«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար ապրիլի 6-ին կկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Գրիբոյեդովի փողոցում կայանված մեքենաների հայելիները գողացողին

Մարտի 19-ին, ժամը 13.15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում գողությունների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ահազանգողը հայտնեց, որ գողացել են Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքում կայանված «Հոնդա», «Տոյոտա» եւ «Միցուբիշի» մակնիշի յոթ ավտոմեքենաների կողային հայելիները։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո անցավ հետախուզական միջոցառումների իրականացմանը։

Հետեւողական աշխատանքի արդյունքում Արաբկիրի ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ կասկածվողը Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի բնակիչ է։ Որոնողական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Գողացված հայելիները հայտնաբերելու եւ դեպքերի հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են։

website by Sargssyan