«Բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը միացել է առողջապահության նախարարության կամավորական աշխատանքներին եւ այսօր՝ մատի 23-ին, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերի մասին իրազեկող բուկլետներ էր բաժանում քաղաքացիներին՝ մաղթելով նրանց առողջություն:
Աննա Հակոբյանը փողոցում հանդիպեց քաղաքացու, ում հորդորեց` հետեւել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին հանդիմանեց. «Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է», ինչին ի պատասխան՝ վարչապետի տիկինն ասաց. «Մենք դրա մասին կխոսենք»:
Ավելի ուշ, Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝
✅Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։
✅Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։
✅Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։
✅Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։
✅Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։
Առողջ եղեք»։