Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ջրհոսներ, պետք է այսօր հանգստություն պահպանեք․ մարտի 23-ի աստղագուշակը

ЛАЙФ

 

Խոյ։ Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրն ընդհանուր առմամբ այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան․ կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել․ դրանցից բոլորը չեն, որ անմեղ ու դրական մղումներով են: Այսօր այդքան ցանկալի չէ գործարքներ կնքելը, հատկապես` խոշոր: Չմտածված գնումների հակվածությունը կհանգեցնի անտեղի ծախսերի:

Ցուլ։ Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, և դուք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Դուք գործեր շատ ունեք, սակայն հոգնածություն չեք զգում, գործում եք հետևողական և մտածված՝ խուսափելով անիմաստ ունայնությունից: Օրվա երկրորդ կեսն ուժեղ էմոցիաների ժամանակահատվածն է, որոնց պատճառները կարող են բոլորովին աննշան բաներ լինել: Օգտվեք ցանկացած հնարավորությունից` ինքներդ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար` լավ ֆիլմ դիտեք կամ գնացեք զբոսանքի:

 

 

Երկվորյակներ։ Օրը դասավորվում է բավական անհարթ, նաև` անսպասելի զարգացումներով, սակայն ձեզ հաջողվում է օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից և միջադեպից: Օրը, ինչպես երբեք, հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել․ այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ, իսկ իրենց կեսին գտած ներկայացուցիչները կարող են ինչ-որ նոր բան մտցնել իրենց համատեղ կյանքում, այն ավելի վառ դարձնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Խեցգետին։ Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Բարեբախտաբար, այժմ դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսեր, այդ թվում՝ և խոշոր, այնպես որ, լուրջ սպառնալիքներ ընտանեկան բյուջեի համար չեն ծագում: Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողություններն ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել: Մի մոռացեք այն խոստումների մասին, որ ժամանակին տվել են մտերիմները, պատասխանատու մոտեցեք ցանկացած ձեռնարկած գործին․ լավատեսության և լրջության համադրությունը ձեզ շատ հմայիչ է դարձնում:

 
 
 
 

Առյուծ։ Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ, միանշանակ, ուրախացնում են: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, այսօր դուք կարողանում եք ձեզ դրսևորել լավագույն կողմերով, և ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկի: Հաջող օր է գնումների համար․ դուք զուր չեք վատնում փողը, ձեռք եք բերում միայն այն, ինչն իրոք անհրաժեշտ է: Շփվելով ավագ սերնդի ազգականների հետ՝ դուք օգտակար խորհուրդներ կստանաք:

Կույս։ Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել․ այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Երբեմն դուք ձեզ թույլ եք տալիս անտակտ դիտողություններ, սակայն շրջապատը դրանից չի նեղանում, փորձում է հարթել տհաճ պահերը, բարձրացնել ձեր տրամադրությունը: Ցանկալի գնումներ անելով դուք շատ եք գումար վատնում և ձեռք եք բերում բոլորովին անօգուտ, բայց և հրապուրիչ իրեր: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:

Կշեռք։ Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ։ Ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար․ շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց: Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:

Կարիճ։ Մի կողմից օրը վատը չէ, մյուս կողմից էլ` այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա՝ դուք անպայման կստանաք այն արդյունքները, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ ձեր հետևողականության ու համառության: Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար․ դուք նրանց վրա ամենալավ տպավորությունն եք թողնում: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ ստանալ, պետք է զինվեք համբերությամբ:

 
 

Աղեղնավոր։ Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, այդ թվում՝ և հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ: Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Այծեղջյուր։ Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք․ օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է, աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով, անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց; Բարենպաստ օր է գնումների համար․ գումարը մտածված եք ծախսում, իսկ իրեր ձեռք եք բերում միայն ըստ անհրաժեշտության: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում` այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:

 

Ջրհոս։ Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդ չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ դուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ էր: Օրը հարմար է փոքր ուղևորությունների, զբոսանքների, էքսկուրսիաների համար: Եթե ուղևորվում եք հեռավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության․ վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:

Ձկներ։ Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր ամենապատվախնդիր պլանները: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян