Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Երևանն ունի արդեն 6 հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա:
«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։
Ու դրա շնորհիվ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային) մեքենա։
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):
Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- գրել է Կարապետյանը։