Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կրթա­կան հա­մա­կար­գում էլեկտ­րո­նա­յին հա­ղոր­դակց­ման հիմ­քե­րը նոր­մալ դրված չեն»

ИНТЕРВЬЮ

Քանի որ ուսումնական հաստատություններում դասերն ընդհատված են, այս օրերին դրանց շարունակականությունն ապահովելու հիմնական միջոցը հեռավար ուսուցումն է: Այս առումով որոշ քայլեր արդեն իրականացվել են: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե, մեծ հաշվով, որքանո՞վ ենք պատրաստ հեռավար ուսուցմանը, և մինչ այս որքանո՞վ է հաջողվել ժամանակին համընթաց շարժվել: Փորձագետը հարցը նախ արտակարգ դրությունների տրամաբանությունից դուրս դիտարկեց՝ առանձին խոսելով դպրոցների և բուհերի մասին:

«Եթե խոսում ենք բուհերի մասին, ապա հեռավար ուսուցումն այս դեպքում արդեն պետք է լիներ, իհարկե, կախված ֆակուլտետից, առարկայից և մի շարք այլ հանգամանքներից: Հաշվի առնելով, որ մեզ մոտ նաև համալսարանների մասնաճյուղեր կան, բուհերի պարագայում հեռավար ուսուցումը արդիական ու կարևոր է: 

Եթե խոսում ենք դպրոցի մասին, ապա առնվազն մինչև ավագ դպրոցը շատ կարևոր է ուսուցչի հետ կենդանի շփումը: Այս տեսանկյունից այնպես չէ, որ հեռավար ուսուցումը խիստ անհրաժեշտ էր: Իհարկե, պետք է նշենք, որ հեռավար ուսուցման ինչ-որ գործառույթներ արդեն աշխատում էին. օրինակ՝ առաջադրանքներն էլեկտրոնային փոստով ստանալ, ուղարկել, ուսումնական պրոցեսը կազմակերպել մեսինջերների միջոցով և այլն: Այս պահին, բնականաբար, ամբողջովին այլ իրավիճակ է, որովհետև հեռավար ուսուցման հիմքերով ոչ թե մեկ գործառույթ պետք է իրականացնել, այլ անցնել դրան ամբողջությամբ: Եվ, իհարկե, այստեղ խնդիրներ են առաջանում, որոնք ամենևին տեխնիկական չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հարթակներ կան:

«Նշեմ նաև, որ հեռավար ուսուցման հիմնական հարթակներ տրամադրողները ՝ «Google»-ը, «Microsoft»-ը, հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը, ամբողջ աշխարհի համար անվճար են դարձրել այդ հարթակները: Մեր պարագայում խնդիրը ավելի շատ ուսուցիչների, աշակերտների պատրաստվածությունն է: 

Հասկանալի է, որ հեռավար ուսուցումը այլ տիպի գործառույթներ է ենթադրում, այսինքն, փոխվում է ուսուցման ձևը, որին պետք է պատրաստ լինել: Այս տեսանկյունից, բացառությամբ մի քանի մասնավոր դպրոցների, մեծամասնության համար սա մեծ բարդություն է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մասնավոր մի քանի դպրոցներ, այսպես թե այնպես, ունեին նման գործառույթներ, և այդ առումով իրենց համար այս տրանսֆորմացիան ավելի հեշտ կլինի:

Ինչ վերաբերում է բուհերին, Ս. Մարտիրոսյանն այս առումով ևս առանձնացրեց պատրաստվածության խնդիրը:

Փորձագետը դասավանդում է համալսարանում ու իր փորձից օրինակ բերեց. «Միշտ ուսանողներին խնդրում եմ կատարելիք հանձնարարությունն ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով: Սովորաբար մագիստրատուրայում եմ դասեր տալիս, որտեղ մարդիկ են, որոնք առնվազն 4 տարի սովորել են բուհերում: Եվ ասեմ, որ 95 տոկոսը նույնիսկ էլեկտրոնային փոստ գրել չգիտի. այսինքն, իրենց ոչ ոք չի սովորեցրել, որ պետք է բարևել նամակի մեջ, ֆայլը կցելուց նույն ֆայլին անուն տալ, որ այն չկոչվի «doc1», որ կա «subject», որտեղ պետք է գրել, թե ինչի մասին է նամակը: Չեն սովորեցրել, որ երբ նամակ են ուղարկում, անձնական փոստում իրենց անուն- ազգանունը պետք է գրված լինի, որ նամակը չպետք է գա, օրինակ՝ «hreshtak97mail.ru» անհայտ բաժանորդից, երբ անհասկանալի է, թե ուղարկողն ով է: Ընդհանուր առմամբ, պատրաստվածության խնդիր կա թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների պարագայում:

Պարզապես ուսանողները մի քիչ ավելի առաջադեմ են, բայց այդ առումով նաև մեծամիտ, որովհետև այդ հարցում իրենց մոտ էլ խնդիրներ կան: Մեծ հաշվով, ընդհանուր կրթական համակարգում էլեկտրոնային հաղորդակցման հիմքերը նորմալ դրված չեն»:

Նա նկատեց, որ թեպետ հեռավար ուսուցման լուրջ պահանջ մինչ այս չի եղել, բայց պատասխանատու մարմինը, փաստացի, ինչ-որ բաներ կարողացել է ստեղծել. «Իրենք ինչ-որ պահեստներ ունեին, որտեղ կուտակում էին օնլայն ծրագրերը, կան նաև դասընթացներ: Ուրիշ հարց է, թե որքանո՞վ են դրանք որակյալ: Շատ դեպքերում հնացած են: Բայց այստեղ նաև հարցն այն է, որ չես կարող յուրաքանչյուր պարագայում նույնատիպ տրամաբանությամբ առաջնորդվել: 

Այսինքն, առաջին դասարանի հեռավար ուսուցումը չի կարող կրկնել 7-րդ դասարանինը, որովհետև առաջին դասարանցիներն այլ կարգավիճակում են: Օրինակ՝ իրենց դեպքում հեռավար թեստավորման համակարգ ներդնելը չի աշխատի կամ անիմաստ ջանք կլինի: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վերանայել է պետք: 

Առհասարակ, թե՛ այսօրվա, թե՛ հետագայի համար պետք է ինքնակրթության հնարավորություններ ստեղծել: Այդ առումով հիմա ամենալավ ժամանակն է կրթելու ոչ միայն աշակերտներին, ուսանողներին, այլև ողջ հանրապետությանը, որ մարդիկ կարողանան նոր մասնագիտություններ ձեռք բերել: Առավել ևս՝ հաշվի առնելով այն տնտեսական ճգնաժամը, որը ոչ թե մեր դուռն է թակում, այլ արդեն դռնից ներս է մտել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна