Գա­թա կե­րեք.անում են այն, ին­չը նախ­կի­նում հեգ­նում էին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իրա­վի­ճակն է ընդ­դի­մա­դի­րը. այն ստի­պե­լու է դուրս գալ է... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դեղորայքը կարող են ստանալ նաև ընտանիքի այլ անդամները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ար­հես­տա­կան շա­հար­կում­ներ Ար­ցա­խում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 07.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Աբովյանում «Ford Fusion»-ը բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. Կա վիրավոր (ֆոտո)

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ջ., ծնված 1986 թ.) բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

website by Sargssyan