձնական նեղ և քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել։

Սակայն համախմբվածությունը պետք է գործի ոչ թե միայն առանձին իրավիճակների համար, այլ անհրաժեշտ է, որ դառնա մշտական երևույթ, իսկ այս օրերի արտակարգ իրավիճակը ևս մեկ հնարավորություն է ընձեռում իշխանություններին բնականոն իրավիճակին անցնելուց հետո պահպանել այս համերաշխությունը։ 

Քիչ է հավանականությունը, որ իշխանությունները նման քայլի կգնան, քանի որ իրենց քաղաքական ճանապարհն այսքան ժամանակ կառուցել են մերժելու օրակարգի, այլ ոչ թե միավորելու գաղափարի շուրջ, սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

website by Sargssyan