Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դին... ԲԼՈԳ
Հակառակորդը գնդակոծել է Կոթին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոսկեվանում հակառակորդի գնդակից երեխա է վիրավորվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 31.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում». գյումրեցի 13-ամյա աղջնակն արդեն քայլում է (տեսանյութ) Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ Պարետը վեց ժամով դադարեցրել է մի քանի սուպերմարկետների աշխատանքը Երևանում Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երևան Հակառակորդը գնդակոծել է Կոթին Կորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր) 14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի 70 տոկոսից Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավորվել Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը Ոսկեվանում հակառակորդի գնդակից երեխա է վիրավորվել Ստուգման արդյունքները` մարտի 30-ի ժամը 18-ի դրությամբ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է գրանցվել

 

Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է գրանցվել, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

 

Այդպիսով, Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43-ի:

 

Վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:

 

Մարտի 20-ի դրությամբ կարանտինի մեջ է գտնվում 1574 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 275 մարդ:

 

Վրաստանում արդեն գրանցվել են վարակման ինչպես ներքին, այնպես էլ երրորդական փոխանցման դեպքեր: Դա նշանակում է, որ քաղաքացիները վարակվել են նրանցից, ովքեր վարակվել էին երկրի ներսում:

 

Այժմ համաճարակաբանները չեն բացառում վարակման չորրորդական եւ հինգերորդական փոխանցման դեպքերը: Դա նշանակում է, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելն ավելի բարդ կլինի:

 

Մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել էր արտասահմանցիների համար իր սահմանները: Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի եւ սպորտային միջոցառումները: Պետական գերատեսչությունները աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են:

 

Իշխանությունների որոշմամբ՝ մարտի 20-ից արգելվել է բոլոր առեւտրային օբյեկտների աշխատանքը, բացի՝ մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից, փոստային բաժանմունքներից եւ բանկերից: 

 

website by Sargssyan