Գ.Ծառուկյանը 60 մլն դրամ է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ՎԻԴԵՈ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարին: 35 միլիոն դրամ կփոխանցվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդների ապաքինման համար, ևս 10 միլիոն դրամ էլ կտրվի այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողներին՝ որպես պարգևատրում: Բացի այդ՝ 10 միլիոն դրամ կհատկացվի Գյումրիում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, ևս 5 միլիոն դրամ որպես պարգևատրում կստանան Գյումրիի բուժաշխատողները: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր կարևոր է ոչ թե թերագնահատել մեկը մյուսին, այլ այնպիսի քայլեր կատարել, որոնք թույլ կտան ծանր վիճակից դուրս գալ: Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ ԲՀԿ նախագահն ասել է, որ հարկավոր է գլոբալ լուծում. բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է հայտարարեն , որ արտակարգ դրության պայմաններում վարկերը սառեցնում են 3 ամիս ժամկետով: