Դոլարի փոխարժեքը գերազանցել է 81 ռուբլին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոլարի փոխարժեքը գերազանցել է 81 ռուբլու սանդղակը, եվրոյի փոխարժեքը գերազանցում է 87-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Մոսկովյան բորսային:
Մոսկվայի ժամանակով ժամը 10:05-ի (Երևանի ժամանակով` 11:05-ի) դրությամբ ամերիկյան արժույթի փոխարժեքը բարձրացել է 1,07 ռուբլիով` հասնելով 81,49 ռուբլու, եվրոն հասել է 87,22 ռուբլու:
Ռուսաստանի ֆոնդային բորսան ձախողել է հիմնական ցուցանիշներով, միևնույն ժամանակ Մոսկովյան բորսայի ռուբլու ինդեքսը կրճատվում է մոտ 4%-ով ՝ հասնելով 2235,38 կետի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ժամանակ Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել է 7,9 տոկոսով` բարելի համար հասնելով 25,01 դոլարի: WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 7,5 տոկոսով և կազմել 21,06 դոլար մեկ բարելի համար:
Նավթի գնանկումը սկսվել է մարտի սկզբին` նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+-ի համաձայնագրից Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի դուրս գալուց հետո: