Գա­թա կե­րեք.անում են այն, ին­չը նախ­կի­նում հեգ­նում էին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իրա­վի­ճակն է ընդ­դի­մա­դի­րը. այն ստի­պե­լու է դուրս գալ է... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դեղորայքը կարող են ստանալ նաև ընտանիքի այլ անդամները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ար­հես­տա­կան շա­հար­կում­ներ Ար­ցա­խում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 07.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Մալիշկայի մոտ ավտոմեքենան ընկել է Արփա գետը. վարորդը մահացել է

Past.am

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։

 

 

 

Մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են եկել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ: Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և այն տեղափոխել ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

 

website by Sargssyan