Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԴ նախագահի աթոռը շարունակում է մնալ թափուր․ Երվանդ Խունդկար... ԲԼՈԳ
Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ չեմ տա մտնել կոնֆիդենցիալ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ցավում ենք, որ Ադրբեջանը փորձում է չարաշահել բազմակողմ համ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իմ տեսակը հանձնվողներից չէ․ Գրիշա Թամրազյանը խոսել է իր հրաժ... ԲԼՈԳ
Երևան, 26.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռուս-ամերիկյան պրոֆեսիոնալ փորձագիտական երկխոսությունը պետք է ընթացք ստանա․ Վլադիմիր Պուտին COVID-19-ով պայմանավորված Իսպանիայի կառավարությունը որոշել է փակել մայրաքաղաքը Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով. Աննա Նաղդալյան Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ ԿԺԴՀ-ի առաջնորդը ներողություն Է խնդրել հարավկորեացի քաղաքացիներից 100-ից ավելի բուժաշխատողներ խրախուսվել են շնորհակալագրերով. Էդուարդ Աղաջանյան Ադրբեջանցիները կեղծիք են տարածում՝ փորձելով ստեղծել պատերազմի զգացողություն և խուճապ. փորձագետ Սամվել Մարտիրոսյան Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 16 հազար նոր դեպք ՍԴ նախագահի աթոռը շարունակում է մնալ թափուր․ Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել Վրաստանն անցնում է հեռավար կրթության․Վրաստանի ԿԳՆ Վլադիմիր Պուտինը հետևել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ չեմ տա մտնել կոնֆիդենցիալ ինֆորմացիաների դաշտ․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արմեն Փամբուխչյանը ստանձնեց պաշտոնը․ Ֆելիքս Ցոլակյանն այսօր նորանշանակ փոխնախարարին ներկայացրել է կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին Ցավում ենք, որ Ադրբեջանը փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան Իմ տեսակը հանձնվողներից չէ․ Գրիշա Թամրազյանը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով. Լուսինե Պարոնյան Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Մենք գրանցում ենք հիվանդացության աճ, ուստի հնարավոր է քաղաքացիների պատվաստման արագացում. ՌԴ կառավարություն Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել

Վալենկաներ. արդյո՞ք դրանք նորից մեծ ժողովրդականություն կվայելեն

Այսօր կոշիկների խանութները առաջարկում են կոշիկների, կրկնակոշիկների, ճշտքավոր կոշիկների և այլ ոտնամանների հսկայական բազմազանություն: Բայց կան հատուկ ձմեռային կոշիկներ, որոնք կրել են նույնիսկ հին ժամանակներում: Դրանք տաք ռուսական կոշիկներն են՝ վալենկաները: Վալենկան թաղիքից տաք ոտնաման է, կաճյակ: Այն պատրաստվում է ոչխարի՝ հատուկ գործընթացով մամլման ենթարկված բրդից: Վալենկաները կրում են ձմռանը, այն ժամանակ, երբ ձյունը սառնաշունչ եղանակի պատճառով չոր է, բացի դա, խոնավ եղանակին այդ կոշիկները կարելի է կրել կրկնակոշիկներով, որոնք պաշտպանում են վալենկաները թրջվելուց: Իհարկե, պարզ է, որ հայաստանյան տաք ձմեռների ժամանակ վալենկաներ կրելն ավելորդ է, բայց այնպես էլ չէ, որ հայերը ծանոթ չեն ոտքերը տաք պահող ռուսական այդ կոշիկներին: 

Ընդհանրապես, չնայած համարվում է, որ այդ թաղիքե ոտնամանները բուն ռուսական ծագում ունեն, բայց իրականում դրանք ընդունված են եվրասիական շատ ժողովուրդների համար: Վալենկաների ստեղծման պատմությունը սկսվել է 2,5 հազարամյակ առաջ: Ալթայի լեռներում հայտնաբերված թաղիքե կոշիկները թվագրվում են հենց այդ ժամանակաշրջանին: Վալենկա ստանալու մեթոդը Ռուսաստանի տարածք է մտել Ասիայի երկրներից: Ռուսները տեսել են վալենկաները մոնղոլթաթարների արշավանքների ժամանակ: 

