Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այսօրվա դրությամբ ամենալուրջ խնդիրը քաղաքական համակարգի ադեկվատության հարցն է»

ИНТЕРВЬЮ

Հակաճգնաժամային կառավարման շատ ցածր որակ ունենք: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որն իր եզրահանգումն ավելի վաղ անհրաժեշտ գործողությունների չիրականացման հանգամանքով է պայմանավորում:

«Մենք տեսանք, որ սկզբնական շրջանում այս վարակն ուղղակի արհամարհվում էր: Հայտարարվում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», հետո խոսվում այդ վիրուսը պինցետներով պոկելու, տնական օղիով այն մաքրելու մասին: Բայց պարզվեց, որ հնարավոր չէ այդ մեթոդներով պայքարել դրա դեմ: Ավելին՝ փոխանակ ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված հանդիպումները դադարեցվեին, շարունակվում էին: Եվ սա այն դեպքում, երբ այդ վիրուսն արդեն դուրս էր եկել Չինաստանից ու տարածվել շատ այլ երկրներում: Երկրորդ կոպիտ սխալն այն էր, որ սկզբնական շրջանում լուրջ չվերաբերվեցին կարանտինի կարևորությանն ու անհրաժեշտությանը, իսկ հետո արդեն իրականացրեցին այն, ինչ շատ այլ երկրներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արմեն Բադալ յանը՝ շեշտելով, որ իրականում գործ ունենք ուշացած քայլերի հետ

«Սկզբնական շրջանում համաճարակի դեմ պայքարը շատ ավելի ակտիվ պետք է լիներ, բայց տեսնում էինք, որ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, լուրջ չէին վերաբերվում այդ համաճարակին: Մինչդեռ հանրաքվեին իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու առումով ավելի լուրջ վերաբերմունք կար: Բացի այդ, ականատես էինք լինում չփոխհամաձայնեցված դիրքորոշումների, երբ, օրինակ, նախարարներից մեկը խորհուրդ էր տալիս փակել դպրոցները, մյուսը հայտարարում, որ իր երեխաներին դպրոց է տանելու: Անկազմակերպվածությունը նաև նման դեպքերից էր ակնհայտ դառնում: Վերոնշյալ բոլոր կետերով իշխանությունները ցույց տվեցին, որ, կարծես, հակաճգնաժամային կառավարման միասնական թև չեն ներկայացնում»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սկզբնական փուլին բնորոշ որոշ սխալներ այսօր էլ են կրկնվում:

«Միասնականության խնդիրն այժմ էլ կա. օրինակ՝ փոխվարչապետը, որը նաև պարետն է, իր հարցազրույցներից մեկում նշում է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրությունը կարող է ժամկետից շուտ ավարտվել, իսկ վարչապետը՝ հակառակը, հայտարարում է, որ այն կարող է 30 օրով երկարաձգվել: 

Մյուս օրինակը. պարետը ընդգծում է, որ մարդիկ պետք է սոցիալական տարածություն պահպանեն, անվտանգության միջոցառումներ իրականացնեն, բայց միաժամանակ տեսնում ենք, որ վարչապետի կինն առանց այդ կանոնները պահպանելու բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: 

Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ իրար հակասող երեք հանգամանք: Մեծ հաշվով, սա այսօրվա կառավարության գործելաոճն է, որը չի համապատասխանում հակաճգնաժամային կառավարման՝ մասնավորապես անհրաժեշտ միասնական դիրքորոշման սկզբունքին: Հակաճգնաժամային կառավարման մեթոդները սկզբունքներ ունեն, որոնցից մեկը միասնականությունն է. որոշեցինք մի բան, շարժվում ենք հենց դրա իրականացման ուղղությամբ ու այս պարագայում բացառում իրարից տարբերվող դիրքորոշումները»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանն այլ հարց էլ է առանձնացնում. «Տեսնում ենք, որ վարակի խնդիրը վարչապետի կողմից անընդհատ օգտագործվում է, որ եթերից դուրս չգա: Մշտապես եթերում է, ինչը ճիշտ չէ: Ի վերջո, այլ երկրների ղեկավարներն էլ են խոսում համաճարակի մասին, բայց ոչ այս աստիճանի: Բացի այդ, ստացվում է, որ այն սուպերվարչապետական համակարգը, որի առկայության մասին միշտ խոսում էինք, իրականում գոյություն ունի, թեպետ իշխանությունները բացառում էին: Արտակարգ դրության այս ժամանակահատվածը առավել քան ցույց տվեց այդ համակարգի գոյությունն ու այն, որ կառավարման այդ համակարգը չի փոխվել: Վարչապետն անընդհատ նոր վարակվածների մասին տվյալներ է հայտնում, նշում, թե ինչ պետք է անել, բացառությամբ առողջապահության նախարարի, հիմնականում ինքն է երևում: Սա սուպերվարչապետական համակարգի դրսևորումներից մեկն է»:

