Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչ հա­մա­չափ սահ­մա­նա­փա­կում­ներ են դրվում թե՛ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, թե՛ ֆի­զի­կա­կան ան­ձանց վրա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արտակարգ դրության մասին որոշման շուրջ քննարկումները չեն դադարում: Խոսքը, մասնավորապես, ԶԼՄ-ներին առնչվող սահմանափակումների մասին է, որոնց վերաբերյալ իրենց հարցադրումներն ու մտահոգություններն են հայտնել ոչ միայն լրատվական դաշտի ներկայացուցիչները, այլև իրավաբաններն ու իրավապաշտպանները: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը մի քանի խնդիր է առանձնացնում:

«Որոշման տեքստը բոլորիս հասկանալի պատճառներով շատ հապճեպ է գրվել, և կոնտեքստը բավականին թերի կողմեր ունի. կա հստակության, որոշակիության խնդիր: Մինչդեռ յուրաքանչյուր իրավական նորմ պետք է մատչելի, հասկանալի լինի և բացառվի երկակի մեկնաբանության հնարավորությունը, ինչը չենք կարող ասել այս պարագայում: Այսինքն, յուրաքանչյուրը կարող է կարդալ դրույթներն ու փորձել իր ձևով մեկնաբանել և հասկանալ այն, ինչն արդեն լուրջ խնդիր է առաջացնում իրավակիրառական պրակտիկայում: 

Հիմնվելով այն պաշտոնական մեկնաբանությունների վրա, որոնք արվել են վերոնշյալ որոշման շուրջ՝ կարող եմ ասել, որ սահմանափակումները շատ ավելին են, քան տվյալ պահին կար դրանց անհրաժեշտությունը: Այսինքն, ոչ համաչափ սահմանափակումներ են դրվում թե՛ լրատվամիջոցների, թե՛ ֆիզիկական անձանց վրա: Բացի այդ, ծագում են անհավասար խնդիրներ՝ օրինական դաշտում գործող, գրանցված, էթիկայի նորմերին հետևող լրատվամիջոցների ու պատասխանատվության դաշտից դուրս գտնվողների միջև: Ստացվում է, որ ամբողջ խստությամբ այդ իրավական ակտը կիրառելի է նորմալ գործող լրատվամիջոցների պարագայում»,-«Փաստի» հետ զրույցում ասա Շ. Դոյդոյանը: 

Նա շեշտեց, որ որոշումը պետք է վերանայվի: «Նախօրեին տարածել էի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շատ հակիրճ հայտարարությունն առ այն, որ մեր իշխանության կողմից տեղեկատվության տարածման վրա դրված սահմանափակումները ոչ թե օգնում են պայքարել համաճարակի դեմ, այլ ավելի շատ նպաստում են բամբասանքների, վախերի տարածմանը: Այնպես որ, իշխանությունները պետք է ժամանակ գտնեն ու վերանայեն այն խիստ անհամաչափ սահմանափակումները, որոնք դրվել են լրատվամիջոցների առջև»,-ասաց նա:

Անդրադառնալով «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների» խնդրահարույց հատվածին, նա նշեց, որ ոչ հստակ ձևակերպումների խնդիրը առաջին հերթին հենց այս դրույթին է վերաբերում. «Խուճապ առաջացնելն իրավական կատեգորիա չէ:

 Պետք է հստակ մեկնաբանություն, հստակ սահմանում, թե, ի վերջո, ըստ իրավական ակտը նախագծողների, ո՞րն է խուճապ առաջացնող տեղեկատվությունը: Ինչպես արդեն նշեցի, այսօր յուրաքանչյուրը տարբեր կերպ կարող է մեկնաբանել այն: Երբ ասում եմ երկակի մեկնաբանությունը պետք է բացառել, առաջինը հենց նշվածին է վերաբերում»:

Շուշան Դոյդոյանը շեշտեց նաև խտրական վերաբերմունքի խնդրի մասին, երբ մեկի դեպքում դրույթը հնարավոր է կիրառել, մյուսի դեպքում՝ անհնար. «Օրինակ, ենթադրենք, մի ֆեյսբուքյան օգտատեր ԱՄՆ-ից ՀՀ-ի մասին սկսում է տեղեկատվություն տարածել: Ինչպե՞ս ենք հասնում այդ անձին, որ նա էլ նույն պատասխանատվության վտանգն ունենա իր առջև, ինչպես ՀՀ-ում գտնվող ավանդական լրատվամիջոցները: Դրա համար առհասարակ յուրաքանչյուր օրենք պետք է հավասար լինի բոլորի համար: Խտրական վերաբերմունքի լուրջ պոտենցիալ կա այս ակտի մեջ, ինչն արդեն տեսնում ենք»:

Ինչ վերաբերում է անհրաժեշտ լուծումներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Լրատվամիջոցի առջև առաջին հերթին պետք է դրվի ոչ թե խուճապ չառաջացնելու, այլ բարեխիղճ և հավասարակշռված տեղեկատվություն հրապարակելու պահանջը, ինչը յուրաքանչյուր էթիկական կանոնագրի մեխերից մեկն է: Այսինքն, եթե լրատվամիջոցներին կոչ արվի բարեխիղճ, հավասարակշռված լրատվություն փոխանցել, և եթե լրատվամիջոցներն այս սկզբունքները պահպանեն, նման հարցեր այլևս չեն առաջանա: 

Հարցերն ավելի շատ առաջանում են հենց այն պատճառով, որ պետությունը այսօր լրատվամիջոցի առջև բացառապես պաշտոնական աղբյուրներից հղում անելու պահանջն է դնում: Սա արդարացի ընդվզման ալիք է բարձրացրել լրատվական դաշտում, որովհետև ուղղակի անհնար է դարձել լրագրողի ու լրատվամիջոցի գործունեությունը: Այսինքն, լրատվամիջոցը փաստացի իր առաքելությունն ու գործառույթը չի կարողանում իրականացնել: Ենթադրենք՝ լրատվամիջոցին մի կարևոր տեղեկատվություն է հայտնի դարձել, որն ունի աղբյուրներ, ստուգված ու հավասարակշռված է, բայց լրատվամիջոցը այն չի կարող հրապարակել, չի կարող հանրության առաջ ունեցած իր պարտականությունը կատարել, քանի որ այդ մասում չկա պաշտոնական հայտարարություն, պաշտոնական աղբյուր: Սա անհնար է դարձնում ու վտանգում է լրատվամիջոցների գործունեությունը»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գուցե վերոնշյալը կարող է կիրառելի լինել արտակարգ դրության սկզբնական շրջանում, բայց ժամանակի ընթացքում պետք է վերանայել, որ լրատվամիջոցների համար ավելի նորմալ ու առողջ պայմաններ ստեղծվեն. «Այն, ինչ հիմա կա թղթի վրա, այն կիսատ-պռատ մեկնաբանությունները, որոնք արվում են նշվածի շուրջ, շատ վտանգավոր են ու բացասական պրակտիկա են ձևավորում, ինչն առաջին հերթին հարվածելու է հենց կառավարության այն աշխատանքին, որն իրականացնում է այս վարակի շուրջ պայքարի դաշտում»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Միհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի