Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մար­դիկ պետք է իրենք իրենց տրա­մադ­րու­թյու­նը բարձ­րաց­նեն, տար­բեր կերպ բա­վա­րա­րեն շփման պա­հանջ­մուն­քը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին օրերի իրադարձությունները, աշխատանքային և ուսումնական գրաֆիկների փոփոխությունները, երկրում արտակարգ դրության հայտարարումն ու այլ երկրներից ստացվող տեղեկատվական հոսքերը, ուզենք թե չուզենք, որոշակի ներքին անհանգստություններ և վախեր են առաջ բերում յուրաքանչյուրիս մոտ, նույնիսկ նրանց, որոնք պնդում են, թե բացարձակ անտարբեր են տեղի ունեցողի նկատմամբ և շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով: Շատ անգամ ենք լսում այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ նախ և առաջ ինքն է իր հոգեբանը, բարդ իրավիճակներից սեփական անձը դուրս բերողը, սեփական խնդիրներին լուծում գտնողը:

Հոգեբան Սամվել Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մարդկանց հոգեվիճակին՝ կորոնավիրուսով պայմանավորված, նախ պարզաբանում է, թե որ դեպքում մարդու մեջ առկա անհանգստությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, և որ դեպքերում է սովորական անհանգստությունն ուղղակի զգուշության հետևանք:

«Եթե մարդն անընդհատ նույն թեմայի մասին է խոսում, հաճախ է մտածում դրա մասին, խիստ անհանգստացած է, ինքն իր մեջ զգում է տագնապ, որը կարող է դրսևորվել, օրինակ՝ ուժեղ սրտխփոցով, ոտքերի դողով կամ անքնությամբ, ուրեմն ժամանակն է, որ նա սկսի պայքարել վախի և անհանգստության դեմ: Դա մարդուն օգուտ չի բերի, հակառակը՝ վնաս կտա: Բայց եթե մարդը որոշակի գործողությունների է դիմում, բայց բարդ իրավիճակի մասին չի մտածում, օրինակ՝ դիմակ, ձեռնոցներ է կրում, ձեռքերի հիգիենան է պահպանում, ունի որոշակի պատկերացումներ հիվանդության մասին, ուրեմն դա ուղղակի զգուշություն է, որն, ի դեպ, անհրաժեշտ է»,ասում է Խուդոյանը: 

Նա ընդգծում է՝ չնայած հիվանդությունն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում, բայց բոլոր դեպքերում այն անհամեմատելի է, օրինակ՝ ժանտախտի կամ էլ մահացու այլ հիվանդությունների հետ: «Կորոնավիրուսով վարակված մարդկանց գերակշիռ մասն առողջանում է: Սակայն միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ մարդը պետք է լիովին անհոգ լինի, մտածի, որ ամեն ինչ կարող է անել, գնալ ուր որ ուզի, անտեսել վտանգները և չպահպանել որոշակի կանոններ՝ վստահ լինելով, որ այդ վարակն իրեն չի կպնի: Շատերը հենց այդպես են մտածում: Դա սխալ է, պետք է բոլոր միջոցները կիրառել, որպեսզի, ժողովրդական լեզվով ասած, «հետո գլխներին չտան»»,նշում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է՝ մարդիկ ոչ միայն մարմնական, այլ նաև հոգեկան առողջությունը պահպանելու վրա պետք է աշխատեն: 

«Պետք է անընդհատ, հատկապես նեղ իրավիճակներում տրամադրությունը բարձր պահել: Կան հատուկ վարժություններ, որոնք ուժեղացնում են իմունիտետը և այլն: Համացանցում դրանք կարելի է որոնել, գտնել ու կատարել, որպեսզի հոգեբանորեն ևս պատրաստ լինեն հաղթահարելու խնդիրները: 

Եթե մարդը մեկուսացման մեջ է, ուրեմն պետք է անպայման բավարարի շփման իր պահանջմունքը: Օրինակ՝ հեռախոսով կամ էլ այլ միջոցներով հաղորդակցվի հարազատների հետ: Բացի դա, ես համաձայն չեմ նրա հետ, որ տանից բացարձակապես պետք է դուրս չգալ: Առավոտյան և երեկոյան ժամերին՝ թեկուզ 10 րոպե, իհարկե, առանց մարդկանց՝ հատկապես հոծ բազմության մեջ մտնելու, կարելի է զբոսնել և մաքուր օդ շնչել: Դա շատ օգտակար է»,-ասում է հոգեբանը: 

Խուդոյանի կարծիքով, յուրաքանչյուրը պետք է ինքն իր ոգին բարձրացնի: «Այսպես թե այնպես, այդ սթրեսը կա: Դա համամարդկային սթրես է, որի դեմ կարելի է պայքարել բարձր տրամադրությամբ: Կարելի է, օրինակ՝ կատակերգություններ, հումորային հաղորդումներ դիտել: Մարդիկ պետք է իրենք իրենց ծիծաղեցնեն: 

Նշեմ, որ ժողովրդի մի մասը հենց այդպես էլ վարվում է: Սոցիալական ցանցերում անընդհատ կարելի է հանդիպել հումորային գրառումների, լուսանկարների ու տեսանյութերի: 

Դա սեփական վախի դեմ պայքարելու, ոգին բարձրացնելու լավագույն միջոցն է, սրան գումարած նաև հոգեբանական վարժությունները»,-ասում է Խուդոյանն՝ ընդգծելով, որ լարված իրավիճակներում շատ կարևոր է նաև քունը, ուստի կարելի է երկար քնել, դա շատ օգտակար է:

Հոգեբանը նշում է՝ ստեղծված իրավիճակից հետո կփոխվեն մարդկանց որոշակի սովորույթները, օրինակ՝ ոմանք գուցե սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել մաքրասիրությանը: Միևնույն ժամանակ մեծ հաշվով այդ իրավիճակը դժվար թե մեծ ազդեցություն ունենա մարդկանց միջև փոխհարաբերությունների վրա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում