«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար ապրիլի 6-ին կկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ (տեսանյութ)

Past.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 20-ին, ժամը 12:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Վարդան Գ.-ն և ուղևորներ Վահե Ս.-ն (ծնված 1988 թ.), Աշոտ Խ.-ն (ծնված 1989 թ.), Ռուբեն Մ.-ն (ծնված 1987 թ.) և Նապոլեոն Մ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ.-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ.-ին և Վահե Ս.-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Աշոտ Խ.-ն մահացել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

 

website by Sargssyan