16:00-ից հետո ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն. ՀՀ փոխոստիկանապետ
ВИДЕОՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչեւ 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները: Մհրյանը նշել է, որ ոստիկանությունը երեկվանից սկսել է վերահսկողություն իրականացնել. քաղաքացիներին կարգադրվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ: Եթե քաղաքացին դուրս է գալիս տնից, ապա նա պետք է իր հետ անձը հաստատող փաստաթուղթ եւ իր իսկ կողմից գրված տեղեկանք ունենա դուրս գալու ժամի, ուղղության եւ վերադարձի նախատեսված ժամի մասին: Փոխոստիկանապետը նշել է, որ կան բացառություններ, ում թույլատրվում է գործունեություն ծավալել:
Հարցին, պետք է արդյոք ունենալ այդ փաստաթուղթը աղբը թափելիս, փոխոստիկանապետը նշել է, որ նման դեպքերում տեսուչները կարող են հասկանալով մոտենալ: