Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կհաս­կա­նանք՝ իշ­խա­նու­թյու­նը որ­քա­նո՞վ է պատ­րաս­տա­կամ լսել այն, ինչ պետք է, և ոչ թե այն, ինչն իրենց է անհ­րա­ժեշտ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ 117 կողմ ձայնով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն լրամշակվել էր, ընդունվել էին նաև ընդդիմության՝ ավելի վաղ արված առաջարկները: Նշենք, որ փաթեթն արտակարգ դրության պայմանների խստացմանն է վերաբերում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց՝ ի սկզբանե փաթեթի շուրջ իրենց տեսլականն ունեին: «Բայց այս պարագայում խնդիրը ոչ թե սեփական մոտեցումները շարադրելը, այլ իրավիճակին օպերատիվ լուծում տալն էր: Դեռ առաջին ընթերցմամբ ընդունված վիճակով նախագիծը բավականին հում էր, խոցելի էր, շատ կասկածահարույց ու վիճելի դրույթներ էր պարունակում: Բայց, ամեն դեպքում, անցկացրեցինք այն՝ այդպիսով փորձելով օրենքի ուժ տալ ավելի կենսունակ նախագծի: 

Այնպես չէ, որ այս վիճակով նախագիծը լիարժեք բավարարում է, բայց քանի որ հրատապ էր, և հապաղումը կարող էր ավելի բացասական հետևանքներ ունենալ, դրա համար մեր խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել: Մեր երեկվա ելույթների ժամանակ էլ շեշտեցինք, որ այնպես չէ, որ նախագիծը կատարյալ է: Այն ունի թերություններ, կան բազմաթիվ հարցադրումներ , որոնք ճշգրտման կարիք ունեն՝ հետագայում իրավական որոշակիության սկզբունքը պահելու համար: Հիմա էլ որոշակի նկատառումներ ունենք, օրինակ՝ տուգանքների չափի հետ կապված: Ինչպես արդեն ասել էինք, պետությունն առաջինը շեշտը պետք է դնի կազմակերպչական միջոցառումների վրա, իսկ պատժողական քաղաքականությունը պետք է երկրորդ, երրորդ կամ միգուցե չորրորդ քայլը լինի: Բայց այս պահին խնդրին պետք էր արագ լուծում տալ: Հատկապես արտակարգ դեպքերում ժամանակ չկա մտածելու բյուրեղյա, անխոցելի ու կատարյալ օրենք ունենալու մասին»,-ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ նման դեպքերում երբեմն կարելի է կողմ քվեարկել՝ թեպետ կան թերություններ:

Անդրադառնալով ընդդիմության առաջարկություններին, որոնց մեծ մասն իշխանությունը հաշվի էր առել, Գևորգ Պետրոսյանը նշեց.

«Եթե մենք որևէ դիտողություն կամ առաջարկություն չանեինք, և այդ նախագիծն ընդունվեր այնպես, ինչպես առաջին ընթերցման ժամանակ էր, մենք կշարժեինք արտախորհրդարանական ուժերի ու հասարակության դժգոհությունը: Կասեին՝ անլուրջ եք վերաբերվում ձեր առաջ դրված խնդիրներին: Հիմա վա՞տ է, որ այս ամենը եղավ փոխադարձ ըմբռնման, քննարկումների, ինչ-որ տեղ նաև զիջումների մթնոլորտում»: Անդրադառնալով ընդդիմության առաջարկներն ու քննադատությունները հետագայում ևս հաշվի առնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև իշխանության՝ անսխալականության բարդույթից ձերբազատվելու արևորությանը, պատգամավորն ընդգծեց.

«Այս առումով պետք է իշխանություններին հարցնել՝ բոլոր այն դեպքերում, երբ ձեր նախաձեռնությունները հանդիպում են խելամիտ դիմադրությունների, կկարողանա՞ք, պատրա՞ստ եք ընդառաջել այդ դիմադրություններին: Իրենք պետք է որոշեն, որովհետև մենք իշխանությանը հակադրվելու հատուկ նպատակ չունենք: Ընդդիմությունը նրա համար չէ, որ իշխանությանն աննպատակ հակադրվի, ընդդիմությունը նրա համար է, որ իր պատկերացմամբ առավել նպատակահարմար, առավել կենսունակ տեսակետ, նախաձեռնություն կամ նախագիծ ներկայացնի՝ փորձելով հուշել կամ ճիշտ ուղու վրա դնել իշխանությանը: Իսկապես կցանկանայի, որ սա նախադեպ լիներ այդ առումով»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ թեպետ այդ առումով թերահավատ է, բայց չի ցանկանում վատատես լինել. «Այնուամենայնիվ, կտեսնենք, կհասկանանք, թե իշխանությունը որքանո՞վ է պատրաստակամ նույն ոճով վարվել, այսինքն, իսկապես լսել այն, ինչ պետք է, և ոչ թե լսել այն, ինչն իրենց է անհրաժեշտ: Համենայն դեպս, հույս ունենանք, որ իշխանությունը սրանից դասեր կքաղի և իսկապես կհասկանա, որ ընդդիմությունն իրեն պետք է: Ասում էին՝ ով չի ընդունում իշխանության տեսակետը, պետական դավաճան է: Իրականում իշխանությունը իր այդ մոտեցումից պետք է վեր կանգնի: Հուսանք, որ այս վերջին դեպքը կդառնա նախադեպ, ու իշխանությունը ընդդիմության ձայնը ոչ թե պարզապես ավելորդություն կհամարի, այլ հաճույքով հաշվի կնստի այդ ձայնի հետ»:

Ամփոփելով՝ Գևորգ Պետրոսյանը նշեց՝ հույս ունի, որ ներկա իրավիճակը երկար չի շարունակվի, և ընդունված օրինագիծը երկար չի ծառայի մեր ժողովրդին:

«Իրականում փորձել ենք արձագանքել իրավիճակին: Ամեն դեպքում կարծում ենք, որ նախագիծը, համենայն դեպս, առկա վիճակով բավարարում է առաջադրվող գոնե նվազագույն պահանջներին: Տա Աստված, որ այն երկար չծառայի, քանի որ օպերատիվ անհրաժեշտությամբ պայմանավորված նախագիծ է: Իրականում ոչ ոք չի կարող խոստանալ, որ այս իրավանորմը չի փոխվելու կամ չի վերանայվելու: Օրենքներն ընդունվում են կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար: Եթե, Աստված չանի, նոր հանգամանքներ ի հայտ գան, ընդունված նախագծերը կարող են փոխվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»