 

Քաղտեխնոլոգը խոսեց նաև կարևոր օրինակի, ինչպես նաև բնակչության կողմից իշխանությունների խոսքը լուրջ ընդունելու, տարրական կանոնները պահպանելու խնդրի մասին:

«ԱԺ նիստի ժամանակ բոլոր պատգամավորներն իրար կողք էին նստած, չէին պահպանում սոցիալական հեռավորությունը, բացառությամբ մեկ պատգամավորի, չունեին հակահամաճարակային անհրաժեշտ միջոցները: Սա այն լավագույն օրինակներից մեկն է, երբ հայտարարվում է մի բան ու արվում ճիշտ հակառակը:

Հայտարարվում է, որ քաղաքացիները պարտավոր են սոցիալական հեռավորություն պահպանել, բայց երկրի օրենսդիր մարմնում այդ պահանջը չեն կատարում: Բայց այլ՝ ավելի կարևոր հարց կա: Այս պահի դրությամբ բնակչության մի մասը իրեն այդպես է պահում ոչ թե նրա համար, որ հակադրվելու նպատակ է դրել կամ լուրջ չի ընդունում վիրուսի հանգամանքը, այլ պատճառն իշխանություններին լուրջ չընդունելն է: Սա արդեն նկատելի երևույթ է, որն այս պահին ակնհայտ է առնվազն սաղմնային վիճակով: Այս դեպքում, բնականաբար, նրանց ասածներին լուրջ չի վերաբերվում և անում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: 

Դրա համար մեկը դիմակով է, մեկն առանց դիմակի, մեկը պահպանում է սոցիալական հեռավորությունը, մյուսը՝ ոչ»,նշեց նա՝ հավելելով, որ այս պատկերի առկայության պատճառներից մեկն էլ հենց իշխանության՝ սկզբնական շրջանում ունեցած անլուրջ վերաբերմունքն էր:

 

«Արդեն նշեցի սկզբնական փուլում առկա հայտարարությունների ու մոտեցումների մասին, որոնք տեղավորվում էին «կորոնավիրուսն ում շունն է» տրամաբանության մեջ: 

Մենք պոպուլիստական հայտարարությունների ականատես եղանք, որոնք անլուրջ վերաբերմունքի դրսևորում էին: Այդ մոտեցումները հասարակության որոշ մասի մոտ նստվածք թողեցին, ինչը ոմանց թույլ տվեց կարծել, թե վարակի մասին ավելի շատ խոսում են, քան իրականում կա դրա վտանգը: Կարելի է ասել՝ մարդկանց մի մասի մոտ վերոնշյալ հայտարարություններն ու խոսքերն իրենց ազդեցությունը թողեցին»,ընդգծեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը դժվարանում է ասել, թե այս պահին հատկապես որ քայլերը կարող են հակաճգնաժամային ավելի ճիշտ կառավարման պատկեր ստեղծել:

«Բարդ է ասել: Դրա համար երկրի քաղաքական համակարգը պետք է ադեկվատ լինի, բայց եթե քաղաքական համակարգն ադեկվատ չէ, բնականաբար, իշխանության են գալիս քաղաքական այնպիսի ուժեր, որոնք վարում են այնպիսի քաղաքականություն, ինչն այսօր է առկա: Քաղաքական համակարգը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի, բայց, ինչպես տեսնում եմ, նման ցանկություն ամենևին չկա: 

Սա է պատճառը, որ էլեկտորատի կառուցվածքը չի փոփոխվում, քանի որ այդ կառուցվածքը փոփոխելու համար համապատասխան քաղաքականություն չի իրականացվում: 

Մինչդեռ, այդ կառուցվածքի փոփոխությունը կհանգեցնի նաև էլեկտորալ շատ խմբերի մենթալիտետի փոփոխությանը, և մենթալիտետի փոփոխությունը կբերի նաև քաղաքական ավելի մրցունակ համակարգի ձևավորմանը, որը երկիրը զարգացման կտանի: Այս պահի դրությամբ քաղաքական համակարգը Հայաստանում ադեկվատ չէ, որի արդյունքը մենք ամենուր ենք տեսնում: Այսօրվա դրությամբ ամենալուրջ խնդիրը քաղաքական համակարգի ադեկվատության հարցն է»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