Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտե­սու­թյու­նը մենք բո­լորս ենք.հար­ցե­րը պետք է դի­տար­կենք ընդ­հա­նուր կոմպ­լեք­սի մեջ»

ИНТЕРВЬЮ

Վերջին օրերին, հատկապես արտակարգ դրության հայտարարումից հետո շատերը բարձրացնում են այն հարցը, որ պետք է որոշակի ժամանակով դադարեցնել վարկերի, կոմունալ, ինտերնետի և այլ ծառայությունների համար վճարումները, քանի որ մեր քաղաքացիներից շատերը գտնվում են պարտադրված պարապուրդում, իսկ դա ենթադրում է դրամական միջոցների նվազում: Նշենք, որ գրեթե բոլոր բանկերն իրենց հաճախորդներին «վարկային արձակուրդ» տվեցին՝ խորհուրդ տալով հնարավորության սահմաններում կատարել թեկուզ մասնակի վճարումներ, տարբեր ընկերություններ անցան աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ պատրաստ աջակցելու իրենց հաճախորդներին և այսպես շարունակ: 

Ակնհայտ է, սակայն, որ վճարումների դադարեցման կոչերն իրենց մեջ նաև որոշակի վտանգ են պարունակում: Երկրում դրամաշրջանառությունը, ուզենք թե չուզենք, որոշակիորեն նվազել է, իսկ եթե խոշոր ընկերությունները դադարեն ստանալ ֆինանսական հոսքեր, հետևաբար նաև չկարողանան կատարել իրենց պարտավորությունները պետության առջև, սա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: 

Արդյո՞ք մենք համոզված ենք, որ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մի փոքր երկար ընթացք ունենա, պետություն-քաղաքացի պարտավորությունները հնարավոր կլինի լիարժեքորեն կատարել: Պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: Միևնույն ժամանակ, առևտրային խոշոր ընկերությունները, որոնք պատասխանատու են երկրում կապի և մյուս ծառայությունների ապահովման համար, ունեն հազարավոր աշխատակիցներ: 

Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս նրանք պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորություններն նրանց առջև: Պետք է հիշել, որ որոշ ժամանակ հետո ոչ միայն մեր երկիրը, այլև ամբողջ աշխարհը կվերադառնա իր բնականոն կյանքին, իսկ այդ ժամանակ կարևոր է, որ երկրի տնտեսությունը խարխլված չլինի, և եթե անգամ ծագեն խնդիրներ, դրանց լուծման վրա մեծ ժամանակ և ռեսուրսներ չծախսվեն: Ուստի թերևս այս դեպքում պետք է հասարակությանն էլ կոչ անել փոխադարձաբար պատասխանատու լինել պետության առջև, հատկապես նման դժվարին օրերին:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է՝ ներկայումս ամեն տեղ գումարի շարժը կանգ է առել: «Խոսքը չի վերաբերում միայն խանութներին, դրամաշրջանառության նվազումը համատարած բնույթ է կրում: Եթե նույն պատկերն ունենանք խոշոր ընկերություններում, պատկերացրեք՝ ինչ կլինի: Դա խնդիրներ կստեղծի տնտեսության համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Քոչարյանը:

Առևտրային բանկերը, կոմունալ ծառայությունների համար պատասխանատու ընկերությունները, օրինակ՝ ՀԷՑ-ը, «Վեոլիա ջուրը» և մյուսները, կապի, տեղեկատվության ապահովման համար պատասխանատու ընկերությունները, ինտերնետ պրովայդերները՝ «Յուքոմը» և մյուսները, ունեն հազարավոր աշխատակիցներ, որոնք այս օրերին էլ՝ արտակարգ դրության պայմաններում, շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքն՝ ապահովելով երկրի և նրա քաղաքացիների կյանքի բնականոն ընթացքը: 

Եվ ընկերություններն ունեն կոնկրետ պարտավորություններ նրանց նկատմամբ: Քոչարյանն ընդգծում է՝ սա մեկ ամբողջական կոմպլեքս է: «Երբ ասում ենք տնտեսություն, դա իրենով առաձին վերցրած ինչ-որ բան չէ: 

Տնտեսությունը մենք բոլորս ենք: Ամեն մեկս մի օղակ ենք: Այո՛, այդ ընկերություններում այսօր հազարավոր մարդիկ են աշխատում, դրանք Հայաստանում ամենամեծ հիմնարկություններն են, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան», ինտերնետ պրովայդերները և մյուս ընկերությունները: Մենք այսօր բոլոր հարցերը պետք է դիտարկենք ընդհանուր կոմպլեքսի մեջ»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ այսօր ապրում ենք լիովին այլ իրականության մեջ: «Հնարավոր է՝ մարդկանց մի հատվածը դա չի հասկացել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ իրականությունը լրիվ այլ է, իսկ ապագայում մենք ունենալու ենք նաև այլ իրավիճակ: Ես լիովին համաձայն եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ այլևս հունվարյան-փետրվարյան կյանքը չի լինելու, այլ կյանք ենք ունենալու: Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակն անցնելու է, որովհետև նմա՞ն բաներ են անցել-գնացել: 

Աշխարհը, այդ թվում նաև մենք, տարբեր բաներ ենք տեսել: Կարևոր է գիտակցել, որ իրականությունը լրիվ այլ է լինելու: Երբ ես տեսնում եմ ամբողջ աշխարհի արձագանքը, ինձ համար պարզ է, որ լիովին այլ աշխարհ ենք ունենալու: Աշխարհը շատ պարզ տալիս է այդ մեսիջները: 

Օրինակ՝ հետաձգում են Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, այլ միջոցառումներ: Եվրոպական երկրների՝ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և մյուսների համար ֆուտբոլը, այսպես ասենք, սրբության սրբոցն է: 

Հետաձգել կամ չեղարկել են առաջնությունները, ֆուտբոլային հանդիպումները. միայն դա արդեն նշանակում է, որ աշխարհում շատ մեծ բան է փոխվում»,-ընդգծում է քաղտեխնոլոգը: Նա նշում է՝ մեր երկիրն ամեն ինչ պետք է անի այդ փոփոխություններին պատրաստ լինելու համար: 

«Պետք է հաշվի առնել տնտեսական և այլ բնույթի բոլոր հարցերը, որովհետև փորձելու ենք վերադառնալ բնականոն կյանքին, և որքան գիտակից լինենք, այնքան այդ վերադարձն ավելի հեշտ կլինի»,-եզրափակում է Կարեն Քոչարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?