Մոնղոլներն ունեցել են վալենկաների նման կոշիկներ, որոնք կոչվել են «պիմա»: Համաձայն վալենկաների առաջացման պատմության, Ռուսաստանում դրանց զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 18-րդ դարում: 

Դա տեղի է ունեցել Միշկին քաղաքում որտեղ ներկայումս կա վալենկաների թանգարան: ժամանակին վալենկաների ստեղծման գործընթացը այնպես է կատարելագործվել, որ սկսել են ստեղծել ամբողջական, միակտոր վալենկաներ: Այդ ժամանակվանից ի վեր վալենկաները Ռուսաստանում մեծ տարածում են գտել: 

Ամբողջ երկրում բացվել են արտադրամասեր, որոնք մասնագիտացած են եղել նման կոշիկների արտադրության մեջ: Իրականում վալենկաների ստեղծման գործընթացը շատ ժամանակատար է: Նախ պետք է բուրդը նախապատրաստել` լվանալ, մաքրել և գզել այնքան, որ դառնա փափուկ: Նախկինում դա արվել է ձեռքով, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել հատուկ սարքավորումներ: 

Դրանից հետո բուրդը որոշ ժամանակ տեղադրվում է աղի տաք լուծույթում, ապա կոշիկի կաղապարի վրա, և սկսում են ծեծել մինչև ցանկալի չափին հասցնելը: Վալենկայի առանձնահատկությունը, որը միշտ էլ զարմանք է առաջացնում, այն է, որ այն ընդհանրապես կարեր կամ միացման մասեր չունի, այն միաձույլ է, և միայն ուշ մաշվելու նպատակով երբեմն դրան ռետինե ներբան են սոսնձում: Վալենկաներն իրենց երկար պատմության ընթացքում շատ տարբեր անուններ են ունեցել, օրինակ՝ վալենցիներ, չեսանկներ, կատանկներ: 

Նշենք նաև, որ այդ կոշիկները ժամանակին հասանելի են եղել միայն մեծահարուստներին: Վալենկաները համարվել են ձմռան լավագույն նվերներից մեկը: Այդ կոշիկները նույնիսկ հատուկ խնամք են պահանջել, այնպես որ, դրանց միշտ հետևել են, որպեսզի հնարավորինս երկար ծառայեն իրենց տիրոջը և անգամ ժառանգաբար անցնեն սերնդեսերունդ:

 Իրականում վալենկաները համարվում են հիգիենիկ կոշիկներ: Բանն այն է, որ ոչխարի բուրդը, որից պատրաստվում է այն, ներծծում և գոլորշիացնում է խոնավությունը, և դա դրականորեն է ազդում ոտքերի, հոդերի և ջլերի ցավերի դեպքում: 

Բացի այդ, վալենկաների մեջ ոտքերն ազատ են, կարծես շնչում են և չեն դեֆորմացվում: Ներկայումս այս զարմանահրաշ կոշիկները հյուսիսային ցուրտ կլիմա ունեցող երկրներում նորից ձեռք են բերում ժողովրդականություն: Խանութներում նման կոշիկների բազմազանություն է նկատվում, և յուրաքանչյուր գնորդ կարող է գտնել իր ճաշակի վալենկա: Վալենկաները սկսել են պատրաստել բազմաշերտ, ասեղնագործությամբ, կրունկներով, կարճ, բարձր, մորթուց և նույնիսկ ժանյակապատ: Այսինքն, առկա են նախադրյալներ, որ մարդիկ նորից սկսեն կրել այս հարմարավետ և օգտակար ավանդական կոշիկները:

 

website by Sargssyan