«ՀԷԿ-երն էներ­գե­տի­կա­յի ոլոր­տում այ­լընտ­րանք են, բայց դր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ժա­մա­նա­կը ցույց է տա­լիս, որ այն­քան էլ չեն ըն­կա­լում իրա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Տպա­վո­րու­թյուն է, որ տար­բեր լե­զու­նե­րով են խո­սում».գա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Առ­կա վի­ճա­կի իրա­կան պատ­ճառ­նե­րը՝ «կոր­ծա­նիչ, քայ­քա­յի... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պա­տա­հա­կան ոչինչ չի լի­նում.ի՞նչ է ուզում առա­ջին նա­խա­գա­հը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 09.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2020-ին Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7 տոկոս է. ՀԲ-ի կանխատեսումը ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է «Այս գիշեր բավական լարված էինք». Նիկոլ Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը ստանձ­նել են ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «ՀԷԿ-երն էներ­գե­տի­կա­յի ոլոր­տում այ­լընտ­րանք են, բայց դրանք լրջա­գույն խնդիր­ներ են ստեղ­ծում շրջա­կա մի­ջա­վայ­րի հա­մար» Ժա­մա­նա­կը ցույց է տա­լիս, որ այն­քան էլ չեն ըն­կա­լում իրա­վի­ճա­կի լրջու­թյու­նը Աֆղանստանում 5 հրթիռ հարվածել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի ուղղությամբ «Տպա­վո­րու­թյուն է, որ տար­բեր լե­զու­նե­րով են խո­սում».գա­զի գնի հնա­րա­վոր բարձ­րա­ցու­մը՝ լուրջ հար­ված «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասավ Լոռի.սննդամթերք 800-ից ավելի ընտանիքիների Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք Առ­կա վի­ճա­կի իրա­կան պատ­ճառ­նե­րը՝ «կոր­ծա­նիչ, քայ­քա­յիչ և ապա­պե­տա­կան» Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել Պա­տա­հա­կան ոչինչ չի լի­նում.ի՞նչ է ուզում առա­ջին նա­խա­գա­հը «Խնդի­րը սե­փա­կան սխալ­նե­րից և ձա­խո­ղում­նե­րից հա­սա­րա­կու­թյան ուշադ­րու­թյու­նը շե­ղելն է» Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել. փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել Աշխատակիցները դժգոհում են, գործատուն հղում է կատարում աշխատանքային օրենսգրքին «Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից

Թե ինչպես գիտնականները «պատահաբար» հայտնագործեցին սոլարին

Հասկանալի է, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մի քանի շաբաթ անցկացնել տաք երկրներում, ինչպես Բրազիլիան, Իսպանիան, Եգիպտոսը և այլն: Բայց անգամ ձմռանը՝ իր կարճ ցերեկային ժամերով, մարդիկ կարող են ստանալ գեղեցիկ ամառային թուխ արևայրուք հասանելի ձևով` այցելելով սոլ յարի: Այն պրոցեդուրան, որից հետո մաշկը ծածկվում է թեթև, գեղեցիկ արևայրուքով, շատ ժամանակ չի պահանջում, բայց «մոտեցնում» է ամռանը: Սոլ յարի է կոչվում հատուկ պարկուճը, որտեղ մարդը ստանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ՝ գեղեցիկ բրոնզագույն մաշկ ձեռք բերելու համար: 

Սոլյարիի պատմությունն սկսվում է 20րդ դարի 70-ական թվականներից: Տեխնոլոգիայի այս հրաշքը գերմանացի գիտնականների իրականացրած փորձերի արդյունքում բացարձակ պատահաբար է հայտնվել: 

Իրականում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է ուլտրամանուշակագույն ճառագայթումը ազդում մարզիկների վրա: Այն փաստը, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումից հետո մարզիկների մաշկի գույնը փոխվում է՝ դառնալով թուխ, արձանագրել է գիտնական Ֆրիդրիխ Գայլը, որն էլ հենց իրականացնում էր այդ փորձերը:

 Արդյունքում Ֆրիդրիխը և նրա եղբայր Յուրգը 1975 թվականին հիմնել են մի ընկերություն, որը սկսել է լամպեր արտադրել սոլյարիների համար: Նրանք այս լամպերը անվանել են Cosmedico: Դրանից հետո էլ հայտնվել է առաջին ընկերությունը, որն սկսել է սոլ յարիներ արտադրել նույն լամպերի անվանմամբ: Սոլ յարիները շատ արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել, քանի որ գիտնականները փորձարկումներով պարզել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի և ամբողջ մարմնի վրա և ամրապնդում անընկալությունը՝ իմունիտետը: Կարելի է նշել մարզիկների առանձնահատուկ դերը սոլյարիի պատմության մեջ: 

Հենց նրանք են առաջինն սկսել օգտվել այդ սարքից, քանի որ մրցույթների համար նրանց հարկավոր էր համասեռ արևայրուքով գեղեցիկ մարմին: Ավելի ուշ «արհեստական արևի» տակ սկսել են արևայրուք ստանալ նաև «արևահարվելու» այլ սիրահարներ: 1980-ականներին սոլ յարիների արտադրությունը դարձել է զանգվածային, և դրանք առավել տարածված են եղել Ամերիկայում: 

Գոյություն ունեն ժամանակակից սոլ յարիների մի քանի տարբեր տեսակներ, որոնցից առանձնանում են 4-ը: Ավանդական է համարվում հորիզոնական սոլ յարին, բայց առավել հզորը ուղղահայացն է, որը նաև տալիս է առավել համասեռ արևայրուք: Սոլյարի- աթոռ օգտագործելով՝ կարելի է միայն դեմքի, դեկոլտեի և ձեռքերի մաշկը մգացնել: 

Գոյություն ունի նաև տուրբոսոլ յարի, որի մեջ ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի, և այն հագեցած է օդափոխման համակարգով, ընդ որում, դրա լամպերը, համեմատած այլ սոլ յարիների հետ, ավելի հզոր են: 

Իսկ ինչո՞ւ են սոլ յարիները այդպես ժողովրդականություն վայելում: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ սոլ յարիում ձեռք բերված արևայրուքը ավելի քիչ վնասակար է, քան բնական եղանակով ստացածը: 

Բանն այն է, որ արևի սպեկտրում երեք տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներ կան (ալֆա, բետա և գամմա ճառագայթում), և առողջության համար ճառագայթման վերջին տեսակը ծայրաստիճան վտանգավոր է . դա ռենտգենյան ճառագայթ է, և մարդը արևայրուք ստանալիս կարող է ստանալ նաև գամմա ճառագայթման վտանգավոր քանակ: Իսկ ժամանակակից սոլ յարիները համարվում են բոլորովին անվտանգ: Չնայած այս ամենին՝ չպետք է մոռանալ, որ անգամ «արհեստական արևը» կարող է օգտակար լինել միայն չափավոր քանակով:

website by Sargssyan