Կրակոցներ՝ Վանաձորում. կա 2 վիրավոր
ОБЩЕСТВОՄոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում կրակոցներն արձակվել են 3 տարբեր տեսակի զենքերից: Այդ մասին են վկայում հայտնաբերված փամփուշտներն ու չկրակված գնդակները:
Աղբյուրի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են 1980 թվականին ծնված Մ. Ա.-ն եւ 1985 թվականին ծնված Ս. Հ.-ն: